Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԼՂՀ


Հերթապահությունը շարունակվում է

Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում արդեն տեղեկացրել ենք, Սյունիքի մարզից Քաշաթաղի շրջան մտնող հիմնական ճանապարհներին՝ Գորիս-Ստեփանակերտ, Խնձորեսկ-Որոտան եւ Կապան-Կովսական հատվածներում գործում են բուժսանիտարական հենակետեր, որտեղ շուրջօրյա հերթապահություն են կատարում Քաշաթաղի շրջանային բուժմիավորման բուժաշխատողները՝ ԱՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների օժանդակությամբ։
Մարտի 26-ին հերթական անգամ «Արցախ Բունիաթյանի անվ. Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանի հետ այցելեցի նշված հենակետեր։ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհն անցնում է Աղավնո գյուղով, որտեղ բուժսանիտարական հենակետում հերթապահում էին Ծիծեռնավանքի եւ Ներքին Սուսի գյուղական համայնքների բուժքույրեր Ժենյա Բունիաթյանը եւ Հայկուհի Խալափյանը։ Հաշվի առնելով այն, որ ՀՀ—ից Արցախ մտնող հիմնական ճանապարհն անցնում է Աղավնոյով, այս հենակետում ցերեկները բուժքույրերի հետ աշխատում են նաեւ ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության եւ հիգիենայի կայան» ՊՈԱԿ—ի Քաշաթաղի շրջանի ՀՀԲ աշխատակիցները։ Մեր այցի պահին բուժքույրերը եւ ՀՀԲ մասնագետ Նելլի Հարությունյանը ջերմաչափում էին երթեւեկողներին՝ նախապես գրանցելով անձնական տվյալները, հեռախոսահամարը, որտեղից է այցը, նպատակը եւ այլն։ Ասացին՝ խանգարող որեւէ խնդիր չունեն։
Խնձորեսկ—Որոտան ճանապարհի հենակետում հերթապահում էին Քաշաթաղի շրջանային բուժմիավորման Կովսականի տարածքային հիվանդանոցի վարիչ Լուսինե Սարգսյանը եւ Քաշունիքի գյուղական համայնքի բուժքույր Անաիդա Աղաբաբյանը։ Առավոտյան ժամը ութից մինչեւ 14.00 այս հատվածով անցել էին 125 հոգի։ Լ. Սարգսյանը տեղեկացրեց՝ բոլորն էլ ենթարկվում են օրենքին, պատրաստակամ ներկայանում են։ Նշեց նաեւ՝ ընդամենը մի զինվորական է եղել, որ ունեցել է ջերմություն։ Մոտակա զորամիավորումից եկել եւ հետ են տարել նրան։ Մնացածի մոտ ջերմությունը եղել է նորմային մոտ։ Այս հենակետում նաեւ մեր ջերմությունը չափեցին։ Այս հատվածով հիմնականում երթեւեկում են Քաշաթաղի շրջանի բնակիչները, ովքեր տարբեր պատճառներով այցելում են Գորիս եւ վերադառնում։ Կովսական—Կապան ճանապարհի բուժսանիտարական հենակետում հերթապահում էին մայր ու որդի՝ Կումայրիի գյուղական համայնքի բուժքույր Գայանե Գեւորգյանը եւ Վարդաբացի գյուղական համայնքի բուժակ Համլետ Գեւորգյանը։ Գոհ էին աշխատանքային պայմաններից։ Բոլոր հենակետերում բուժաշխատողների համար ստեղծվել են բավարար պայմաններ։ Բուժաշխատողները գոհ են նաեւ ԱՀ ոստիկանության եւ ԱԻՊԾ աշխատակիցների օժանդակությունից։
Քաշաթաղի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրենն այցելեց նաեւ Կովսականի տարածքային հիվանդանոց, զրուցեց աշխատակիցների հետ, կարեւորեց ներկա պայմաններում առավել նվիրված աշխատանքը, տվեց հանձնարարականներ։ Պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումներով եւ անձանց՝ իրենց բնակության վայրերում պարտադիր ինքնամեկուսացմամբ, Արցախի Հանրապետությունում ձեւավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը հորդորում է մեր քաղաքացիներին՝ առաջիկա օրերին (նվազագույնը 7 օր) զերծ մնալ ՀՀ մեկնելուց։ ՀՀ մեկնել բացառապես խիստ անհրաժեշության դեպքում։
Տեղեկացնենք, որ վարակի տարածումից խուսափելու նպատակով, հանրապետության բուժհաստատություններում սահմանված է կարանտին՝ համապատասխան սահմանափակումներով, որով խստացվել է բուժհիմնարկների աշխատանքային գործունեությունը։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք—Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվել են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն։ Բացառություն կարվի Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող անձանց եւ պարտադիր մեկնողների համար, որոնք կհաստատվեն փաստաթղթերով։
Նշեմ՝ մարտի 15—ից փակ են Սյունիքի տարածքից Քաշաթաղի շրջան մտնող բոլոր երկրորդական ճանապարհները։ Այս որոշումը մտահոգում է Սյունիքի մարզի այն քաղաքացիներին, ովքեր Քաշաթաղի շրջանում վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր են վարձակալել, ունեն անասնապահական ֆերմաներ, մեղվաընտանիքներ։ Այս օրերին հողատարածքներում տարբեր աշխատանքներ կատարելու համար պետք է կատարեն այցեր։ Նրանց մուտքը շրջան կարգավորելու համար Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչությունում գործում է շտաբ (հեռախոս՝ 047—752—387)՝ առավոտյան ժամը 9—ից մինչ երեկոյան 23—00։ Մարտի 28—ին ճշտվել են Սյունիքի մարզի այն քաղաքացիների տվյալները, ովքեր վարձակալական հողատարածքներ՝ վարելահող, արոտավայր եւ խոտհարք, ինչպես նաեւ անասնապահական ֆերմա ու մեղվափեթակներ ունեն Քաշաթաղի շրջանում։
Ըստ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Հովհաննես Սահակյանի տեղեկատվության՝ Սյունիքի մարզից պետական պահուստային ֆոնդի վարձակալների թիվը կազմում է 53, իսկ համայնքային հողատարածքներից՝ 84։ Նշված վարձակալների ցուցակը տրվել է հսկիչ հենակետեր։ Հովհ. Սահակյանը նշեց նաեւ՝ Սյունիքի մարզում գործող կաթի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկությունների մեքենաների վարորդների տվյալները եւ համարները նույնպես գրանցվել են հենակետերում։ Նրանց մուտքն ու ելքը չի արգելվում։ ԱՀ ԱՆ ՀՀԿ Քաշաթաղի շրջանի ՀՀԲ—ի կողմից ախտահանվել են շրջանային դատախազության շենքն ու տարածքը, ինչպես նաեւ ԱՀ ԱԻՊԾ Քաշաթաղի ՇԱԻԲ տարածքն ու շենքի ներսը։ Ախտահանիչ նյութ է հատկացվել Բերձոր—Մոշաթաղ ուղեւորատար ավտոբուսն ախտահանելու համար։ Ախտահանվում են նաեւ որպես տաքսի աշխատող մեքենաները։ Շրջանային բուժմիավորման բուժքույրերի կողմից շարունակվում է շուրջօրյա հերթապահությունը Գորիս—Ստեփանակերտ (Աղավնոյում), Խնձորեսկ—Որոտան քաղաք եւ Կապան—Կովսական ճանապարհների վրա գործող բուժսանիտարական հենակետերում։ Բերձորում գործող առեւտրի կետերում աշխատանքներն ընթանում են ըստ ներկա կանոնակարգի. սննդի պակաս չկա։ Բերձորի քաղաքապետարանի կողմից աշխատանքային օրերին 2 անգամ ախտահանվում է ներհամայնքային ուղեւորատար ավտոբուսը։ Շրջանի բոլոր բնակավայրերում կատարվում են գյուղատնտեսական աշխատանքներ, հիմնվում են այգիներ։
Մարտի 29—ի առավոտյան Գորիս—Ստեփանակերտ ճանապարհին գործող Աղավնոյի հենակետում ներկա եղա բուժաշխատողների հերթափոխությանը։ Առաջին հերթափոխի բուժքույրեր Էմմա Գասպարյանը եւ Գայանե Իսրայելյանը տեղեկացրեցին՝ 206 հոգի է ջերմաչափվել, որեւէ մեկի մոտ բարձր ջերմություն չի գրանցվել։ Բուժքույրերի աշխատանքին օժանդակում են ԱՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության եւ ԱԻՊԾ աշխատակիցները։ Բուժքույրերը շնորհակալություն հայտնեցին նրանցից՝ բարեխիղճ աշխատանքի համար։ Մարտի 28—ին բուժքույրերի աշխատանքին ծանոթանալու, օժանդակելու համար Աղավնոյի հենակետ է այցելել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը։ ԱԻՊԾ աշխատակիցների կողմից կատարվել է տարածքի ախտահանում։ Ոստիկանության աշխատակիցները նշեցին՝ բոլոր այցելուները ենթարկվում են կանոններին, որեւէ արտակարգ դեպք չի գրանցվել։ Քաշաթաղի շրջվարչակազմում շարունակում է գործել գյուղվարչության շտաբը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

31-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO