Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.04.2020
ՄԱՐԶԵՐ


Դեբեդի կիրճը

Զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից մեկը դառնալու հսկայական ներուժ ունի

Լոռու անկրկնելի բնության, զբոսաշրջության գրավիչ վայր լինելու մասին հերթական վկայությանն արժանացանք օրերս։ Խոսքն այս անգամ վերաբերում է խոլական Դեբեդի եւ գետահովիտն ամուր գրկած բարձրաբերձ ժայռերի ընձեռած աստվածընծա հնարավորություններին։ «Այն թիավարության, ժայռամագլցման միջոցով զբոսաշրջության ամենագրավիչ վայրերից մեկը դառնալու հսկայական ներուժ ունի»,–խոստովանել է ռաֆթինգ մարզաձեւի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Դանիլո Բարմասը Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանի հետ գործարար հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա են եղել նաեւ մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սեդրակ Զաքարյանը, «Rafting.am» կազմակերպության ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը։
Կողմերն անդրադարձել են Հայաստանում այս մարզաձեւի զարգացման խնդիրներին, ընդունել, որ Դեբեդ գետի՝ Թումանյան քաղաքից մինչեւ Ալավերդի, ապա եւ՝ մինչեւ Ախթալա քաղաքն ընկած հատվածներն ամենահարմարն են ռաֆթինգին սիրահարված մարզիկների համար։ Եվ ի հավելումն՝ մարզն էլ հիանալի, էկզոտիկ զբոսաշրջային գոտի է արտասահմանցի զբոսաշրջիկների, հովեկների համար, Դեբեդի կիրճին հարեւան են ՅՈՒՆԵՍԿՕ—ի ցանկում ընդգրկված պատմամշակութաճարտարապետական գլուխգործոցներ Օձունի, Սանահինի, Հաղպատի վանական համալիրները, Քոբայրի, Դսեղի, Ախթալայի վանքերն ու եկեղեցիները, Ալավերդու գեղահրաշ Քարե կամուրջը։ Դանիլո Բարմասն ընդգծել է, որ անձամբ է ուսումնասիրել Դեբեդի նշյալ հատվածը, համոզվել, որ ամեն ինչ հրաշալի է մարզաձեւի զարգացման համար, առաջիկայում կիրականացվեն ռաֆթինգ—տուրեր։ Ի դեպ, անցյալ տարի Ախթալա քաղաքի թիմից մեկ մարզիկ հրավերով մասնակցություն է ունեցել աշխարհի առաջնությանը։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

27-02-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO