Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

04.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի ազգային հերոս

Հովհաննես Չեքիջյան

«Եթե ես մոտենում եմ խմբին, խմբի հնչողությունը փոխվում է։ Մեկնաբանելը հատուկ է այն մարդկանց, որոնք իրենց ձեռագիրն ունեն։ Դիրիժորը հասուն երաժիշտ պետք է լինի։ Իհարկե, երիտասարդությունը շատ լավ է, բայց մարդ ինչքան ապրում է՝ էնքան բան է սովորում»։
Հովհաննես ՉԵՔԻՋՅԱՆ


Խմբավար, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը ծնվել է 1928 թ. դեկտեմբերի 23—ին։ Հովհաննես Չեքիջյանը 5 տարեկանից դաշնամուր է նվագել։ Սովորել է Սեն Միշել վարժարանում, 1951 թ. ավարտել է Ստամբուլի կոնսերվատորիան, 1961 թ.՝ ասպիրանտուրան, միաժամանակ կատարելագործվել է «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Ժան Ֆուռնեի դիրիժորական դասարանում։
1944—1951 թթ. ղեկավարել է Ստամբուլի հայկական եկեղեցու «Դուրյան» եւ բարեգործական հաստատությունների այլ երգչախմբեր։ 1947 թ. Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, 1957—ից՝ իր ստեղծած «Չեքիջյան» երգչախմբի խմբավարը, 1958—1961 թթ.՝ օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը։
1961 թ. Հովհաննես Չեքիջյանը հայրենադարձվել է եւ նշանակվել Հայաստանի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր։ Առաջին իսկ ելույթներից ի հայտ է եկել երիտասարդ դիրիժորի ինքնատիպ արվեստը։ 1962 թ. երգչախմբի հետ մենահամերգով հանդես է եկել Գոհար Գասպարյանը։
Նույն թվականին Չեքիջյանի ղեկավարությամբ Երեւանում կատարվել է Մոցարտի «Ռեքվիեմը», որը համարվել է տարվա երաժշտական երեւույթ։ 1982–1987 թթ. միաժամանակ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր։
Ղեկավարել է աշխարհի շուրջ 56 նշանավոր սիմֆոնիկ նվագախումբ (ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի, Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ակադեմիական, Բուդապեշտի ֆիլհարմոնիայի, Մարսելի օպերային թատրոնի եւ այլն)։  Հովհաննես Չեքիջյանը Հայաստանի ազգային հերոսի կոչումն ստացել է 2017 թ. դեկտեմբերի 30—ին։ Այդ բարձրագույն կոչումը նրան շնորհվել է Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսեւորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաեւ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար։
Արգամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

27-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO