Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ԱՇԽԱՐՀ


Իրանը կրկին հայտնվել է FATF-ի «սեւ ցուցակում»

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Փետրվարի 21-ին FATF (Financial Action Task Force, ֆինանսական ակցիայի հատուկ աշխատախումբ) կազմակերպությունն իր փարիզյան 6-օրյա նիստերում որոշում է ընդունել Իրանին «սեւ ցուցակի» մեջ ընդգրկելու վերաբերյալ։ Ըստ բրիտանական Ֆինանսական անվտանգության ու հանցագործության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Թոմ Քիթինգի՝ FATF-ի ստեղծման շարժառիթն ԱՄՆ–ի մտահոգությունն է եղել միջազգային բանկային համակարգի միջոցով լատինամերիկյան թմրանյութերի կարտելների «փողերի լվացման» առնչությամբ։ Սակայն հետագայում այն նորանոր պարտավորություններ է ստանձնել, այդ թվում՝ յուրաքանչյուր 4 ամիսը մեկ հրապարակում է այն երկրների ցանկը, որոնք «փողերի լվացման» վերաբերալ չունեն անհրաժեշտ օրենքներ, որը եւ կոչվում է FATF—ի «սեւ ցուցակ»։ Բացի այդ, վերջինիս գործառույթներից են ֆինանսական թափանցիկությունը, միջազգային բանկային գործունեության վերահսկումը, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման եւ փողերի լվացման կանխարգելումը։
Ի դեպ, մինչ այդ FATF—ը Իրանին «սեւ ցուցակից» հեռացրել էր ՄԱԿ—ի երկու կոնվենցիային միանալու նախապայմանով։ Նախ՝ Իրանը պետք է անդամակցեր Կազմակերպված հանցագործությունների վերազգային կոնվենցիային, որը հայտնի է Պալերմոյի կոնվենցիա անունով, ապա նաեւ ահաբեկչությունը ֆինանսավորելու դեմ պայքարի կոնվենցիային (CFT)։ FATF—ն այս ընթացքում 6 անգամ 4—ական ամսով երկարաձգել է նախապայմանների իրականացումը, ընդ որում, վերջին անգամ դա տեղի է ունեցել 2019 թ. հոկտեմբերին։ Իրանի կառավարությունն այդ կոնվեցիաներին անդամակցելու առնչությամբ երկու օրինագիծ ներկայացրեց խորհրդարան, եւ շուրջ մեկ տարի է, ինչ դրանք հաստատված են, որոնց շուրջ քննարկումները բավական աղմկահարույց էին։
Սակայն, ինչպես տարբեր առիթներով նշել ենք, խորհրդարանում հաստատված օրինագծերն օրենքի ուժ են ստանում միայն այն դեպքում, երբ Սահմանադրության պահապան խորհուրդը (ՍՊԽ) հաստատում է, ինչը նշանակում է, որ Սահմանադրությանն ու շարիաթի օրենքներին դեմ չէ։ Վերջինս մերժել է խնդրո առարկա օրինագծերը։ Նման դեպքերում, օրենքի համաձայն, խորհրդարանի եւ ՍՊԽ—ի միջեւ տարաձայնությունների հարցը լուծում է Վարչակարգի շահերին համապատասխանությունը որոշող վեհաժողովը (ՎՇՀՈՎ), որտեղ էլ շուրջ մեկ տարի է՝ արծարծվել է այդ հարցը։ Դեռեւս 2019 թ. դեկտեմբերի 24—ին նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին, անդրադառնալով հարցի մասին որոշում ընդունելու ձգձգումներին, նախազգուշացրել է Իրանի՝ կրկին «սեւ ցուցակում» հայտնվելու առնչությամբ։ Նա նշել է, որ ներկա ծանր պայմաններում Իրանի՝ «սեւ ցուցակում» հայտնվելը լուրջ հարված կլինի գործարարներին։ Մյուս կողմից՝ մերթընդմերթ ՎՇՀՈՎ—ի անդամները հարցի շուրջ տեսակետներ հայտնելով՝ նշում էին, որ դրանց դեմ արտահայտվողների թիվը մեծ է։ Ավելին՝ ՎՇՀՈՎ—ի տնօրեն այաթոլա Լարիջանին շեշտել է, որ օրինագծերի հաստատումը վտանգավոր է երկրի համար։
Որոշ ծայրահեղականների կարծիքով էլ այդ կովենցիաներին միանալու դեպքում Իրանը չի կարող բյուջեից ֆինանսավորել նույնիսկ Հեղափոխության պահապան գվարդիային, պաշտպանության ու տեղեկատվության նախարարություններին։ Հեղափոխության առաջնորդի արտաքին հարցերով խորհրդական եւ ՎՇՀՈՎ—ի անդամ Ալի Աքբար Վիլայաթիի տեսանկյունից՝ Իրանը պետք է պայքարի այդօրինակ սահմանափակումների դեմ եւ ոչ թե ենթարկվի դրանց։ Այլ կերպ ասած՝ հարցը դեռեւս ՎՇՀՈՎ—ի օրակարգում է, եւ վերջնական որոշում չի ընդունվել, ուստի բացառված չէ, որ եթե FATF—ի որոշման հետեւանքներն ակնհայտ դառնան, օրինագծերը կհաստատվեն։ Իսկ կառավարությունը, կարեւորելով օրինագծերի հաստատումը, ընդգծում էր, թե դրանք հաստատելով՝ պարզապես ԱՄՆ—ին կզրկեն նոր սահմանափակումների համար պատրվակից։
Հատկանշական է, որ FATF—ը սահմանափակումների կամ պատժիչ այլ գործողությունների լիազորություն չունի, սակայն որոշումները բացասաբար են անդրադառնում Իրանի եւ այլ երկրների միջեւ բանկային համակարգի ու ֆինանսական այլ գործարքների վրա։ Իրանի՝ «սեւ ցուցակում» հայտնվելու պատճառով կզգուշանան եւ կխուսափեն «փողեր լվանալու» ու ահաբեկչությանը ֆինանսավորելու համար կասկածանքի տակ հայտնվելուց։ Տվյալ դեպքում, ինչպես նշում են փորձագետները, խոսքը Ռուսաստանի եւ Չինաստանի մասին է, քանի որ արեւմտյան երկրներն Իրանի բանկային համակարգի հետ կապերը դադարեցրել են ԱՄՆ–ի սահմանափակումների պատճառով։ Իսկ Ռուսաստանը եւ Չինաստանն էլ Իրանին այդ առնչությամբ նախազգուշացրել էին, հորդորել հաստատել օրինագծերը։ Ահավասիկ, թերեւս՝ ոչ պատահաբար, FATF—ի որոշումից հետո վերջին օրերին Իրանի ազգային արժույթը կրկին զգալիորեն արժեզրկվել է։

27-02-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO