Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՇԽԱՐՀ


Աշխարհի շուրջ

Մի քաղաքի պատմություն. Քյոլն

 Քյոլնը համարվում է Գերմանիայի Դաշնության չորրորդ ամենամեծ քաղաքը բնակչության թվով, իսկ տարածքով՝ Բեռլինից, Համբուրգից եւ Մյունխենից հետո։ Գտնվում է Հյուսիսային-Հռենոս Վեստֆալիա (Nordrein Westfalen) վարչական տարածքում՝ հողում։
Առաջին հիշատակումները քաղաքի մասին սկսվում են Հռոմեական կայսրության ժամանակներից՝ մեր թվարկությունից առաջ 38 թվականից։ Զորավար Գերմանիկայի դուստր Ագրեպպինան դարձավ իր ծննդավայր քաղաքի հովանավորը։ Ամուսնանալով Կլավդիե կայսեր հետ, նա ամուսնուն խնդրում է իր ծննդավայր քաղաքին անկախություն շնորհել եւ հռոմեական իրավական քաղաքների շարքին դասել։ Մեր թվարկության 50 թ. քաղաքն ստանում է այդ կարգավիճակը եւ անվանվում է «Կլավդիայի Կոլոնյա եւ Ագրեպպինայի Խորան» (լատ.՝ Colonia Claudia Ara Agrippinensium)։
Հետագայում տեղի բնակչության՝ գերմանացիների լեզվով, Կոլոնիա բառը հնչել է Քյոլն։ Քաղաքը Հռենոս գետի աջ եւ ձախ ափերին է՝ գրեթե հավասարաչափ տարածված։ Արեւելյան կողմում գտնվում են բերգիշներ (Bergisches)՝ բլուրներ։ Այստեղ սահմանակից է Բերգիշ Գլադբախ քաղաքին։ Հյուսիս—արեւելքում սահմանակից է Լեվերկուզենին։ Հյուսիսային կողմում սահմանակից է նախկին մայրաքաղաք Բոնին։
Քյոլնը մշտապես եղել է տնտեսական, քաղաքական եւ մշակութային խոշոր կենտրոն։ Անցյալ դարի սկզբին համարվել է նորաձեւության եւ օծանելիքի արտադրության հզոր քաղաք։ Բավական է հիշել «օդեկոլոնը» (Eau de Cologne), որը թարգմանաբար նշանակում է «Քյոլնի ջուր»։ Չնայած այս ամենին՝ քաղաքի այցեքարտն է համարվում «Քյոլնի տաճարը» (Kolner Dom)։ Դասական գոթական ոճով կառուցված այս կաթոլիկ տաճարն աշխարհի ամենաբարձր եկեղեցիների շարքում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ 157 մետր բարձրությամբ տաճարի կառուցումը շատ երկար է տեւել եւ ընթացել երկու փուլով։ 1248 թ. Քյոլնի արքեպիսկոպոս Կոնրադ Ֆոն Հոխշտադենը դրեց ապագա տաճարի առաջին հիմնաքարը։ Առաջին փուլն ավարտվեց 1437 թ.։ Երկրորդ փուլն սկսվեց 1842—ին եւ ավարտվեց 1880 թ.։ Այսօր էլ տաճարը պարբերաբար վերանորոգվում է։ Այն Գերմանիայի ամենաայցելվող տաճարներից մեկն է։ Ամեն օր՝ միջինացված տվյալներով, ունենում է շուրջ 20000 այցելու։ Քյոլնում բազմաթիվ են նաեւ թանգարանները։ Այստեղ գործում է շոկոլադի թանգարանը, որն առանձնանում է մյուս թանգարաններից եւ բավականին զվարճալի է։
Քյոլնում գործում են բազմաթիվ մշակութային, կրթական եւ ժամանցային կենտրոններ, որտեղ հիմնականում երիտասարդներ են, եւ դրանից քաղաքն ավելի է երիտասարդանում։
Բնականաբար, այսքանով չի ավարտվում այս հրաշք քաղաքի պատմությունը։ Հաջորդ առիթի դեպքում կփորձենք ավելի բազմակողմանի ներկայացնել։
Երվանդ ՊՈՂՈՍՅԱՆ
Գերմանիայում «ՀՀ» սեփական թղթակից

26-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO