Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի

Եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը րոպե առաջ կտեղեկացնի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց տեղեկություն տալ, թե ինչ իրավիճակ ունենք կորոնավիրուսից պաշտպանվելու բնագավառում եւ կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխարգելելու իմաստով։ Եվ թե ի՞նչ իրավիճակ է մեր տարածաշրջանում։
Արսեն Թորոսյանը նախ հայտնեց, որ մեկ օր առաջվա տվյալների համաձայն՝ աշխարհում արդեն 37 երկրում արձանագրվել են կորոնավիրուսով վարակվածության դեպքեր։ Ընդհանուր 81 191 հաստատված դեպք է արձանագրվել, որից 78 191—ը՝ Չինաստանում, եւ որից մահվան ելքով՝ 2718—ը։ Իսկ տարածաշրջանին վերաբերող թվերը հետեւյալն են. Իրանում վերջին պաշտոնական տվյալներով կա արձանագրված 139 դեպք, որից 19—ը մահվան ելքով եւ վերջին ինֆորմացիան՝ Վրաստանում արձանագրված մեկ դեպքն էր երեկ երեկոյան։ ՀՀ առողջապահության նախարարը խոսել է վրացի գործընկերոջ հետ։ Պարզվել է, որ այդ մեկի հետ շփված անձանց մոտ թեստը բացասական է ցույց տվել, եւ նրանք մեկուսացվել են, որպեսզի երկու շաբաթվա ընթացքում հստակ դառնա՝ վարակակիր են, թե առողջ։ Ա. Թորոսյանը համարում է, որ Վրաստանում մեկ դեպքի արձանագրումով համաճարակաբանական վիճակն էականորեն չի փոխվի։
Պարզվել է նաեւ, որ այդ պացիենտն Իրանից Ադրբեջանի տարածքով գնացել է Վրաստան եւ նա, ըստ էության, շփվել է միայն սահմանային անցակետի աշխատողների հետ։ Այդ 4 անձը, որոնց հետ շփվել է, սահմանային անցակետի աշխատողներ են, նրանց հետ աշխատանք է տարվել, թեստ է արվել եւ բացասական պատասխաններ են եկել։ Այսինքն, գործնականում այսպես ասած՝ Վրաստանում վարակվելու դեպք չկա։
Հայաստանը զգոն է եւ կանխարգելիչ քայլեր է ձեռնարկում. Երեւան ժամանողներին զննում է։ Այնուամենայնիվ, խոսվում է, որ զննումը բավարար չէ։ «Ես կարող եմ ասել, որ համաճարակաբանական եւ հիվանդության կանխարգելման տեսանկյունից այլ ավելի էֆեկտիվ միջոցառումներ պարզապես չկան։ Այսինքն, այն ջերմաչափումը եւ զննումը, որ կատարում ենք սահմանային անցակետերում, այն առավելագույնն է, որ հնարավոր է կատարել նման հիվանդություններով վարակվածության դեպքում։ Եվ հետեւաբար, այս պահի դրությամբ ահագնացող դեպք չենք ունեցել»,–հստակեցրեց ՀՀ առողջապահության նախարարը։
Ի դեպ, ըստ նրա, ցայսօր կատարվել է բոլոր պոտենցիալ կասկածելի դեպքերի 95 հետազոտություն, որոնցից բոլորը եղել են բացասական։ «Ներկայումս ունենք 850 հետազոտության թեստ, այսինքն, բավարար քանակությամբ թեստեր ունենք եւ եւս 3000 թեստ շուտով կստանանք։ Այսինքն՝ այդ առումով նույնպես հագեցած ենք։ Ուզում եմ նաեւ տեղեկացնել,–ասաց նախարարը,–որ վերջին 2 օրում Հայաստանի սահմանը հատել է 69 բեռնատար, որոնք ոստիկանության եւ մեր ուժերի կողմից, այսինքն՝ համաճարակային ուժերի կողմից ուղեկցվել են, սահմանվել են հատուկ կետեր եւ մաքսային պահեստներ, որտեղ նրանք դատարկվելու են եւ վերադառնալու են հետ։ Այսինքն՝ պրակտիկորեն եթե չասեմ ամեն ինչ, հնարավոր ամեն ինչ արվում է, որ վարակի ներթափանցումը Հայաստան կանխվի, չնայած նորից եմ կրկնում, այն համարվելով ռեսպերատոր հիվանդություն, շատ քիչ է տարբերվում, օրինակ, սեզոնային գրիպի H1N1 շտամից, որն ազատ շրջանառվում է ամբողջ աշխարհում»։
Վարչապետը նկատեց, որ այդ պահին արձանագրում է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, եւ Հայաստանն ապրում է բնականոն կյանքով. «Իհարկե հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ—որ անհանգստացնող տեղեկատվություն լինի, բնականաբար, այդ անհանգստացնող տեղեկատվությունը կհանրայնացվի։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ նաեւ բանակում, զինված ուժերում կանխարգելիչ շատ լուրջ միջոցառումներ են ձեռնարկվել։ Խնդրում եմ, որ ծնողները, հարազատներն ըմբռնումով մոտենան։ Հույս ունեմ, որ նաեւ Իրանի մեր գործընկերների կողմից ձեռնարկվող միջոցառումները շատ արագ արդյունավետ կլինեն, եւ հնարավորություն կունենանք օր առաջ Իրանի հետ մեր բնականոն հաղորդակցությունը վերականգնել»։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով ղեկավարում է կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող աշխատանքային հանձնաժողովը, նշեց, որ բացի նրանից, որ հետազոտում է իրականացվում, հատուկ քարտեր են լրացվում այն անձանց համար, ովքեր ռիսկային երկրներից են մուտք գործում ՀՀ, եւ օրական ռեժիմով պոլիկլինիկայի աշխատակիցները կապի մեջ են լինում այդ անձանց հետ, որովհետեւ կա որոշակի ինկուբացիոն շրջան։
Այնուամենայնիվ, եթե կորոնավիրուստ ներթափանցի մեր երկիր, ի՞նչ քայլեր են արվելու, դրանք նախանշվա՞ծ են։ Փոխվարչապետը ի պարզաբանում, նախ ընդգծեց, որ մեր առողջապահական համակարգը շատ գրագետ է այս պահին աշխատում։ Շեշտեց, թե այո, ունենք ծրագիր այն դեպքում, եթե կորոնավիրուսը ներթափանցի. «Ունենք նախապատրաստած հատուկ վայրեր, որտեղ կարանտին կարող է անցկացվել, որտեղ բուժում կարող է անցկացվել, կարծում եմ, կանխարգելիչ բոլոր միջոցառումները պատշաճ կերպով իրականացված են, նույնիսկ շատ ավելի որակյալ, քան որոշ զարգացած երկրներում»։
Առողջապահության նախարարը, օգտվելով առիթից, կոչով դիմեց ժողովրդին. սա շնչառական վարակ է, կանխարգելիչ քայլն այն է, ինչ միշտ խորհուրդ է տրվում սեզոնին՝ խուսափել հազող, փռշտացող, հիվանդ մարդկանց հետ շփումից, պահպանել անձնական հիգիենայի կանոնները, ձեռքերը հաճախ լվանալ, եթե հնարավոր է՝ անտիսեպտիկ նյութերով։
Վարչապետն էլ ուշադրություն հրավիրեց հայկական արտադրության ալկոգելներին՝ կոչ անելով դրանք գործածել։
Արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը հարցը դիտարկեց միջազգային կոնտեքստից. «Մենք ուշադիր հետեւում ենք չինական զարգացումներին կորոնավիրուսի հետ կապված, այնտեղ ակնհայտ է արդեն վարակվածների դինամիկայի բավականին անկում, Պեկինում մեր դեսպանության տվյալներով, տագնապի մակարդակը, բացի Ուհան քաղաքից եւ համապատասխան նահանգով, մեկ մակարդակով իջեցրել են, այսինքն՝ Չինաստանում այն միջոցները, որոնք իրականացվել են կառավարության կողմից եւ այդ մասշտաբը, որ կա, արդեն տալիս է իր արդյունքները, դրա հետ մեկտեղ կան զարգացումներ ասիական շրջանում՝ Ճապոնիայում եւ Կորեայում, իսկ Եվրոպայում՝ Իտալիայում»։
Իբրեւ ամփոփում՝ գործադիր իշխանության ղեկավարը խորհուրդ տվեց զգոն լինել, խուճապի չմատնվել. «Կրկնում եմ՝ Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով, եթե որեւէ այլ ռեժիմի անցնելու անհրաժեշտություն լինի, կառավարությունը րոպե առաջ կհայտարարի։ Հույս ունեմ, որ այդպիսի անհրաժեշտություն չի լինի»։

28-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO