Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ղազարոս Աղայանը շատ էր սիրում ճաշացուցակ կազմել

Դրանք երգիծական, հումորային ճաշացուցակներ են, ուտելիքի անուն՝ կապված որեւէ գրական ստեղծագործության հետ

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լիարժեք կյանքով ապրող մարդ էր Ղազարոս Աղայանը, կյանքը շատ էր սիրում։ Ահա թե ինչու նրա գրականությունն այդքան ջերմ ու մտերմիկ է եւ մինչ օրս իր հմայքը չի կորցրել։ Հովհաննես Թումանյանի ավագ եղբայրն էր, ընկերը, եթե Թումանյանին բնորոշ կողմերի մասին խոսելիս ընդգծում ենք նրա՝ խնջույքների սիրահար լինելը, թեկուզ պարտքով, միայն թե իր մերձավորները, մտերիմներն իր հարկի տակ, իր կողքին վայելեին այդ մի քանի ժամը, նույնը կարող ենք ասել Աղայանի մասին։
Այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում ասում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, գրականագետ Կարո Վարդանյանը՝ ընդգծելով, որ նրա էությունն էր այդպիսին։ Աղայանը սիրում էր ճաշացուցակ կազմել։ Դրանք երգիծական, հումորային ճաշացուցակներ են, ուտելիքի անուն՝ կապված որեւէ գրական ստեղծագործության հետ։ Գրողի ձեռքով կազմված ճաշացուցակները, նրա լուսանկարները, գրքերի տարբեր տարիների հրատարակություններն ու անձնական իրերն այժմ ներկայացված են թանգարանի ժամանակավոր ցուցադրության սրահում։
Կ. Վարդանյանն ընդգծում է՝ ինչպես ամեն տարի, այս տարի եւս մեր մեծերի հոբելյաններն առանձնացված են։ Տարին սկսեցին Ղազարոս Աղայանի 180—ամյակին նվիրված հիշյալ ցուցահանդեսով եւ գեղեցիկ ցերեկույթով։ Այդ օրը թանգարանին միացավ նաեւ գրողների միությունը՝ այստեղ իրականացնելով ՀԳՄ լավագույն գրքերի ու Հրանտ եւ Մանուշակ Սիմոնյանների անվան մրցանակների հանձնման արարողությունը։ «Աղայանը մեր նահապետներից է, բացարձակ հեղինակություն ոչ միայն մեր սերունդների, այլ նաեւ մեծահանճար Թումանյանի համար։ Այդ փոքրաթիվ նյութերի մեծ մասը երբեւէ չշրջանառված իրեր են։ Առաջին անգամ են ցուցադրվում։ Քանի որ բանուկ տեղ է, շատ իրեր չէինք կարող դնել։ Ցուցադրության ներկայացրինք Աղայանի բազկաթոռը, որն իր խորհուրդն ունի։ Քանի որ ՀԳՄ մրցանակաբաշխությունը կազմակերպել էինք հենց ցուցահանդեսի օրը, բազկաթոռի ցուցադրումով միտք ունեինք ցույց տալու, որ Աղայանի աթոռը երբեւէ թափուր չմնաց։ Այսօրվա ստեղծագործողների մեջ նույնպես ունենք տաղանդավոր գրողներ, որոնց ստեղծածն արժանի է պատվի»,—ասաց գրականագետը։
Թանգարանում է պահվում Ղ. Աղայանի հսկայական արխիվը։ Հիմնականում՝ ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր։ Անձնական իրերից ուշագրավ են գրենական պիտույքները, սպասքը, պարգեւները։ Գրողի հոբելյանի առիթով թանգարանը կհրատարակի նաեւ մի ամփոփ հատորյակ։ «Տարեկան մի քանի անուն գիրք ենք կարողանում հրատարակել, մեկը որոշել ենք նվիրել Աղայանին։ Վերնագրված կլինի՝ «Հարազատ էջեր»։ Հատորը բաղկացած է լինելու բանաստեղծություններից եւ հեքիաթներից։ Նաեւ մի ծավալուն հավելված՝ ցուցադրված նյութերի եւ ֆոնդերում պահվող ցուցանմուշների մասին։ Բացառիկ լուսանկարներ, անձնական իրեր, որոնք քիչ են շրջանառվել»,–մանրամասնեց Կ. Վարդանյանը՝ հավելելով, որ նա բուռն ստեղծագործական կյանքով ապրեց, որպես բանաստեղծ, հեքիաթագիր, մանկագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ եւ մանկավարժ անվիճելի հեղինակություն էր, նրանով հիացած էին բոլորը։ Ներկայացված ցուցանմուշներն այցելուներին հնարավորություն կտան տեսնելու Ղազարոս Աղայանին իր ժամանակակիցների՝ Թումանյանի, Պռոշյանի, Մկրտիչ Խրիմյանի եւ այլ մեծերի շրջապատում։
Կ. Վարդանյանը նաեւ տեղեկացրեց, որ տարվա ընթացքում նշելու են նաեւ այլ մեծերի հոբելյաններ, մասնավորապես, Մկրտիչ Խրիմյանի 200—ամյակը։

26-02-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO