Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Մաքսատուրքի բարձրացումը հետաձգվեց 647 անուն ապրանքի համար

Փոփոխությունն ավտոմեքենաներին չի վերաբերում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկին։
Հայաստանը, 2014 թ. մայիսին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաեւ ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներին։ Մեր երկրի տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով՝ Հայաստանը 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցրեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարեւոր ապրանքների համար։ Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվում է 2020 թ.։ Եվ համաձայն հիշյալ՝ մայիսի 29—ի պայմանագրի հավելվածի՝ 2020 թ. հունվարի 1—ից նախատեսվում է մաքսատուրքերի բարձրացում մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10—նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, որոնցից 293—ը տրանսպորտային միջոցներն են։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ հայկական կողմից տարվող բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ապրանքների մասով ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների կիրառումը հետաձգել եւս մեկ տարով։
Արդյունքում՝ ներկայացվող արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել «Հայաստանի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29—ի պայմանագրին միանալու մասին» 2014 թ. հոկտեմբերի 10—ի պայմանագրում, համաձայն որի՝ վերոնշյալ պայմանագրի 4—րդ հավելվածով սահմանված 2020 թ. հունվարի 1—ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։ Արձանագրության դրույթները չեն հակասում նշված ոլորտում ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին։ Ելնելով վերոգրյալից՝ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշված արձանագրության կնքումը Հայաստանի Հանրապետության անունից։ Այսպիսով, մաքսատուրքի բարձրաձումը կհետաձգվի 647 անուն ապրանքի համար։
Մհեր Գրիգորյանը նկատեց, թե առնվազն 30 մլն դոլարի հավելյալ ռեսուրս է գոյանում, այսինքն՝ այդքան պակաս մաքսատուրք կվճարեն։ Այդ ապրանքներից են միսը, կարագը, թանկարժեք մետաղները, դրանցից պատրաստված իրերը, քարերը, դեղորայքը եւ այլն։ Նա հավելեց նաեւ, թե կարող են հետին թվով այս փոփոխությունը ուժի մեջ դնել 2020—ի հունվարի 1—ից, սակայն դրա հետ կապված կարիք կա քննարկումների։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշգրտեց. այս փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում։ Նախկինում 900 ապրանք էր, հիմա 647 անուն։ Մհեր Գրիգորյանը երկրորդեց՝ բացի ավտոմեքենաներից, մնացած գրեթե բոլոր ապրանքների վրա այս հետաձգումը տարածվում է։

28-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO