Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան

COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու գլոբալ սրբագրումները կանի մեր կյանքում

Համաճարակներն իրենց բացասական հետեւանքներով հանդերձ, որոշ առումներով, պատմականորեն նաեւ դրական ազդեցություն են թողել բնակչության շրջանում՝ եւս մեկ անգամ գալով ապացուցելու «չկա չարիք առանց բարիքի» բնորոշումը։ Եթե հարցը քննարկենք հումանիզմի սկզբունքները շրջանցելով, ապա պատմականորեն, միջնադարից սկսած, համաճարակները բնակչության շրջանում կատարել են «սանիտարի» դեր՝ մահաբեր դառնալով թույլերի եւ խրոնիկ հիվանդների համար։ Եվ վարակի նահանջից հետո հասարակությունում մնացել են ուժեղները՝ թարմ ուժ հաղորդելով սոցիալ—տնտեսական առաջընթացին։
Իհարկե, մեր օրերում բացարձակապես անհանդուրժելի է համավարակի՝ որպես «սանիտարի գործառույթի» դրական արժեւորումը։ Մեր դարաշրջանը բնորոշվեց հումանիզմի սկզբունքների կիրառման ցայտուն դրսեւորումներով, եւ այս առումով աշխարհավարակի սանիտարիան մեզ համար, թերեւս, այլ ուղղություններով պետք է ընկալվի, չնայած այն հանգամանքին, որ COVID 19—ի զոհերը հիմնականում մեծահասակներն ու խրոնիկ հիվանդներն են։
Մյուս կողմից, աշխարհավարակն իր սոցիալ—տնտեսական ծանր հետեւանքերի հետ զուգահեռ, որոշակի առումով պետք է որ ունենա դրական դեր՝ հակազդելով այն արատավոր մրցավազքին, որը մեր հասարակությանն աստիճանաբար արդեն իսկ հասցնում էր վտանգավոր անդունդի եզրին։
Մարդկությունն աշխարհավարակի շեմին հասել էր մի իրավիճակի, երբ արդեն չէր էլ նկատում, որ հայտնվել էր շռայլ ապրելակերպի մրցավազքի արատավոր ճիրաններում։ Ընտանիքի չափահաս անդամներից բոլորը ցանկանում էին ունենալ անձնական ավտոմեքենաներ, հնարավորինս ակտիվ ճամփորդել, վաստակել առավելապես շատ, որ նորից ու նորից կատարեն շռայլություններ։ Եվ արդյունքում ինչ էր ստացվում՝ լարված աշխատանքային օր, աշխատանքային դեպրեսիա, սառած ընտանեկան հարաբերություններ, մարդասիրության կորուստ, սոցիալական ինքնամեկուսացում, շրջապատի նկատմամբ անտարբերություն, էգոիզմի խորացում։
Համավարակը կարծես եկավ վերարժեւորելու եւ սրբագրելու մեր ապրելակերպն ու սպառողական վարքագիծը։ Կարծում եմ, այս արհավիրքից հետո անհատները պետք է վերադասավորեն իրենց սպառողական զամբյուղի կառուցվածքը՝ փոքր—ինչ զուսպ վարքագիծ ցուցաբերելով շռայլությանը տանող ծախսերին, ավելի պահպանողական ու զգուշավոր լինելով ֆինանսական պաշարների կուտակումների նկատմամբ, բարձրացնելով պատրաստակամությունը հետագա փորձությունների ռիսկերին դիմակայելու համար։
Այս ամենով պայմանավորված, կարծում ենք, զգալի կլինեն նաեւ համավարակի բացասական հետեւանքներին ուղեկցող դրական սոցիալ—տնտեսական դրսեւորումները։ Կմեղմվեն ավտոճանապարհային խցանումները, փոքր—ինչ կպասիվանա մարդկանց միջազգային շարժունությունը, կկրճատվեն ավիաթռիչքերը, որոնք իրենց վառելիքի արտանետումներով արդեն հանգեցնում էին էկոլոգիական աղետի։ Եվ եթե զբոսաշրջային քաղաքների իշխանությունները, շահույթ ստանալու մոլուցքին տրված, տուրք էին տալիս տուրիստական ծառայությունների մատուցման մրցավազքին եւ գրեթե չէին էլ նկատում, թե ինչպես են իրենց քաղաքները հայտնվում աղբի, օդի անթույլատրելի աղտոտվածության մեջ, ապա գոնե հիմա կվերարժեվորեն իրենց գործառույթները։
Դա վերաբերում է նաեւ անհատներին, որոնք սկսել էին շրջանցել հանրային հիգիենիայի պահպանման անձնային պարտավորությունները եւ հաշիվ չէին տալիս, թե ինչպես են իրենց գործունեությամբ վնաս հասցնում առողջապահությանը եւ շրջապատին։ Համավարակը, ասես, սառը ցնցուղ դարձավ մեզ համար, բոլորիս սթափեցրեց եւ պարտավորեցրեց վերհիշելու մեր սոցիալական պատասխանատվությունը ոչ միայն անձնային, այլեւ հանրային հիգիենայի նկատմամբ։
Աշխարհավարակը կարծես ցնցեց եւ փորձության ենթարկեց նաեւ մինչ այժմ ձեւավորված գլոբալիզացիայի հիմնասյուների ամրությունը։ Այսօր պետությունները բացառապես հետապնդում են նեղ ազգային սոցիալ—տնտեսական շահեր աշխարհավարակից փրկելու համար սեփական ժողովրդին՝ շրջանցելով այն փաստը, որ վիրուսը սահմաններ չի ճանաչում եւ «առանց վիզաների» ազատորեն ճափորդում է մոլորակով մեկ։ Դեռեւս չի նկատվում պետությունների համախմբվածություն՝ աշխարհավարակի դեմ միասնական պայքարի հարցում, ինչն արդեն իսկ կասկածի տակ է դնում գլոբալիզացման արդարացման ճշմարտացիությունը մեր օրերում։
Այս իրավիճակում կապիտալի միգրացիան, բնականաբար, փոխելու է իր վարքագիծը։ Այսպես, եթե մինչ աշխարհավարակը Հայաստանից տեղի էր ունենում «կապիտալի փախուստ», քանի որ առավելապես գրավիչ էր համարվում դրսում ներդրումներ կատարելը, հիմա արդեն, կարծում ենք, երկրների տնտեսական մեկուսացման պայմաններում հայկական կապիտալը կհանգրվանի հայրենիքում եւ կակտիվացնի տեղական ներդրումները։ Դրանով իսկ վերածննդի փուլ կապրեն հայրենանվեր մոտեցումներով տնտեսավարման գաղափարները, որոնք կարծես ոչնչացվել էին գլոբալիզացման ճիրաններում։
Թե որքանով աշխարհավարակը կիրականացնի սոցիալ-տնտեսական սանիտարիայի վերոնշյալ գործառույթները, թերեւս, ժամանակը ցույց կտա։ Բայց այս պահին մի բանում համոզմունք ունեմ՝ COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու գլոբալ սրբագրումները կանի մեր կյանքում։
Արմեն ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

02-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO