Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հայաստանը նախ պետք է դիտարկի իրեն նպատակահարմար լինելու հարցը

Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության եւ ժողովրդի հանդեպ հարգանք ծնում

Ցանկացած քաղաքական գործընթացում լոկոմոտիվը եւ քաղաքական օրակարգ ձեւավորողը իշխանությունն է։ Ընդդիմությունը սովորաբար կարող է լինել ակտիվ կամ պասիվ, կարող է քարոզչական դաշտում որոշակի առավելություն ունենալ կամ չունենալ։ Հայաստանում հանրաքվեին նախորդող շրջանը եւս այդ առումով բացառություն չէ։ Ու թեեւ պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է, բայց իշխող ուժը, ինչպես հայտարարել է, ակտիվ քարոզչությունն սկսելու է մարտի 2—ից։ Դա է պատճառը, որ հանրությունն առայժմ չի զգում քարոզարշավին բնորոշ տրամադրությունները։
«Ոչ»—ի քարոզչական կողմը սկսել է որոշ թեզեր շրջանառել քարոզչական դաշտում՝ փորձելով ընդդիմանալ «Այո»—ի քարոզչությանը։ Որոշ գործիչներ անգամ սկսել են կանխատեսումներ անել՝ փորձելով ցույց տալ, թե ինչի կարող են հանգեցնել ՍԴ—ի նկատմամբ իշխանությունների դիրքորոշումն ու սույն հանրաքվեն։ Այս համատեքստում առաջին հերթին ընդգծվում է իշխանությունների ձգտումը՝ ունենալու յուրայիններով համալրված կցորդ դատարան։ Քարոզչական մանիպուլյացիան այն է, որ իրականում խնդիրը ոչ թե ՍԴ—ի անդամների՝ յուրային կամ ոչ յուրային լինելն է, այլ ՍԴ—ի բացարձակ ինքնուրույնությունը սահմանափակելը, քանի որ ՍԴ—ն չունի հակակշիռների համակարգ, չի մտնում իշխանության ճյուղերի՝ միմյանց հավասարակշռելու կոնցեպցիայի մեջ։ Հանրաքվեի իմաստը հենց այս բարձիթողի վիճակը կարգավորելն է։ Ոչ թե ՍԴ—ին ինքնուրույնությունից զրկելը, այլ հավասարակշռման տիրույթ տեղափոխելը։
Հաջորդ թեզն այն է, թե միջազգային կառույցները հավանություն չեն տալու գործընթացին, եւ մեր պետությունը հայտնվելու է միջազգային կառույցների թիրախում։ Սա կեղծ կանխատեսում է։ Կեղծ է, քանի որ միջազգային կառույցների լիազորությունների մեջ մտնում է կարծիք հայտնելը այս կամ այն գործընթացի իրավական կողմի վերաբերյալ, բայց այդ կարծիքը չունի պարտավորեցնող բնույթ։ Բացի այդ, ճիշտ չէ միջազգային կառույցների վերաբերմունքի մասին դատել թիրախավորել—չթիրախավորել կատեգորիաներով։ Այդ կառույցները չեն կարող Հայաստանը կամ միջազգային իրավունքի որեւէ այլ սուբյեկտ դարձնել իրենց համար թիրախ, նրանք կարող են իրավական գնահատական տալ կամ կարծիք հայտնել առանձին գործընթացների վերաբերյալ, եւ պետությունները կարող են հետեւել կամ չհետեւել այդ գնահատականին։
Ուստի հարկավոր է տարբերել հանրաքվեի ու դրա նպատակահարմարության խնդրի արծարծման մոտիվներն ու նրբերանգները։ Կարելի է քննարկել հետագայում ընտրվող ՍԴ դատավորների յուրային լինել—չլինելու եւ նրանց օբյեկտիվ ընտրության հարցերը, բայց չի կարելի մանիպուլացնել խնդիրը եւ այն եվրոպական կառույցների հետ հարաբերությունների տեսանկյունից դիտարկել որպես Հայաստանի համար պարտվողական գործընթաց։ Սա մեր ներքին խնդիրն է։
Ի վերջո, Եվրոպան մեզնից լավ չգիտի, թե ինչ է մեզ հարկավոր, եւ որոշումներ կայացնելուց Հայաստանը պետք է առաջին հերթին դիտարկի իր համար նպատակահարմարության հարցը, ոչ թե Եվրոպայի։ Ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունն են պետության ու ժողովրդի հանդեպ հարգանք ծնում։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

28-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO