Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Իրավիճակը նոր խնդիրներ է առաջացնում

Կառավարությունը նոր քայլեր է ձեռնարկում

Իրավիճակը մտահոգիչ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Սահմանափակումներ գործում են ամենուր, եվրոպական երբեմնի աշխույժ քաղաքների հրապարակներն ու փողոցները վերածվել են ոչ մարդաշատ, եթե չասենք՝ ամայի տարածքների։ Սահմանափակվել են տարբեր պետությունների միջեւ անցուդարձերը, շատ դեպքերում՝ կասեցվել։ Սա ասում եմ այն պատճառով, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ռեստորանների ու սրճարանների գործունեության դադարեցման մասին եւ նաեւ նշում, թե հրապարակվելու է մի ամբողջ ցանկ, թե որ հիմնարկներն են դադարեցնելու իրենց գործունեությունը, մենք դրան պետք է վերաբերվենք իրավիճակի լրջությունը գիտակցելով։
«Վաղվանից մեկ շաբաթով կարգելվեն բոլոր տեսակի ռեստորանների, սրճարանների ծառայությունները, բացառություն կանենք առաքման ծառայությունների համար։ Շինարարական աշխատանքները, տեքստիլ արտադրական ձեռնարկությունները, թեթեւ արդյունաբերության մի շարք ճյուղերի գործունեությունը որոշակի կդադարեն, իհարկե, կշարունակվի սննդի արտադրությունը, մթերային խանութները սովորական ռեժիմով կաշխատեն»,–նշել էր վարչապետն իր խոսքում։
Ամենադժվար խնդիրն այս ամենում չգործող հիմնարկ—ձեռնարկությունների աշխատակիցների աշխատավարձերի վճարման խնդիրն է։ Ո՞ւմ ուսերին է մնալու այդ բեռը՝ գործատուի՞, թե՞ աշխատակիցներն են զրկվելու աշխատավարձերից։
Կառավարությունն այս հարցի շուրջ, թերեւս, քննարկումների մեջ է եւ փորձում է մի շարք գործիքների համադրմամբ մեղմել իրավիճակը։ Եվ այս խնդրի լուծումն ընկած է ոչ միայն կառավարության ուսերին։ Այն լուծվելու է կառավարության, բանկերի, մասնավոր ընկերությունների ու քաղաքացիների փոխադարձ ըմբռնման ու ջանքերի համադրման արդյունքում։
Բայց քննարկվող այն հարցը, թե հարկավոր է հանդիպել բոլոր տնտեսավարողներին առանձին—առանձին եւ խոսել նրանց հետ, հասկանալ՝ ինչ աջակցության կարիք ունեն, որոշ մասնագետներ ու գործիչներ իրատեսական չեն համարում։ Օրինակ՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնում, որ բոլոր տնտեսավարողների հետ հանդիպելը տեխնիկապես շատ բարդ է. «Կառավարության մոտեցումն այն է, որ տնտեսավարողների հետ առանձին—առանձին հանդիպեն, զրուցեն, բայց ես կարծում եմ, որ միգուցե խոշոր բիզնեսի համար է արդարացված առանձին—առանձին հանդիպելը, իսկ փոքր ու միջին բիզնեսի համար, այսինքն՝ 67 հազար տնտեսավարողների համար տեխնիկապես դա շատ բարդ է լինելու։ Այսինքն՝ քանի օր է պետք, որ բանկերը կարողանան 67 հազար մարդու ընդունել»։
Այս առումով նշենք, որ թեեւ բոլոր տնտեսավարողներին դիսկուրսի մեջ ներգրավելն ու անհատական մոտեցումը շատ ավելի դեմոկրատ մոտեցում են, բայց իսկապես տեխնիկապես այդ ամենը հասցնելու խնդիր գոյություն ունի։ Այս հարցում կառավարությանը գուցե լրացուցիչ ռեսուրսներ հարկավոր լինեն։ Թերեւս, առավել նպատակահարմար լինի ոլորտային մոտեցում ցուցաբերելը։ Ըստ ոլորտների ու ըստ տնտեսավարողի շրջանառության, ասել է թե՝ կայացածության։ Այն, որ իրավիճակի ու տնտեսական համակարգի կառավարումը պետք է լինի մեխանիկական՝ ամեն դրվագը հաշվի առնելով, միանշանակ է, բայց ասել, որ կառավարությունն ի վիճակի կլինի բոլորի հետ խոսել առանձին—առանձին, մի փոքր խնդրահարույց է։
Մյուս կողմից նկատենք, որ միջին վիճակագրական քաղաքացու համար այս պայմաններում ծախսերը եւս կրճատվել են։ Եթե նախկինում, այսինքն, սովորական պայմաններում քաղաքացիները դուրս էին գալիս տնից, ժամանցային վայրեր այցելում, ինչը ենթադրում էր ծախսեր, այսօր արդեն, կարանտինի պայմաններում, կրճատվել են քաղաքացիների թե՛ ժամանցի վրա արվող ծախսերը, թե՛ ճանապարհածախսերը, թե՛ ոչ առաջին անհրաժեշտության իրերի վրա արվող մի շարք այլ ծախսեր։ Այսինքն՝ սա խոսում է համընդհանուր տնտեսական շրջանառության անկման, աշխուժության նվազման մասին, ինչն ուղղակիորեն ազդելու է պետության տնտեսական աճի վրա։ Բայց սա ոչ միայն Հայաստանում է, այլեւ ամբողջ աշխարհում։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

26-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO