Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Արվեստագետները խիստ լավատես են

ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ արտակարգ դրության պայմաններում

Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության առաջին օրվանից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի անձնակազմը նույնպես աշխատանքն իրականացնում է հեռավար եղանակով։
Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանը, ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանը, գիտական եւ ընդհանուր հարցերով փոխտնօրեններն աշխատել են սովորականի պես՝ ոչ մի ակնթարթ չլքելով իրենց «դիրքերը»՝ շարունակելով համակարգել ինստիտուտի գիտական ու գիտակազմակերպական աշխատանքները։ Առցանց աշխատանքի ոճը ինստիտուտի աշխատակիցների համար նորություն չէ, նկատում է Ասատրյանը. «Ժամանակին համընթաց՝ այդ ոճով աշխատում ենք նաեւ սովորական պայմաններում՝ գտնվելով անգամ նույն հարկի հարեւան սենյակներում։ Որպես կանոն՝ նույն կերպ ենք իրականացնում աշխատանքը ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԳԱԱ նախագահության, գիտության կոմիտեի, ԲՈԿ—ի, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչության, ինչպես նաեւ Հայաստանից դուրս գտնվող մեր մյուս գործընկերների եւ ինստիտուտի ասպիրանտների ու հայցորդների հետ»։
Այդուհանդերձ, Ա. Ասատրյանն ափսոսանքով է նշում, որ ստեղծված նոր պայմաններում վերացել է կենդանի շփումն աշխատակիցների միջեւ, հետաձգվել են ինստիտուտի գիտական եւ «016» մասնագիտական խորհուրդների, ինչպես նաեւ գիտական ստորաբաժանումների գիտական անձնակազմերի նիստերն ու գիտական քննարկումները։
Արտակարգ դրությամբ թելադրվող դժվարություններով ու արտասովոր պայմաններով հանդերձ՝ ինստիտուտը շարունակում է իր արդյունավետ գործունեությունը։ Ա. Ասատրյանի կարծիքով՝ այստեղ կարեւոր դեր է խաղում եւ այն, որ արվեստագետները խիստ լավատես են եւ նրանց հնարավոր չէ ընկճել։ Հայրենական մեծ պատերազմի ծանր օրերին՝ 1943 թ., Արամ Խաչատրյանը մեծագույն ներշնչանքով գրեց իր գլուխգործոցներից մեկը՝ Երկրորդ սիմֆոնիան՝ լավատեսությամբ ներթափանցված հզոր ֆինալով, իսկ դրանից շուրջ կես դար առաջ՝ 1892 թ., Ջիվանին խորիմաստորեն նկատել էր, թե
«Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան.
Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար,
Որպես հաճախորդ շարվեշարան կուգան ու կերթան»։
«Այս առիթով ուզում եմ հիշել հայ կոմպոզիտոր, դաշնակահար եւ երաժշտական—հասարակական գործիչ Նիկողայոս Տիգրանյանին, ով ինը տարեկան հասակում ծաղիկ հիվանդության համաճարակի ժամանակ զրկվելով տեսողությունից, այդուամենայնիվ, մեծ հետք թողեց հայ դասական երաժշտության պատմության մեջ»,–պատմեց երաժշտագետը։ Վերջինիս խոսքով՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ կոմպոզիտորներն այցելում էին հիվանդանոցներում գտնվող վիրավոր զինվորներին։ Եվ Ն. Տիգրանյանը, տեղեկանալով, որ հոսպիտալում կա պատերազմում տեսողությունը կորցրած զինվորների հատուկ բաժանմունք, այցելում է նրանց։ Կոմպոզիտորը զրուցել է նրանց հետ, ապա համերգ տվել նրանց համար, որն ընդունվել է բուռն հրճվանքով։ Կոմպոզիտորը բարձրացրել է կույր մարտիկների ոգին եւ հույս ու հավատ ներշնչել, որ ամեն ինչ կորած չի կյանքում, եթե աշխարհում կա այսքան կենսուրախ մարդու վառ օրինակ, ինչպիսին է կույր երաժիշտ Նիկողայոս Տիգրանյանը...
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

31-03-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO