Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.07.2020
ԶԱՆԱԶԱՆ


5 երկիր ներկայացնող հայ ըմբիշներ՝ համաշխարհային սանդղակում

Հայաստանը եւ այլ երկրներ ներկայացնող 12 մարզիկ են ներկայացված ըմբշամարտի օլիմպիական երեք ձեւերի համաշխարհային դասակարգման հերթական սանդղակում, որը հաշվարկվել է տարեսկզբի մրցումների արդյունքներով։ Նրանցից առավել բարձր է դասվում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Մեր հայրենակիցները համեմատաբար լայնորեն են ներկայացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի տարբեր քաշային կարգերի դասակարգման աղյուսակում։ Ընդ որում՝ 9-ը ըմբիշներից հինգը ներկայացնում են Հայաստանը։ Մասնավորապես, Եվրոպայի նորընծա չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը 60 կգ քաշային կարգում ունի 9-րդ վարկանիշը։ Իսկ երկու շաբաթ առաջ Եվրոպայի հնգակի չեմպիոն հռչակված 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը առաջին երկրորդ տեղերն է բաժանում ռուսաստանցի Մուսա Եվլոեւի հետ։ Մեր հավաքականում խնդրահարույց դարձած 77 կգ քաշային կարգի 10 լավագույնների թվում նշված է միայն Կարապետ Չալյանը, որը զբաղեցնում է երրորդ դիրքը։ Հայրենի ընտրանու եւս երկու անդամ՝ Սլավիկ Գալստյանը (63 կգ) եւ Մալխաս Ամոյանը (72 կգ) ընթանում են համապատասխանաբար 8—րդ եւ 10—րդ տեղերում։
Այլ պետությունների դրոշների ներքո հանդես եկող հայ ըմբիշներից առավել բարձր վարկանիշ ունեն Ստեփան Մարյանյանը (Ռուսաստան, 63 կգ) եւ Արամ Վարդանյանը (Ուզբեկստան, 72 կգ), որոնք երկրորդն են իրենց քաշային կարգերում։ Բուլղարահպատակ ըմբիշներ Հայկ Մնացականյանը (72 կգ) եւ առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձած Էդմոնդ Նազարյանը (55 կգ) հաստատվել են 6—րդ եւ 9—րդ տեղերում։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներից վարկանիշային սանդղակում է միայն 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, որը որոշակի ընդմիջումից հետո վերադարձել է տասնյակ եւ եզրափակում է այն։ Իսկ Ուկրաինայից հանդես եկող Էրիկ Առուշանյանը (65 կգ) 7—րդն է։ Կանանց ըմբշամարտի սանդղակում ներկայացված միակ հայուհին է ռուսաստանցի Մարինա Սիմոնյանը (57 կգ)։ Նա 5—րդն է։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

28-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO