Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.03.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Տեսչական մարմնի խնդիրը ոչ այնքան պատժելն է

Որքան դաշտը կարգավորելը եւ առկա խնդիրներին լուծումներ տալը

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործունեության, ինչպես նաեւ վերջին շրջանում ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանի հետ։
–Պարոն Մկրտչյան, տեսչական մարմինների կառուցվածքում ու գործունեության մեջ վերջին շրջանում փոփոխություններ են տեղի ունեցել, ի՞նչ պատկեր ունենք այսօր։
–Հայաստանի Հանրապետությունում կառավարության ենթակայության տակ վեց տեսչական մարմին կա։ Նախկինում մոտ երկու տասնյակ տեսչություն կար, որոնցից կազմվեց վեց տեսչական մարմին, որոնցից մեկը Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն է։ Այն ունի շուրջ երեսուն վերահսկման ոլորտ՝ ոչ պարենային ապրանքների վերահսկողություն է իրականացնում, ինչպես նաեւ ՀՀ չափագիտական կանոնների, նորմերի վերահսկողության միակ լիազոր մարմինն է։ Վերահսկման ենթակա են խաղալիքները, օծանելիքակոսմետիկական ապրանքները, նավթամթերքը եւ այլ ապրանքներ։ Ամեն տարի տեսչական մարմինը գործունեության պլանը կազմելիս շուկայում ռիսկայնություն է որոշում, որոշակի թիրախներ է ընտրում, որպեսզի իր ներուժն ուղղի այդ ոլորտներին։ 2020 թ. ռիսկային համարվում են մանկական հագուստի, օծանելիքակոսմետիկայի, ԱԳԼՃԿ—ների, բենզինի, դիզվառելիքի, հեղուկ գազի ոլորտները։
–Նախորդ տարում ի՞նչ փոփոխություններ են արվել՝ հատկապես օրենսդրական ասպարեզում։
–Որոշ փոփոխություններ արվել են, օրինակ, ԱԳԼՃԿ—ների ոլորտում։ Տեսչական մարմնի նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց հարկային օրենսգրքում, որտեղ հունիսից ակցիզային հարկի հետ կապված դրույքաչափի սահմանային փոփոխություն եղավ։ Խորանարդ մետրից անցում կատարվեց կիլոգրամի։ 2019—ի մայիսից բոլոր ԱԳԼՃԿ—ները հարկվում են կիլոգրամով։
–Այդ փոփոխության նպատակը ո՞րն էր։
–Նպատակը հիմնականում տնտեսավարող սուբյեկտների կողմից սպառողներին թյուրիմացության մեջ գցելը կանխելն ու մարդկային գործոնը վերացնելն էր։ Գոյություն ունի խտության գործակից հասկացություն։ Երբ տնտեսավարողը գազը գնում էր խորանարդով, համապատասխան սարքավորումները գազը չափում էին կիլոգրամով։ Կգ—ով գնելուց հետո տնտեսավարողն իրականացնում էր խտության գործակցի ներմուծում, այսինքն՝ իր կամեցողությամբ թիվ էր դնում։ Տնտեսավարողը կարող էր ամեն օրվա՝ «Գազպրոմի» ու Չափագիտության ազգային ինստիտուտի սահմանած խտության մակարդակից պակաս խտության գործակից ներմուծել ու այդ տարբերությունը շահել։ Արդյունքում թերլիցքավորում էր տեղի ունենում։ Իսկ օրենքի ընդունումից հետո մարդկային գործոնը բացառվեց։ Օրենքի ընդունումից հետո տեսչական մարմինը Չափագիտության ազգային ինստիտուտի աշխատակիցների հետ համատեղ 40 ԱԳԼՃԿ—ում ստուգումներ իրականացրեց եւ ոչ մի խախտման դեպք չհայտնաբերեց։
–Իրականում դա թանկացումների չհանգեցրե՞ց։
–Իրականում ոչ միայն թանկացում չեղավ, այլեւ մարդը տեսավ, որ որոշ լիցքավորումների դեպքում դեռ մի բան էլ ավելի քիչ գումար է վճարում։
–ԱԳԼՃԿ—ների հետ կապված՝ ի՞նչ խնդիրներ կմատնանշեք։
–ԱԳԼՃԿ—ներում խնդիրներ կան՝  կապված գազի ճնշման հետ։ Տեխնիկական կանոնակարգով սահմանված է լիցքավորման 19.6 մեգապասկալ ճնշում, որն անվտանգ է, սակայն այսօր հիմնական խախտումները հենց այդ ոլորտում են։ 200—ից ավելի ճնշումը խախտում է։ Սահմանված է 50—100 հազար դրամ տուգանք այդ խախտման համար, որն ընդունվել է դեռեւս 1995 թ.։ Տեսչական մարմինը ներկայացրել է առաջարկներ՝ փոփոխություններ կատարելու վարչական իրավախախտումների մասին օրենքում, որից հետո այդ տուգանքները կբարձրանան մի քանի անգամ՝ հասնելով մինչեւ 1—1.5 մլն դրամի, կրկնվելու դեպքում՝ էլ ավելիի։ Խնդիրն այն է, որ երբ տնտեսավարող սուբյեկտին ենթարկում ենք պատասխանատվության, ԱԳԼՃԿ—ի կամ բենզինի լիցքավորման կետի պատասխանատուն ասում է՝ ավելի լավ է ես այդ 50—100 հազար դրամը վճարեմ, ու այդքանով ավարտվի։ Իսկ այս պարագայում, երբ արդեն խոշոր տուգանքներ լինեն կամ կասեցման մասին խոսք լինի, այն իր դրական ազդեցությունը կունենա, եւ խախտումների քանակը կկարողանանք հասցնել նվազագույնի։
–Ինչպիսի՞ն է իրավիճակը բենզինի շուկայում։
–Բենզինի պարագայում եւս թերլիցքավորման հետ կապված խնդիրներ էին առաջանում, բայց 2019 թ. տեսչական մարմնի նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց օրենքում։ Մինչ այդ տեսչական մարմինը չափագիտական նորմերի վերահսկողություն իրականացնելու համար տնտեսավարող սուբյեկտին այցելելուց երեք աշխատանքային օր առաջ ծանուցում էր նրան այդ մասին, հետո նոր գնում ստուգման։ Իսկ երեք աշխատանքային օր հետո, բնականաբար, թերությունները վերացվում էին։ Օրենքի ընդունումից հետո, երբ այդ նախնական ծանուցման դրույթը հանվեց, մեր կողմից բենզինի, հեղուկ գազի լցակայաններում ու ԱԳԼՃԿ—ներում իրականացված 29 ստուգումից 16—ում հայտնաբերվեցին խախտումներ։ Այժմ արդեն թերլիցքավորման դեպքերի նվազեցման որոշակի միտում կա։
–Հեղուկ գազի լիցքավորման կետերում արդեն ստուգումներ իրականացվո՞ւմ են։
–Այո, 2019—ից տեսչական մարմինը սկսել է ստուգումներ իրականացնել նաեւ հեղուկ գազի լցակայաններում։ Մշակվել եւ հուլիսից ուժի մեջ է մտել հեղուկ գազի ստուգաթերթը։ 2020 թ. նախատեսվում է ստուգումներ իրականացնել հեղուկ գազ վաճառող 22, բենզին վաճառոող 21, ԱԳԼՃԿ շահագործող 47 տնտեսավարող սուբյեկտների մոտ՝ չհաշված դիմում—բողոքների հիման վրա արվող ստուգումները։
–Պարոն Մկրտչյան, 2020 թ. ի՞նչ է սպասվում, ի՞նչ ծրագրեր կան։
–Նախատեսվում է 350 տնտեսավարողի մոտ ստուգումներ իրականացնել, իսկ եթե ոլորտային խնդիրներ լինեն, ապա վարչապետի հանձնարարականով նաեւ կիրականացնենք ոլորտային ստուգումներ։ Օրենսդրական փոփոխություններ ենք նախատեսում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, ինչպես ասացի, այնուհետեւ նախատեսում ենք, որ տեսչական մարմինն ունենա նավթամթերքի այլընտրանքային լաբորատորիա։ Հիմա Հայաստանում կա բենզին, դիզվառելիք ստուգող մեկ լաբորատորիա, որի գործունեությունը որոշակի շահերի բախում է պարունակում։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում վաճառվող նավթամթերքը սերտիֆիկացնում, համապատասխանության գնահատում, հայտարարագրում իրականացնում է նույն մարմինը, որը մեր վերահսկողության ընթացքում վերցնելով փորձանմուշներ՝ տալիս է նույն լաբորատորիային։ Հիմա ունենք շարժական լաբորատորիա, եւ որոշ օրենսդրական խնդիրներ լուծելուց հետո այն կդառնա այլընտրանքային։ Դա կարեւոր է ընդհանուր դաշտում որակ ապահովելու առումով։
–Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ռեսուրսները բավարարո՞ւմ են 350 տնտեսավարող սուբյեկտում ստուգումներ իրականացնելու համար։
–Նախորդ տարվա դեկտեմբերին մեր հաստիքները 5—ով ավելացվեցին։ Բայց հիմնական խնդիրը դրվել է, որ տեսչական մարմինն օրենսդրական կամ իր վերահսկողության ամբողջ գործիքակազմը կիրառելով հասնի այդ թիրախներին։ Եթե տեսուչների քանակը 100—ով էլ ավելացնենք, բայց օրենսդրական բացեր լինեն, էլի մեր խնդիրները չեն լուծվի։
–Ինչպե՞ս են որոշվում ռիսկային ոլորտները։
–Կան ռիսկայնություն որոշող մի քանի ցուցանիշներ, եւ երբ ոլորտը ուսումնասիրում ենք, բոլոր այդ ցուցանիշներն ի մի են բերվում, շուկան ուսումնասիրվում է, ՊԵԿ—ից ստանում ենք մանր ու խոշոր ներմուծողների վերաբերյալ տվյալներ, այնուհետեւ վերլուծում ենք շուկայի հատկապես խոշոր «խաղացողներին», նայում ենք տվյալները՝ արդյո՞ք ներմուծողը խմբաքանակը ներմուծելուց հետո անցկացրել է համապատասխանության գնահատում… Այն տնտեսավարողները, որոնք առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի իրացում են իրականացնում, ընդգրկվում են մեր հաջորդ տարվա տարեկան ստուգումների ծրագրում։ Որպես տնտեսավարողներ՝ նրանք համարվում են ռիսկային, եւ ոլորտային ռիսկերը գնահատելուց հետո ոլորտ—տնտեսավարող սուբյեկտ ընդհանուր ստուգումների ծրագիր է կազմվում։ Ի դեպ, տեսչական մարմնի կարեւորագույն գործառույթներից մեկն էլ իրազեկման աշխատանքներն են։ Տնտեսավարող սուբյեկտներին ծանոթացնում ենք իրենց իրավունքներին ու պարտականություններին, նրանց ուղարկում ենք նոր օրենսդրական փոփոխությունները եւ այլն։ Պատժելը վերջին տեղում է, խնդիրը դաշտը կարգավորելն է։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

28-02-2020





28-03-2020
Մեր երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը
Պարտադիր պահանջներ, որոնք կոնյակի համբավի անբաժանելի մասն են



28-03-2020
1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել
2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ...


28-03-2020
«Վարակի դեմ կռիվը նույնպես սահմանապահ առաքելություն է»
Ամենամեծ իմունիտետը պետք է լինի հայ ժողովրդի ոգեղեն ...


28-03-2020
Հայաստանը պատրաստ է այնքանով, որքանով աշխարհը
Ինչպես է ԱԻՆ-ը պարզաբանում իրավիճակը

ԱԻՆ փոխնախար Արմեն ...


28-03-2020
Ի՞նչ առնչություն ուներ Կոմիտասի հետ կոմպոզիտոր Հարտմանը
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ «Պատմաբանասիրական հանդեսի» գլխավոր ...


28-03-2020
«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»
Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն ...


28-03-2020
Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները
Գագաթնաժողովը պետք է հիմք ստեղծի համաշխարհային տնտեսության նկատմամբ ...



28-03-2020
Տնտեսական դժվարության պատճառներից մեկը
Մեծ պետությունների հովանավորչական ...

28-03-2020
Զարգացած տեխնոլոգիաների դարաշրջանում որակյալ մարդկային ռեսուրս կրթելը հրամայական է
Միջին մասնագիտական կրթությամբ ...

28-03-2020
Սրիեղցի կոչվող հայոց հնամենի սրբատունը
Այն, ըստ ավանդույթի, կառուցված է ...

28-03-2020
Ամռանը եվրոպական ֆուտբոլային շուկան կարող է փլուզվել
Դատելով ամենայնից, «կյանքը կորոնավիրուսից հետո» ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO