Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԼՂՀ


Անհետաձգելի միջոցառումներ Քաշաթաղի շրջանում

Արցախում գործող տեղեկատվական օպերատիվ շտաբի տվյալներով, Արցախում նոր կորոնավիրուսի տարածման դեպք չկա։ Մարտի 24-ին այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բազրյանը եւ հավելել. «ԱՄՆ-ից բժշկական պարագաների որոշ խմբաքանակ են ուղարկել ՀՀ եւ դրանց մի մասը տրամադրել են մեզ, որոնք այսօր կպահեստավորեն։ Անցակետերում էլ ավելի ենք խստացնում հսկողությունը, եւ ամենօրյա աշխատանքների մեջ, ըստ իրավիճակի, հնարավոր են որոշակի փոփոխություններ. հաշվի ենք առնում նաեւ քաղաքացիների հորդորները»։ Նախարարի հրամանով՝ հանրապետության բոլոր բուժհիմնարկներում պետք է լինեն առանձնացված բաժանմունքներ, եւ Շուշիի հիվանդանոցը որպես առանձին բուժմիավորում է ծառայելու։
Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Քաշաթաղի շրջանում իրականացվում են մի շարք համալիր աշխատանքներ։ ՀՀ—ից շրջան մտնող երեք հիմնական ճանապարհին գործում են բուժսանիտարական հսկիչ հենակետեր, որտեղ հերթապահում են Քաշաթաղի շրջանային բուժմիավորման բուժքույրերը՝ ԱՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների օժանդակությամբ։ Սյունիքի մարզից Քաշաթաղի շրջան մտնող մնացած ճանապարհները փակ են։ Ըստ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի տեղեկացման՝ նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով շրջվարչակազմի ենթակայությամբ գործող բաժինների ու վարչությունների ընդհանուր 110—ից ավելի աշխատակիցներից ընդամենը տասնհինգ տոկոսն է աշխատավայրում (պատասխանատուներ, հավաքարարներ, պահակներ), մնացածն աշխատում են տնից։
Շրջվարչակազմն ունի երկու մասնաշենք, սրանց հարեւանությամբ է քաղաքապետարանի եւ այլ կառույցների մեկ այլ շենք։ Շենքերի տարածքներն ախտահանվում են օրվա ընթացքում։ Աշխատավայրում բոլոր բաժիններին հատկացվել է ախտահանիչ «Ալկոգել» նյութ. ախտահանվում են դռների բռնակները, իրականացվում այլ կանխարգելիչ միջոցառումներ։ Շաբաթվա որոշ օրերի շրջանի համայնքներից Բերձոր եկող ուղեւորատար մեքենաներն ախտահանվում են ժամանելուց հետո եւ մեկնելուց առաջ։ Չեն գործում հանրակրթական ու այլ դպրոցները, քաղաքային գրադարանը, երկրագիտական թանգարանը։ Շրջկենտրոնի խանութների վաճառողները գնորդներին սպասարկում են դիմակներով եւ ձեռնոցներով։ Խանութներում սննդի պակաս չկա։ Համայնքապետարանների հետ աշխատանքը հիմնականում կատարվում է հեռավար։
Գարնանացանի աշխատանքներն սկսվել են, եւ բնակիչներն զբաղված են իրենց աշխատանքներով։ ԱՀ առողջապահության «Համաճարակաբանության եւ հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ—ի Քաշաթաղի շրջանի ՀՀԲ տնօրեն Ռենա Ավանեսյանը տեղեկացրեց՝ նախարարի հրամանով փետրվարի վերջին, կապված սուր վարակիչ հիվանդությունների եւ գրիպի տարածման հետ, քլորամին եւ քլորակիր են բաժանել շրջանի բոլոր դպրոցներին եւ մանկապարտեզներին՝ ախտահանում կատարելու նպատակով։ Համապատասխան ախտահանիչ նյութեր են հատկացրել նաեւ շրջվարչակազմին, քաղաքապետարանին, Բերձորում գործող մի շարք կազմակերպությունների։ Բացատրել են՝ ինչպես կատարվեն ախտահանման աշխատանքները։ Իրենց կողմից կատարվել են ախտահանման աշխատանքներ ոստիկանությունում, բանկերում եւ այլ հիմնարկություններում։
Մարտի 24—ին այցելել են Երեխաների խնամքի եւ պաշտպանության Բերձորի թիվ երկու գիշերօթիկ հաստատություն, դասախոսություն անցկացրել երեխաների, աշխատակիցների հետ, հատկացրել ախտահանիչ նյութեր՝ «Ալկոգել», քլորամին, քլորակիր։ Նույն օրը եղել է այց Բերձորի հարեւան Քարեգահ գյուղ, որտեղ կա Լեշմանյոզ հիվանդության օջախ, որն իրենց աշխատակիցների կողմից ախտահանվել է։ Մարտի 18—ից իրենց աշխատակիցները Քաշաթաղի շրջանային բուժմիավորման բուժքույրերի հետ հերթապահում են Աղավնոյի բուժսանիտարական անցակետում։ Վերահսկում են առեւտրային կետերի, բանկերի աշխատանքը, ինչպես են աշխատակիցները ներկայանում աշխատանքի։ Բերձորի քաղաքապետարանի կողմից օրը երկու անգամ ախտահանվում է ներքաղաքային ուղեւորատար ավտոբուսը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

26-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO