Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.03.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ապացուցիր, թե կարող ես

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը ստացավ դրական եզրակացություն

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկվա նիստում դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին։
Առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձումը կարեւորագույն գործիք է համարվում կոռուպցիոն եւ այլ բնույթի հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտները բռնագանձելու համար։ Նշված իրավական մեխանիզմը թույլ է տալիս անօրինական ճանապարհով ստացված գույքի վրա կիրառել արգելանք եւ բռնագանձել այն առանց անձի նկատմամբ մեղադրական դատավճռի կայացման։ Այս գործիքի կիրառումը նպատակահարմար է այն դեպքերի համար, երբ օբյեկտիվ պատճառներով անհնար է իրականացնել քրեական հետապնդում։
Առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման ինստիտուտն արդեն ներդրվել է բազմաթիվ երկրների կողմից։ Ինստիտուտի ներդրմանն անդրադառնում է Կոռուպցիայի դեմ ՄԱԿ—ի կոնվենցիան, որը մեր երկիրը վավերացրել է դեռեւս 2006—ին։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ օրենքի նախագիծը նախատեսում է քաղաքացիաիրավական կանխատեսելի ընթացակարգեր, որոնք թույլ կտան ավելի արդյունավետ դարձնել ապօրինի ճանապարհով ստացված ակտիվների շրջանառության դեմ պայքարը եւ վերականգնել դրանք հօգուտ պետության կամ ապօրինի գործունեության արդյունքում տուժած անձանց։ Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա կլինի բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հետեւության հանգի, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 25 միլիոն դրամը։
Ակտիվների վերականգնման առումով գործող հիմնական կարգավորումը ՀՀ քրեական օրենսգրքի 103.1 հոդվածով նախատեսված հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքի բռնագանձման մեխանիզմն է, որն ըստ էության թույլ է տալիս բռնագանձել բացառապես դատավճռով հաստատված հանցագործության կատարման համար օգտագործված կամ դրա արդյունքում ստացված գույքը։ Նշված մեխանիզմներն այդպիսով ուղղված չեն հանցավոր ակտիվների շրջանառությունը կանխելուն, իսկ 103.1 հոդվածը միայն լրացնում է քրեական օրենսդրությամբ հետապնդվող հիմնական նպատակները։ Կառավարության ներկայացմամբ, քննարկվող ոլորտում այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել որդեգրելու ավելի արդյունավետ ինստիտուտ, որի հիմնական նպատակն է վերականգնել ապօրինի ծագում ունեցող ակտիվները եւ որի մեխանիզմները հարմարեցված են հենց այդ նպատակին հասնելու համար։ Միեւնույն ժամանակ քրեական գործընթացներից անկախ՝ ներկայումս պետությանը պատճառված վնասը կարող է վերականգնվել քաղաքացիական դատավարության կարգով պետական շահերի պաշտպանության հայցի հարուցմամբ։
Հանձնաժողովի անդամ Գեւորգ Պետրոսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ սկզբունքորեն դեմ չէ այն գաղափարին, որ պետք է վերադարձվի պետությունից թալանվածը, սակայն նա մատնանշում է մի շարք խնդիրներ, որոնք առկա են նախագծում։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է տուժողի խնդրին, երբ կարող են լինել դեպքեր, որ տուժողը, գույքային վնաս կրողը պետությունը չէ։ «Այդ դեպքում ինչպես է պետությունը դատախազության միջոցով պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու դատարան։ Ցանկացած լավ նպատակ կարող է կես ճանապարհին կորել, եթե ճիշտ չեն ընտրված դրան հասնելու միջոցները։ Կամ եթե մարդը մահացել է, որքանո՞վ է նպատակահարմար ժառանգներից պահանջել ապացուցել գույքի օրինականացումը»,–ասաց պատգամավորը։
Գ. Պետրոսյանի կարծիքով, նման ակտ ընդունելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ գոյություն ունի քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետների խնդիրը, կրկնակի դատապարտման արգելիքի սկզբունքը. «Քաղաքացու հանդեպ քրեական գործ կարող է հարուցված լինի, որն ինչ—որ հիմքով կարճվել է, բայց ասում են՝ արի՛ ապացուցիր, որ օրինական ձեւով ես ձեռք բերել գույքդ։ Ստացվում է՝ մարդուն կրկնակի մեղադրանք է առաջադրվում, ինչն արգելված է ՀՀ սահմանադրությամբ։ Պետությունը պետք է ապացուցի անձի մեղավորությունը, այլ ոչ թե անձը՝ իր անմեղությունը։ Իհարկե, քաղաքացիական դատավարությունում այս ընդհանուր կանոնից կան բացառություններ, երբ ապացույցը հայթայթելու օբյեկտիվ հնարավորություններից ելնելով ապացուցման բեռը կարող է դրվել անձի վրա, սակայն դրանք եզակի դեպքեր են։ Քննարկվող թեմայի պարագայում խնդրի ծագումն ունի քրեաիրավական արմատներ, այսինքն՝ քրեական իրավահարաբերություններից բխող քաղաքացիական վարույթ է։ Դրա համար էլ պետք է գործի անմեղության կանխավարկածը»։ Պատգամավորը կարեւորում է, որ ընդունվելու դեպքում նախագիծը չդառնա ընտրանքային կիրառման գործիք։
Հաշվի առնելով խնդրի կարեւորությունը, պատգամավորն առաջարկում է այս թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնել, ինչը հնարավորոություն կտա համակողմանի լսել դատաիրավական ոլորտի մասնագետներին, փորձագետներին, դատավորներին, դատախազներին։

28-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO