Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.04.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Սննդամթերքից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ

ՍԱՏՄ ղեկավարը պարզաբանումներ է ներկայացնում

Արտակարգ դրության պայմաններում սննդամթերքի անվտանգությանն ուղղված միջոցառումներին ու դրանց վերահսկողությանն անդրադառնալիս՝ երեկ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նկատեց, որ դեռ մինչեւ արտակարգ դրությունը տեսչական մարմինը հրատարակել էր ցուցումներ ու բաժանել տնտեսավարողներին՝ լրացուցիչ ախտահանման աշխատանքների վերաբերյալ։ Եվ տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են անում, դիտարկումներ՝ հետեւելու ե՛ւ իրենց, ե՛ւ պարետի ցուցումների կատարմանը։
ՍԱՏՄ ղեկավարը վստահեցնում է, որ կառույցն անընդհատ կապի մեջ է խոշոր տնտեսավարողների հետ. ՍԱՏՄ—ին ուղարկվում են լուսանկարներ, տեսանկարահանումներ, որպեսզի պարզ դառնա, թե ինչպես են իրականացվում ախտահանումն ու այլ միջոցառումները՝ ապահովելու սանիտարահիգիենիկ պայմանները։
Խոսելով սուպերմարկետների ախտահանման նյութերի՝ սննդամթերքի վրա հնարավոր ազդեցությունից՝ Գ. Ավետիսյանը պարզաբանեց, որ ախտահանումը հիմնականում արվում է սպիրտ պարունակող նյութերով, իսկ դրանք որեւէ կերպ չեն ազդում սննդամթերքի վրա։ Քլոր պարունակող նյութերով ախտահանվում է միայն հատակը։
Ինչ վերաբերում է հացի՝ առանց փաթեթավորման վաճառքին եւ սննդամթերքից վարակվելուն, տեսչական մարմնի ղեկավարը նախ ընդգծեց՝ սննդամթերքից կորոնավիրուսով վարակվել հնարավոր չէ։ Եվ ապա հավելեց, որ հացի փաթեթավորված լինելու հարցը իրավական առումով կարգավորված չէ, բայց շատ տնտեսվարողներ սեփական նախաձեռնությամբ առանձին դարակաշարերում դասավորված հացերը ծածկում են թղթով, պոլիէլիթիլենային տոպրակով։
Բացի այդ՝ կորոնավիրուսը պատկանում է այն վիրուսների թվին, որը շատ արագ վերանում է ջերմային մշակման ժամանակ։ «Վիրուսները որեւէ ձեւով ջերմությանը չեն դիմանում,–ասաց Գ. Ավետիսյանը,–այնպես որ խոսել, որ մսի կամ այլ սննդամթերքի միջոցով կարելի է վարակվել, հիմնավորված չէ»։
Իսկ սահմանային վերահսկողությունն ինչպես միշտ արվում է, եւ այս օրերին փոխվել է միայն տեսչական մարմնի տեսուչների արտաքին տեսքը. տեսուչներն աշխատում են դիմակներով, ակնոցներով իրենց անձնական անվտանգության համար։
Սպանդանոցներում նույնպես ամենօրյա ախտահանում է արվում։ ՍԱՏՄ—ն ամենօրյա ռեժիմով տնտեսվարողներից ստանում է ֆոտո եւ տեսա հաշվետվություն։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

26-03-2020





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO