Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.07.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Թերլցում եւ իրացվող վառելիքի որակական անհամապատասխանություն

ՏՄՊՊՀ-ի դիտարկումները բազմաթիվ խնդիրներ են վեր հանել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք չէ, որ բենզինի եւ դիզվառելիքի շուկան բարձր կենտրոնացվածության մակարդակ ունի, նաեւ շուկայական իշխանություն ունեցող մասնակիցներ։ Այնուամենայնիվ, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենտրոնացվածության այդ մակարդակը որոշ օբյեկտիվ հանգամանքներով է պայմանավորված։ Օրինակ, ըստ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանի, այդ հանգամանքներից մեկն այն է, որ ոլորտում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ, քանի որ անհրաժեշտ են համապատասխան թե՛ պահպանման եւ թե՛ իրացման ենթակառուցվածքներ։ Կամ այն, որ էական նշանակություն ունի իրացման ենթակառուցվածքների ստեղծումը, քանի որ մանրածախ իրացման ոլորտում բենզինի վերջնական վաճառքն իրականացվում է բենզալցակայանների միջոցով։ Միաժամանակ՝ ռեսուրսների սահմանափակությամբ պայմանավորված, համապա—տասխան ենթակառուցվածքների ստեղծումը որոշ տարածքներում բավականին բարդ է դառնում։
Ուսումնասիրությունները նաեւ ցույց են տվել, որ ոլորտի միջին կշռված շահութաբերությունը տատանվում է ընդամենը 5 տոկոսի սահմաններում երկրորդային մեծածախ մակարդակում եւ շուրջ 10 տոկոսի սահմաններում մանրածախ մակարդակում։
Հարկ է նաեւ նշել (դարձյալ ըստ ՏՄՊՊՀ ուսումնասիրության), որ բենզինի եւ դիզվառելիքի շուկաներում գործունեության նկատմամբ պետության սահմանած պահանջներն ու չափանիշներն անհամեմատ ավելի շատ են, քան այլ ոլորտներում։ Որոշ դեպքերում խոշոր ներկրող ընկերությունները մասշտաբի էֆեկտի շնորհիվ վառելիք ձեռքբերում եւ ներմուծում են առավել բարենպաստ պայմաններով՝ դրանով իսկ առավելություն ձեռք բերելով շուկայի մյուս հնարավոր մասնակիցների նկատմամբ։ Մի հանգամանք էլ կա. շուկան ունի սահմանափակ պահանջարկ, եւ եղածն էլ արդեն իսկ բավարարվում է շուկայի մասնակիցների կողմից։ Այս իսկ պատճառներով է ՏՄՊՊՀ—ն շեշտում, որ շուկայի բարձր կենտրոնացվածության աստիճանն առավելապես պայմանավորված է նաեւ մի շարք օբյեկտիվ հանգամանքներով։

Բենզինի ինքնարժեքի կառուցվածքը

Գանք գնային քաղաքականությանը։ 2018 թ. եւ 2019 թ. հունվարի 1-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում բենզինի, դիզվառելիքի առավել խոշոր ներմուծման ու իրացման ծավալներ ունեցող որոշ տնտեսավարողների կողմից իրացվող բենզինի եւ դիզվառելիքի միջին կշռված ինքնարժեքն ու միջին կշռված իրացման արժեքն են ուսումնասիրվել։ Եվ հանձնաժողովն արձանագրել է դեպքեր, երբ որոշ ամիսների միջին կշռված ինքնարժեքը գերազանցել է իրացման արժեքը։ Այս դեպքերը պայմանավորված են եղել տնտեսական գործոններով, մասնավորապես՝ որոշ ամիսների ընթացքում ընկերությունները ձեռք են բերել փոքր ծավալի խմբաքանակներ, սակայն ընկերությունների հաստատուն ծախսերը, այնուամենայնիվ, մնացել են նույնը։ «Դրա հետեւանքով,–ասաց Գեղամ Գեւորգյանը,–տվյալ ամիսների ընթացքում ձեռք բերված բենզինի եւ դիզվառելիքի ինքնարժեքն առավել բարձր է ստացվել մյուս ամիսների նկատմամբ։ Սակայն իրացման արժեքի բարձրացման պարագայում իրացվող վառելիքը մրցունակ չէր լինի տվյալ ժամանակահատվածում՝ ելնելով շուկայական պայմաններից»։
ՏՄՊՊՀ նախագահը հավելեց, որ այն դեպքերի առնչությամբ, որտեղ համապատասխան գնային դրսեւորումները հնարավոր է պայմանավորված չլինեն տնտեսական գործոններով կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով, հանձնաժողովը կիրականացնի լրացուցիչ ուսումնասիրություն՝ հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման դեպքերը հայտնաբերելու նպատակով։
Ինքնարժեքի հետ կապված մեր հարցադրումներին ի պատասխան՝ ՏՄՊՊՀ նախագահը տեղեկացրեց, որ հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ առավել խոշոր ընկերությունների կողմից իրացվող բենզինի եւ դիզվառելիքի միջին կշռված ինքնարժեքի կառուցվածքը։ Եվ ինքնարժեքի կառուցվածքի ուսումնասիրության շրջանակում առանձնացվել են մի քանի խումբ հիմնական ծախսային բաղադրիչներ՝ ուղղակի, վարչական, իրացման, ֆինանսական եւ այլն։
Պարզվել է, որ ինքնարժեքի ձեւավորման գործընթացում զգալի տեսակարար կշիռ են կազմում ուղղակի ծախսերը։ Մասնավորապես՝ բենզինի ինքնարժեքի շուրջ 82,4 տոկոսը բենզինի ձեռք բերման գինն է, իսկ ՀՀ սահմանից բենզինի տեղափոխումը մինչեւ մեծածախ պահեստ կազմում է շուրջ 2 տոկոս, եւս 10.2 տոկոս պարտադիր վճարներն են (ակցիզային հարկ), 1.2 տոկոս վարչական ծախսերն են։ «Ընդհանուր առմամբ, բենզինի միջին կշռված ինքնարժեքի շուրջ 95,7 տոկոսը բաժին է ընկնում ուղղակի ծախսերին»։
Հանձնաժողովը ուսումնասիրության ընթացքում որոշ խնդիրներ է վեր հանել, որոնք այլ լիազոր մարմինների իրավասությունների շրջանակներում են, սակայն որոնք անուղղակի կերպով բացասաբար են ազդում այս ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի վրա։ Մասնավորապես՝ դիտարկումները ցույց են տվել, որ բենզինի եւ դիզելային վառելիքի որոշ մանրածախ իրացման կետերում թերլցումներ են արվում, իսկ որոշ դեպքերում իրացվող վառելիքի որակական հատկանիշները չեն համապատասխանում սահմանված պահանջներին։ «Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ, ինչպես նաեւ գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում էական վնաս է պատճառվում թե՛ սպառողներին եւ թե՛ այլ բարեխիղճ տնտեսավարողների»,– նշեց Գ. Գեւորգյանը։
Այս ամենը հաշվի առնելով՝ ՏՄՊՊՀ—ն առաջարկում է լիազոր մարմինների հետ իրականացնել համատեղ գործողություններ եւ բացահայտել ինչպես թերլցման, այնպես էլ որակի չափանիշներին չհամապատասխանող վառելիքի իրացման հնարավոր բոլոր դեպքերը։ Թերլցման դեպքերի բացահայտումը եւ վերացումը դրական կանդրադառնան մանրածախ մակարդակում շրջանառվող բենզինի եւ դիզվառելիքի ապրանքային շուկաների մրցակցային միջավայրի վրա։ Միաժամանակ, չի բացառվում, որ թերլցման դեպքերի վերացումը կարող է հանգեցնել գների բարձրացման։

28-02-2020





04-07-2020
Ջրերի որակի մոնիտորինգի նոր դիտացանց է առաջարկվում
Եվ մակերեւութային ջրերում էլ թունաքիմիկատների դիտարկման կարիք կա



04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 580 նոր դեպք, առողջացել է 451 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


04-07-2020
Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում
Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, ...


04-07-2020
ՀՀ ոչ մի բուժհաստատություն չպետք է անմասն մնա համավարակի դեմ պայքարից
Մասնագետը հորդորում է մահճակալային ֆոնդն ավելացնել

ՀՀ-ում նոր ...


04-07-2020
Պոեզիան՝ որպես աղոթք եւ հոգու ժամանակ
«Քի՜չ մըն ալ դեռ, ա՜հ, շողա՜, շողա՜, բարի՜ ...


04-07-2020
Ամենածիծաղելի ողբերգակը
«Ինձի ձեռ չտաս՝ Աստծուն կըսեմ...» («Հին օրերի երգը»)




04-07-2020
Կենսոլորտը պետք է պաշտպանվի
Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության ...

04-07-2020
Մհեր Մկրտչյան փառահեղ լեգենդը
Նրա արվեստում որտեղ է վերջանում ...

04-07-2020
Էրդողանի հերթական ոտնձգությունը
Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի ...

04-07-2020
Աննախադեպ կոռուպցիոն բացահայտում հայկական ֆուտբոլում
Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO