Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.03.2020
ՄԱՐԶԵՐ


Գյուղի 120 հեկտար վարելահողից 100-ը չի մշակվում

Այստեղ հիմնականում զարգացած է անասնապահությունը

«ՀՀ»-ի հարցազրույցը Սիսիան համայնքի Շենաթաղ վարչական կենտրոնի ղեկավար Երջանիկ Մուսայելյանի հետ։
—Երբ է խոշորացվել Սիսիան համայնքը, եւ երբվանից եք ղեկավարում Շենաթաղը։
—Շենաթաղը խոշորացվել է Սիսիան համայնքի մեջ երկու տարի առաջ։ Երկար, մոտ 30 տարի եղել եմ Շենաթաղի գյուղապետը, այնուհետեւ համայնքի ղեկավարը։ Այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել գյուղում։ Ներկայում հիմնական խնդիրները լուծված են։ Ասեմ, որ գյուղը բարձրլեռնային է, ծովի մակերեսից բարձր է 1760 մետր։ Հեռավոր գյուղ է։ Համայնքի կենտրոնից հեռու է 30 կմ, իսկ մարզկենտրոնից՝ 120 կմ։
—Քանի՞ բնակիչ ունի գյուղը, ո՞րն է նրա հիմնական զբաղմունքը։
—Գյուղն ունի 350 բնակիչ, բայց մշտական ապրում են 320—ը, մյուսները ժամանակավոր են գալիս։ Վարչական գյուղի տարածքը 7800 հեկտար է, որից վարելահողը՝ 120 հեկտար։ Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ։ Հողագործության հիմնական ուղղվածությունն անասնապահության խթանումն է։
—Քանի՞ գլուխ խոշոր եւ մանր եղջերավոր անասուն կա։
—Գյուղում կա 620 գլուխ խոշոր եղջերավոր եւ 700 գլուխ մանր եղջերավոր անասուն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ, քանի որ այն եկամտաբեր է, հիմնական եկամուտն այնտեղից է ստանում։
—120 հեկտար վարելահողից ինչքանն է մշակվում։
—120 հեկտար վարելահողից մշակվում է 100 հեկտարը։ Այդ հողերը սեփականաշնորհված են։ Հնարավոր է՝ սեփականատերը ֆինանսական պատճառներով չվարի, բայց այդ հողերն օգտագործվում են որպես խոտհարքներ։ Գյուղացին իր անասունի համար այդտեղից խոտ է հնձում։
—Գյուղը ջրի խնդիր ունի՞։
—Խմելու ջուրը մեր հիմնական խնդիրն էր, բայց 2 տարի առաջ պետությունը 350 մլն դրամ ներդրեց եւ գյուղի ջրի հարցը լուծեց։ Ոռոգման ջուր կա, օգտվում ենք գետերից, առուներից, եւ դա լիովին բավարարում է։
—Ի՞նչ խնդիր ունի գյուղը։
—Մեր գյուղը չունի մանկապարտեզ, նախկինում ունեցել է, հիմա չունի։ Սիսիան համայնքի ղեկավարի հետ պայմանավորվել ենք, մենք կապահովենք շենքային պայմանները, ինչն առայժմ չունենք, ուստի կգնենք անհատից կամ կկառուցենք, երեխաների թիվը կներկայացնենք եւ, ենթադրում եմ, երկու ամսից մանկապարտեզ կունենանք։ Գյուղի դպրոցը տեղափոխել ենք կուլտուրայի տան երկրորդ հարկ։ Առաջին հարկը գյուղապետարանն է։ Շենքը մեր միջոցներով վերանորոգել ենք։
—Քանի՞ աշակերտ կա դպրոցում, եւ մանկապարտեզի տարիքի քանի՞ երեխա կա գյուղում։
—Մեր դպրոցն ունի 24 աշակերտ։ Գյուղում կա 22 երեխա, որից 5—ն այս տարի կգնան դպրոց։ Մանկապարտեզի տարիքի, այսինքն՝ 2—5 տարեկան, կմնա 17 երեխա։
—Բացի անասնապահությունից գյուղում այլ զբաղմունք չկա՞։
—Գյուղում նաեւ մեղվաբուծությամբ ենք զբաղվում, բայց փոքր ծավալով։ Հիմնականն անասնապահությունն է։ Գյուղացի կա՝ 20 գլուխ է պահում, գյուղացի կա՝ 40, 90 գլուխ։ Բայց անասնապահության համար էլ պայմանները դժվար են, ինչպես նշեցի՝ բարձր լեռնային գյուղ է, խիստ կլիմայով։
—Գյուղից շա՞տ են արտագաղթել։
—Այդքան շատ չէ, հիմնականում արտագնա աշխատանքի են մի մասը։ Ասեմ, որ գյուղ եկող ճանապարհն ասֆալտապատված է, գյուղի փողոցները՝ նույնպես։ Պայմանները բավարար են, հնարավորություն կա, ուղղակի գյուղացին պետք է աշխատի, ապրի։
Հարցազրույցը վարեց
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

28-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO