Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


1920 թ. միայն Ղարաբաղում 10 հազար զոհ ենք ունեցել

2. Ողբերգական դեպքերից 100 տարի անց

Շուշիի հայերի ջարդերի 100-րդ տարելիցի կապակցությամբ շարունակում ենք ներկայացնել 1920 թ. մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում քաղաքում տեղի ունեցած հայերի կոտորածների մասին պատմական փաստեր։
Թուրքական բանակի, թաթարների եւ քրդական առանձին խմբավորումների իրականացրած ոճրագործության հետեւանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը հայաթափվեց եւ ոչնչացվեց։ Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմաբան Արմեն Մարուքյանը՝ Շուշիի կոտորածի առաջին փորձն արվել է դեռեւս 1919 թ. հունիսին, բայց այս փորձն անհաջողության է մատնվել։ Ղարաբաղի հայ բնակչությանը պարտադրվում է Բաքվում մշակված 26 կետից բաղկացած մի համաձայնագիր, որով Ղարաբաղը ժամանակավորապես անցնում էր Ադրբեջանի ենթակայության տակ։ Տեղի հայերը պետք է ընդունեին Խոսրով բեկ Սուլթանովի իշխանությունը՝ պայմանով, որ վերջնականապես հարցը պետք է լուծվի Փարիզի խաղաղության վեհաժողովում։ Ինչպես հետո ակնհայտ է դառնում՝ այս ժամանակավոր ենթարկումը Խոսրով բեկ Սուլթանովը փորձում էր դարձնել վերջնական։
«Հերթական քայլերը ձեռնարկվեցին։ Պայմանագրի մեջ կային կետեր, որով միայն Հանքենդի բնակավայրում եւ Շուշիում սահմանափակ թվով պահակազոր կարող են կենտրոնացնել, եւ զորքի ցանկացած տեղաշարժ պետք է կատարվեր գեներալ նահանգապետին կից գործող խորհրդի համաձայնությամբ։ Պարզ է, որ այդպիսի համաձայնություն հայերը չէին կարող տալ, բայց Սուլթանովի համար սա էական չէր։ 1919 թ. վերջին եւ 1920 թ. սկզբին բավական ակտիվ քայլեր են սկսում ձեռնարկվել։ Ղարաբաղ է գալիս նաեւ Նուրի փաշան, որը Բաքվի գրավման ակնհայտ մասնակից եւ կազմակերպիչ էր, Հալիլ փաշան, որը հայտնի էր նաեւ որպես Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկը, ով նաեւ Բաղդադի նահանգապետ էր եղել։ Նա Միջագետքի անապատներում ապաստանած հայ գաղթականներին ոչնչացնելու հարցում ակտիվ մասնակցություն է ունեցել»,–նշում է պատմաբանը։
Ա. Մարուքյանը նկատում է՝ թուրք բարձրաստիճան սպաների հայտնվելը Ղարաբաղում ամենեւին էլ պատահական համարել չի կարելի։ 1920 թ. հունվար—փետրվար ամիսներին, բուն ջարդի նախօրյակին սպաներն արդեն Շուշիում էին եւ փորձում էին համակարգել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների, ինչպես նաեւ քրդական հրոսակախմբերի գործունեությունը։ Ի վերջո, երբ ներկայացվում է վերջնական պահանջը, որը մերժվում է, Խոսրով բեկ Սուլթանովն անցնում է ավելի վճռական գործողությունների. «Շուշիի ամբողջ հայկական հատվածը ենթարկվում է զանգվածային կոտորածների, եւ այդ հատվածն ամբողջությամբ հրկիզվում է։ Շուրջ 8 հազար մարդ կոտորվեց 1920 թ. մարտի 22—23—ի ընթացքում»։ Ղարաբաղում իշխանությունն այդ ժամանակ պատկանում էր Ղարաբաղի ազգային խորհրդին, որը, Ա. Մարուքյանի խոսքով, տեղական ինքնակառավարման մարմին էր եւ լուծում էր բոլոր խնդիրները։ Խոսրով բեկ Սուլթանովի նպատակն էր այդ խորհուրդը վերջնականապես ենթարկել իրեն. «48 ժամ տվեց։ Պետք էր արագ որոշում կայացնեին եւ համաձայնվեին վերջնականապես Ղարաբաղը ենթարկել Ադրբեջանին։ Ժամանակ էր տրվել, որպեսզի հայ բնակչությունը զինաթափվի։ Իսկ զինաթափվելը խոսում էր այն մասին, որ նախապատրաստվում էին կոտորածների»։
Զինաթափման պահանջը մերժվում է, որովհետեւ, պատմաբանի պնդմամբ՝ հայերը հասկանում էին, որ եթե այդքան զորք է կուտակվել Ղարաբաղում եւ այդ սպառնալից պահանջը ներկայացվում է, ուրեմն զինաթափվելը հավասարազոր էր ինքնասպանության։ «Ջարդերից հետո շատ ծանր հետեւանքներ եղան։ 8 հազար մարդ սպանվեց Շուշիում, մոտ 5 հազար մարդ տեղափոխվեց Վարանդա, Դիզա։ Շուշիի հայկական ամբողջ հատվածը, կարելի է ասել, ավերակների վերածվեց։ Ընդհանուր առմամբ, Ղարաբաղում զոհերի թիվը 1920 թ. կոտորածների ժամանակ հասավ մոտ 10 հազարի։ Չնայած այս ջարդերին, կրկին պետք է նշենք, որ ադրբեջանցիների ծրագիրը ձախողվեց, որովետեւ չհաջողվեց զարգացնել իրենց այս հաջողությունը։ Խոսրով բեկ Սուլթանովն իրականում ծրագրել էր Ադրբեջանին ենթարկել նաեւ Զանգեզուրը»,–ընդգծում է պատմաբանը։
Ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Զանգեզուրի, Նախիջեւանի ենթարկումը Ադրբեջանին, Ա. Մարուքյանի պնդմամբ, նպատակ էր հետապնդում ցամաքային կապ ստեղծել թուրքական պետության ու Ադրբեջան պետության միջեւ, եւ սա հենց «Մեծ թուրանի» ստեղծման ճանապարհին առաջին քայլերից մեկն էր։ Իսկ ինչպե՞ս են փաստերը ներկայացնում ադրբեջանցիները։ Ըստ նրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, որն այդ ժամանակ կտրված էր Ղարաբաղից, երկու ջոկատ ներթափանցել է Շուշի, ապստամբություն է բարձրացրել, եւ «խեղճ» ադրբեջանցիները հակահարված են տվել դիվերսատներին, փորձել նման ձեւով կանխել իրավիճակը։ «Իրականում, որեւէ ապստամբություն տեղի չի ունեցել։ Ղարաբաղի բնակչությունն ինքնապաշտպանական գործողություններ է իրականացրել, այդպիսով կարողացել են Ասկերանը զերծ պահել կոտորածներից։ Որոշ բնակավայրերում Սուլթանովը չկարողացավ իր նպատակին հասնել։ Իսկ ապստամբության այս պատրվակը շահարկվում է Շուշիի կոտորածներն արդարացնելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես Արեւմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերում մեր ինքնապաշտպանական մարտերը, օրինակ՝ Վանը, Շապին Գարահիսարը, Մուսալեռը թուրքերը փորձում են որպես ապստամբություն, դավաճանություն ներկայացնել եւ դրանով արդարացնել իրենց ցեղասպանական հանցագործությունները։ Սա դասական թուրքական մոտեցում է, երբ զոհ ժողովրդին վերագրվում է հանցանք, կեղծ մեղադրանք՝ փորձելով խուսափել ծանր հանցագործության համար պատասխանատվությունից»,–հավելեց Ա. Մարուքյանը։
Պատմաբանը նաեւ նշեց, որ մեր արխիվներում պահվում են դեպքերի մասին լուսանկարներ, շատ հարուստ փաստաթղթային նյութեր. «Ականատես վկաների, վերապրողների հուշերն են, Ղարաբաղի ազգային խորհրդի որոշումները։ Դեպքերը ճիշտ գնահատելու առումով՝ այստեղ որեւէ երկընտրանք չի կարող լինել»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

28-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO