Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԼՂՀ


Արցախում ընտրությունները մրցակցային էին

Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության հասնելու ընկալում ու հավատ կա

Մարտի 31-ին Արցախում միաժամանակ տեղի ունեցան նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, որոնց ընթացքի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Ալիք մեդիայի» գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի հետ, ով այդ օրն Արցախում էր։
–Պարոն Խառատյան, կներկայացնե՞ք ընդհանուր իրավիճակն Արցախում ընտրությունների օրը։ Ի՞նչ տպավորություններ ունեք ընտրությունների ընթացքից։
–Քվեարկության ընթացքում առանձնապես խնդիրներ չենք նկատել։ Օրվա ընթացքում եղել ենք շուրջ մեկ տասնյակ ընտրատեղամասերում։ Ամեն ինչ իր հունով ընթանում էր, մեկ դեպք է եղել, երբ ընտրողը քվեաթերթիկն է լուսանկարել, դրանից զատ որեւէ բան չենք նկատել։
–Իսկ ինչպիսի՞ն է պատկերն ամբողջ Արցախում։
–Ես ամբողջական պատկերի մասին տեղեկություն չեմ կարող տալ, դիտորդական կազմակերպություններն ավելի լավ կկարողանան այդ մասին ասել։ Մենք Ստեփանակերտում ենք եղել եւ որ ընտրատեղամասում եղել ենք, շատ մեծ մասնակցություն ենք տեսել։ Առավոտից հերթեր էին գոյանում։
–Ինչո՞վ էր պայմանավորված այդպիսի աննախադեպ մասնակցությունը։
–Կարծում եմ, նախ՝ այսպիսի ընտրարշավ Արցախը չէր տեսել, բավական ակտիվ, մասնակցային ընտրարշավ էր։ Նաեւ կարող ենք ասել, որ ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության հասնելու ընկալում ու հավատ կա։ Հանձնաժողովի նախագահի հետ էինք խոսում, ով ասաց, որ այդ ընտրատեղամասում, որտեղ մենք էինք, այդպիսի մասնակցություն նախկինում չէր եղել։ Նախագահի թեկնածուներ կային, որ քառասուն րոպե հերթ էին կանգնել ընտրելու համար։ Եվ բոլոր տարիքային խմբերի մասնակցությունը կար։ Ստեփանակերտի տեղամասերում, որտեղ եղել ենք, ե՛ւ վստահված անձերի պակաս չկար, ե՛ւ հանձնաժողովի անդամների հետ կապված խնդիր չենք տեսել։
–Հանրության մեջ ինչպիսի՞ տրամադրվածություն է, հանրային համակրանքը թեկնածուներից ո՞ւմ կողմն է։
–Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, մի քանի թեկնածուների անուններ շոշափվում են։ Գիտեք, նաեւ խորհրդարանական ընտրություններ են, բայց այնպես չէ, որ միեւնույն ընտրատեղամասում ե՛ւ նախագահի թեկնածուն, ե՛ւ իր կուսակցությունն են մեծամասնություն ունենալու։ Դա փաստ չէ։
–Այս ընտրություններում նաեւ թեկնածուների աննախադեպ մեծ քանակ կար։ Դա ինչո՞վ եք պայմանավորում։
–Մի կողմից, կարծում եմ, որ օբյեկտիվորեն կային մարդիկ, որոնք հավակնություններ ունեին, կար նաեւ քաղաքական կոնյուկտուրա, այն իմաստով, որ առաջադրվել էին թեկնածուներ, որպեսզի առավել ուժեղ թեկնածուներից ձայներ տանեն։
–Եթե թեկնածուների մեծ քանակը պայմանավորենք քաղաքական կոնյուկտուրայով, ինչպես Դուք նշեցիք, ապա դա իր հերթին չի խոսո՞ւմ, արդյոք, քաղաքական աշխուժության ու ազատության մասին։
–Անխոս։ Կարող եմ ասել, որ իսկապես մրցակցային ընտրություններ են եղել։ Եվ ժողովրդավարական ճանապարհով փոփոխությունների հասնելու լուրջ հույսեր կան Արցախում։
–Միջազգային դիտորդներ չե՞ն եղել։
–Ոչ, չեն եղել, այդ մասին հայտարարվել է։ Չեն եղել ինչպես այն պատճառով, որ արտասահմանցիների մուտքն Արցախ արգելված է շուրջ տասը օր, այնպես էլ, որ այդ դիտորդների երկրներից ելքի անհնարինություն կար։ Պատճառը համավարակն է, երկրորդ կարծիք լինել չի կարող։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

02-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO