Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ԼՂՀ


Բեմում փոքրիկ սոխակն է

Մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանը նրա համար պայծառ ապագա է գուշակում

Նրան «Փոքրիկ սոխակ» են անվանում Արցախում։ Ով թեկուզ մեկ անգամ ունկնդրել է Արայիկին, հմայվել թավշյա ձայնով, կվկայի, թե երգելու պահին տաղանդավոր այդ պատանու հայացքի մեջ որքան հույզ, ջերմություն, անսպառ ոգեւորություն կա եւ ժպտախառն լուսավոր թախիծ, որ միահյուսվելով՝ ամբողջացնում են նրա ազնվությունն ու բարությունը, կյանքի նկատմամբ ունեցած հախուռն սերն ու նվիրումը։
Ստեփանակերտի Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի երգեցողության բաժնի 5-րդ դասարանում է սովորում Արայիկ Ներսիսյանը։ Տատիկը՝ Սիլվա Բաբայանը, ով մասնագիտությամբ դաշնամուրի դասատու է եւ երաժշտություն է ուսուցանում կրթօջախում, վաղ է նկատել թոռնիկի երգելու շնորհքը, որ ուրախ առիթներով գեղգեղում, հիացմունք էր պարգեւում հարազատներին ու ընկերներին՝ արժանանալով նրանց գովեստին։ Նրա ուղղորդմամբ էլ Արայիկը մի օր արվեստի դպրոցի սան է դարձել, հետեւողականորեն, ջանասիրությամբ սկսել տիրապետել երգի, երաժշտության այբուբենի հնչյուններին, վոկալի դասատու Գայանե Պետրոսյանի խորհուրդներն առնելով, ձգտել տեսական եւ գործնական լիարժեք գիտելիքներ ստանալ, ճաշակ ձեւավորել ու դրսեւորել «անձնական ընդունակությունները»։
Տղայի լուրջ քննությունը եղավ 2015—ին, երբ մասնակցելով «Արցախի ձայներ» նախագծին՝ գրավեց երրորդ տեղը։ Ապա Երեւանում անցկացված մրցույթում 120 մասնակցից ընդգրկվեց լավագույն տասնյակի մեջ, ու նրա մասին տեսաֆիլմ ցուցադրվեց հանրային հեռուստատեսությամբ։
Բազմաթիվ համերգների ու փառատոների է Ա. Ներսիսյանը մասնակցել Արցախում եւ Հայաստանում՝ վաստակելով հանդիսատեսի ջերմ ծափերն ու ոգեւորող խոսքերը։ Անցյալ տարի շնորհաշատ պատանին «Աշխարհի երեխաներն ընդդեմ պատերազմի» խորագրով կազմակերպված «Ֆասիլյա» օտարալեզու փառատոնում «Իտալերեն երգ» անվանակարգում գրավեց առաջին մրցանակային տեղն ու արժանացավ դիպլոմի։ Նա փայլուն ելույթ ունեցավ եւ «Վերածնունդ» փառատոնի ժամանակ՝ դառնալով դափնեկիր։ Հանձնախմբի անդամները հաշվի առնելով տղայի՝ «մեծ բեմերում հանդես գալու հնարավորությունները» եւ հարուստ երգացանկը, որում մեծապես ընդգրկված էին իտալական եւ իսպանական երգեր, նրան հրավիրեցին Իսպանիա՝ վարպետաց դասերին մասնակցելու եւ գիտելիքներն ամրապնդելու։
«Փոքրիկ երգչի» համար սակայն առավել հիշարժան է համարվում հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ ու արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Ամիխանյանի հետ հանդիպումը։ Մաեստրոն ունկնդրելով նրան՝ շատ հավանեց եւ առաջարկեց իր ստեղծագործություններից մեկի կատարմամբ մասնակցել 80—ամյա հոբելյանի առիթով Ստեփանակերտում կազմակերպված մեծ համերգին։ Բոլորը հիացած էին պատանու արտակարգ ելույթով, նրա քնարական մեղմ, հնչեղ ձայնով։ Առավել հուզված էր մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանը, ում հրավերով Արայիկն արցախցի մի խումբ երգիչների եւ երաժիշտների հետ պատիվ ունեցավ նույնպես մասնակցելու Երեւանում սիրված կոմպոզիտորի հոբելյանին նվիրված երեկոյին եւ նրա «Երազ իմ, երկիր հայրենի» երգի հրաշալի կատարմամբ գերել ունկնդիրների սրտերը… Վերջում մաեստրոն հուզված գրկելով Արայիկին, համբուրեց նրա ճակատն ու ասաց. «Այս պատանին ուղղակի հրաշք է։ Ես համոզված եմ, որ նրա երազանքներն անպայման կիրականան ու մի օր կհայտնվի մեծ բեմերում»…
Այսօր նա կարծես թե այդ ճանապարհին է։ Արայիկը փետրվարի 16—ին կայացած «Ֆասիլյա» միջազգային մրցույթ—փառատոնում «Իտալական երգ» անվանակարգում հաղթող է ճանաչվել եւ արժանացել է գրան պրի պատվավոր մրցանակին՝ հրավեր ստանալով մասնակցելու Մոսկվայում կայանալիք գալա համերգին։ Իսկ մինչ այդ, օրերս Ա. Ներսիսյանն իր առաջին մենահամերգն է ունեցել Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում՝ արժանանալով ջերմ ընդունելության։
Ուսուցիչները, ծնողներն ու երկրպագուները հուզմունքով եւ հավատով են սպասում այն օրվան, երբ «փոքրիկ սոխակը» ուղիղ եթերով կողջունի իրենց եւ իր նոր երգով անակնկալ կմատուցի…
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

31-03-2020





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO