Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Երբեմն ստիպված են հանդիսատեսին ասել՝ ներեցեք, տոմսերը սպառված են

Ռուսական դրամատիկական թատրոնի փոքր բեմի պահանջարկը գնալով մեծանում է

Ինչո՞վ է գրավում ռուսական դրամատիկական թատրոնը հանդիսատեսին, ո՞րն է նրա առանձնահատկությունը։ Բովանդակային եւ գաղափարական առումներով ինչո՞վ է տարբերվում հայաստանյան մյուս թատրոններից, ի՞նչ ծրագրեր ունեն առաջիկայում։ Այս եւ հարակից այլ հարցերի շուրջ «ՀՀ»-ի թղթակիցը զրուցել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ։ Թատրոնի գլխավոր առանձնահատկությունը, ըստ նրա, այն է, որ բոլոր ներկայացումներն այստեղ ցուցադրվում են ռուսերեն։ Տարվա ընթացքում չեն անտեսում նաեւ փոքրիկ հանդիսատեսին։ Շաբաթ եւ կիրակի օրերին նրանց համար հեքիաթներ են ներկայացնում։
–Եթե խաղացանկում հայտնվել են նոր ներկայացումներ, պատմեք դրանց մասին։ Պատմեք նաեւ այս տարվա այն ներկայացումների մասին, որոնք հանդիսատեսի կողմից ակնհայտ հավանության են արժանացել։
–Եթե խոսքն այս տարվա մասին է, ապա պետք է ասեմ, որ փետրվարի 28—ին հանդիսատեսի դատին հանձնեցինք Հովհ. Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով։ Ներկայացումը ջերմ ընդունելության արժանացավ։ Այն նախատեսված է մեծահասակ հանդիսատեսի համար, սակայն փոքրիկներն էլ կարող են գալ մեր ներկայացմանը։ 2019 թ. թատրոնի խաղացանկը համալրվել է մի քանի նոր ներկայացումներով, որոնք եւս մեծ պահանջարկ ունեն, ինչն, անշուշտ, ուրախացնում է մեզ։
–Թատրոնի առաջիկա ծրագրերը ներկայացրեք, խնդրեմ։
–Անելիքներ թատրոնում շատ կան, որոնցից մի քանիսը հրատապ լուծում են պահանջում։ Խոսքը լուսային եւ ձայնային վերազինման մասին է, ինչը, հուսամ, մեզ կհաջողվի լուծել։ Պլանավորված է փոքր դահլիճի մեծացման հարցը։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ փոքր բեմի պահանջարկը գնալով մեծանում է։ Լինում են օրեր, երբ ստիպված ենք լինում հանդիսատեսին ասել՝ ներեցեք, տոմսերը սպառված են։ Ապրիլին փոքր բեմում եւս մեկ առաջնախաղ էր ծրագրված՝ Ֆ. Դոստոեւսկու «Խեղճ մարդիկ», որի առաջնախաղը, հավանաբար, կլինի մայիսին։
–Թատրոնի միջազգային օրվա առիթով ի՞նչ ծրագրեր ունեք։
–Մեր բոլոր ծրագրերը փոփոխության ենթարկվեցին՝ հասկանալի պատճառներով։ Բոլորիս քաջառողջություն եմ մաղթում։ Մի շարք միջոցառումներ էինք նախատեսել մեր շատ սիրելի հանդիսատեսի համար՝ նրանց ուշադրությունը գրավելու, ինչու ոչ, թատրոնի հանդեպ սեր սերմանելու համար։ Օրինակ՝ շրջայց թատրոնի շենքում, ինչը, կարծում ենք, կարող էր հետաքրքիր լինել հանդիսատեսի համար եւ այլն…
–Թատերական կյանքն այսօր ի՞նչ վիճակում է։
–Եթե խոսքը մեր թատրոնի մասին է, ապա պետք է ասեմ, որ բավականին բուռն է։ Ստեղծագործական աշխատանքները, հուսանք, շուտով կվերականգնվեն, քանի որ թատրոնում միանգամից կրկին մի քանի ներկայացումների նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, որոնք բեմ կբարձրանան մայիս, հունիս ամիսներին՝ «Վարշավյան մեղեդի» (բեմ.՝ Դիանա Բաբայան), «Գարդենիա» (բեմ.՝ Գոռ Մարգարյան) եւ այլն… Նախատեսված էին հյուրախաղեր, որոնք, ցավոք, կհետաձգվեն։ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումը պետք է մարտին մասնակցեր Սարանսկի թատերական փառատոնին, բայց…
–Այցելուների թիվը՝ ի՞նչ պատկեր ունեք, եթե դրական է, ինչո՞վ է պայմանավորված։ Բացասականի դեպքում էլ նշեք պատճառները։
–Այցելուների թիվը, բարեբախտաբար, չի իջել։ Խոսքը, իհարկե, վերջին շաբաթվա մասին չէ։ Ամսվա հենց սկզբից մենք չեղարկեցինք մանկական բոլոր ներկայացումները, քանի որ ծնողների հետ զրույցում անհանգստություն զգացինք։ Մինչ այդ պետք է ուրախությամբ փաստեմ, որ օնլայն վաճառքի ցուցանիշները բավականին գոհացնող էին։ Այդ հարթակը թատրոնը նոր է գործարկում։ Եվ յուրաքանչյուր առաջխաղացում մեզ ուրախացնում է։ Այն ունի իր դժվարությունները, քանի որ ոչ բոլոր տարիքի մարդիկ են կարողանում օգտվել այդ հարթակից։ Արի ու տես… Մեզ շատ ոգեւորեց մի պապիկի հետ կապված պատմությունը, որը վերջերս օնլայն տոմս էր գնել, բայց կառավարումները մինչեւ վերջ չէր կարողացել հասցնել։ Դա էական չէ, էականը այն է, որ փորձել էր…
–Իսկ, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն թատրոններն առավել ժամանակակից դարձնելու համար։
–Առաջին հերթին, միշտ պետք է ձեռքը զարկերակին պահել, լինել իրադարձությունների կիզակետում, չվախենալ փորձարկումներից ու նորարարություններից։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

26-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO