Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՇԽԱՐՀ


«Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը»

Համատեղ նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ հանուն պատժամիջոցների չեղարկման

Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Սիրիան, Կուբան, Նիկարագուան, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը եւ Վենեսուելան համատեղ նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Այդ երկրները համաշխարհային կազմակերպության ղեկավարին կոչ են արել մի շարք այլ երկրներից պահանջել՝ հանելու միակողմանի սանկցիաները. «Մենք չենք կարող թույլատրել, որպեսզի քաղաքական հաշվարկները կանգնեն մարդկային կյանքերի փրկության ճանապարհին։ Եկել է գլոբալ համերաշխության ժամանակը»։
Նշվում է, որ անհրաժեշտ է հանել սանկցիաները, որոնք խանգարում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Ինքը՝ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը, ավելի վաղ «Մեծ քսանյակի» երկրներին կոչ է արել հանել այլ երկրների նկատմամբ սանկցիաները՝ պանդեմիայի դեմ պայքարելու համար։
«Ես կոչ եմ անում չեղարկել սանկցիաները, որոնք կիրառվում են որոշ երկրների նկատմամբ։ Նրանք պետք է հնարավորություն ստանան ձեռք բերել սնունդ, բժշկական ապրանքներ, բժշկական օգնություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար»,–ասել է Գուտերեշը։
Նա նաեւ շեշտել է, որ հիմա երկրների համար ոչ թե մեկուսանալու, այլ համերաշխություն դրսեւորելու ժամանակն է։ Նրա խոսքերով՝ աշխարհի բոլոր երկրները պետք է ունենան հավասար հնարավորություններ՝ գլոբալ ճգնաժամին արձագանքելու համար։
«Աշխարհն անհամբերությամբ է սպասում համաշխարհային առաջնորդների համաձայնեցված ու վճռական գործողություններին»,– շեշտել է Գուտերեշը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օրեր առաջ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը կոչ էր արել դադարեցնել բոլոր զինված բախումները՝ կորոնավիրուսի դեմ միասնաբար պայքարելու համար։ «Մոլեգնող վիրուսը հստակ ցուցադրում է պատերազմի անմտությունը։ Ահա թե ինչու այսօր ես կոչ եմ անում դադարեցնել կրակն աշխարհի բոլոր անկյուններում»,–ընդգծել էր Գուտերեշը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է կորոնավիրուսի պատճառով սանկցիաների չեղարկման գաղափարը։ Նրա խոսքերով՝ այդ գաղափարը հիմա արժանի է ուշադրության։
«Այժմ, երբ մենք բախվել ենք այսպիսի լարված պահի, նման սահմանափակումները միայն խորացնում են վիճակը։ Գաղափարն արժանի է ուշադրության, բայց այստեղ ամեն ինչ կախված է հայտնի մայրաքաղաքներից»,–ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ իրեն հայտնի չէ դեպք, որ Մոսկվան միակողմանի քայլ պատրաստի այդ ուղղությամբ։ «Ինձ հայտնի չէ նաեւ այն, որ դա նպատակահարմար համարվի»,–նշել է Պուտինի մամուլի քարտուղարը։
Իտալիան հսկայական կորուստներ է կրում հակառուսաստանյան սանկցիաներից, ուստի սահմանափակող միջոցառումները պետք է չեղյալ հայտարարվեն, հատկապես՝ կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին։ Այս մասին երեք օր առաջ հայտարարել է իտալական փաստաբանների ասոցիացիայի «Եվրոպական քրեական իրավունքի մասնագետներ» պալատի ղեկավար Ալեքսանդրո Մարիա Տիրելլին։
«Մեր դիրքորոշումը հակասում է սանկցիաներին, նրանց սաստկացմանն ու Ռուսաստանի հետ առեւտրային եւ քաղաքական հարաբերությունների սրմանը։ Նման մթնոլորտում Իտալիան ամենամեծ կորուստներն է կրում»,–իրավաբանի խոսքերը մեջբերել է «Gazeta.ru»—ն։
Սանկցիաների չեղարկման անհրաժեշտության մասին խոսել է նաեւ բունդեսթագի միջազգային կոմիտեի անդամ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պատգամավոր Վալդեմար Հերդտը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։
«Սանկցիաները պետք է չեղարկվեին մինչեւ այս ճգնաժամը։ Սակայն հիմա, երբ փակված են սահմանները, այդ թեման շատ ավելի հրատապ է»,–շեշտել է գերմանացի խորհրդարանականը։
Հերդտի խոսքերով՝ կորոնավիրուսի պանդեմիան կհարվածի ոչ միայն գերմանական, այլեւ եվրոպական տնտեսությանը։ Ուստի ՌԴ—ի հետ ապրանքաշրջանառության վերականգնումն օգտակար ու ժամանակին կլինի Գերմանիայի եւ Եվրամիության համար։ Պատգամավորը նաեւ շեշտել է, որ հակառուսական սանկցիաների չեղարկման հարցը կբարձրացնի միջազգային կոմիտեի հաջորդ նիստում։
ՄԱԿ—ը ակտիվորեն մասնակցում է կորոնավիրուսի պանդեմիային հակազդեցությանը։ Նախօրեին Գուտերեշը հայտարարել է «COVID—19»—ի դեմ պայքարում աղքատ երկրներին օգնելու գլոբալ ծրագրի մեկնարկի մասին։
Այսպես՝ Անտոնիու Գուտերեշի խոսքերով՝ արագ արձագանքման կենտրոնական հիմնադրամից արդեն 60 մլն դոլար է հատկացվել սննդի առաքմանն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաքելությանը եւ նման երկրներ բժշկական անձնակազմի ու սարքավորումների տեղափոխությանը։ ՄԱԿ—ի ծրագրի հետագա իրականացման համար եւս 2 մլրդ դոլար է պահանջվում։ Կազմակերպությունը պլանավորել է կառուցել նաեւ օդային կամուրջներ Աֆրիկայի երկրների, Ասիայի ու Լատինական Ամերիկայի հետ, ինչը կօգնի արագացնել անհրաժեշտ մասնագետների տեղափոխությունն այն տարածաշրջաններ, որտեղ կարձանագրվեն կորոնավիրուսի բռնկումներ։ Եվ, վերջապես, ՄԱԿ—ը մտադիր է տեղադրել հատուկ կայաններ՝ փախստականների ճամբարներում ձեռքերը լվանալու համար։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

28-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO