Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԼՂՀ


Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ

ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ուշ երեկո ԱՀ ԿԸՀ-ն, ինչպես նաեւ տարածքային հանձնաժողովները շարունակում էին հաշվարկել քվեաթերթիկները եւ ընդհանրացնել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Հիշեցնենք, որ ԱՀ ընտրական օրենսգրքի համաձայն, ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 25 տոկոսը։ Իսկ ինչպես հայտնի դարձավ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի հաղորդումից, 105 հազար 251 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 72.7 տոկոսը։
Մշակված քվեաթերթիկների արդյունքներով, նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանն առաջատարն է եւ ստացել է 36 հազար 76 ձայն։ Երկրորդ տեղում արտգործնախարար Մասիս Մայիլյանն է, ում օգտին քվեարկել է 19 360 ընտրող։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Արդարություն» կուսակցության նախագահ, գեներալ—մայոր Վիտալի Բալասանյանը, նա ստացել է 10 հազար 755 ձայն։ Ա. Հարությունյանի օգտին քվեարկել է ընտրողների 49.026, Մ. Մայիլյանի օգտին՝ 26.4, իսկ Վ. Բալասանյանի օգտին՝ 14.7 տոկոսը։ Ըստ ԿԸՀ նախնական արդյունքների, նախագահի թեկնածու, ԱԺԿ ղեկավար Ա. Ղուլյանը ստացել է 1683, ՀՅԴ ներկայացուցիչ Դ. Իշխանյանը՝ 1873, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հ. Խանումյանը՝ 962, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վ. Բադասյանը՝ 743, «Արցախի պահպանողական» կուսակցության առաջնորդ Դ. Բաբայանը՝ 587, եւ «Անկախության սերունդ» կուսակցության ղեկավար Ռ. Իսրայելյանը՝ 367 ձայն։ Քրիստինե Բալայանի օգտին քվեարկել է 202, Ա. Դադայանի օգտին՝ 198, Մ. Պողոսյանի օգտին՝ 141, Բ. Լալայանի օգտին՝ 112, եւ Ս. Ամիրյանի օգտին՝ 105 ընտրող։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա այստեղ նույնպես առաջատար քաղաքական ուժը համարվում է Ա. Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք—ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, որը մեծամասնություն կազմելով խորհրդարանում՝ ապահովելու է 16 մանդատ։ Պատգամավորական 9 տեղ է ապահովել «Միասնական հայրենիք» կուսակցությունը։ «Արդարություն» կուսակցությունը եւ ՀՅԴ—ն նոր խորհրդարանում կզբաղեցնեն 3—ական տեղ։ Հինգ տոկոսի շեմը չեն հաղթահարել «Անկախության սերունդ», Արցախի պահպանողական եւ կոմունիստական, «Ազգային վերածնունդ», «Միացյալ Հայաստան» եւ Արցախի հեղափոխական կուսակցությունները։ Ի պատասխան «ՀՀ»—ի այն հարցի, թե 5 տոկոսի շեմը գերազանցած քաղաքական ուժերի միջեւ ինչպես են բաշխվելու մանդատները, ԿԸՀ նախագահը բերեց Արցախի ժողովրդավարական կուսակցության օրինակը՝ նշելով, որ քաղաքական ուժը 5 տոկոսից ավելի ձայներ է հավաքել եւ խորհրդարանում պատգամավորական 2 մանդատ կունենա։ Այսպիսով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ։
Ամփոփելով մամուլի ասուլիսը, Ս. Արզումանյանը հայտարարեց, թե քանի որ ընտրական օրենսգրքի պահանջներին համաձայն, նախագահի թեկնածուներից ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայներ չի հավաքել, ապրիլի 14—ին կանցկացվի երկրորդ փուլ կամ կկայանան կրկնակի ընտրություններ։ Իսկ, ինչպես հայտնի դարձավ նրա պարզաբանումներից, նախագահի պաշտոնի համար պայքարը կծավալվի առավել բարձր արդյունքներ հավաքած երկու թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի միջեւ։
Երեկ Արցախում, բնականաբար, քննարկումների գլխավոր թեման նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էին, որոնց շուրջ իրենց տեսակետներն էին արտահայտում ինչպես երկրի քաղաքական—հասարակական կառույցների ու դիտորդական առաքելություն իրականացնող խմբերի ներկայացուցիչները, այնպես էլ շարքային ընտրողները։ ՀՀ Ազգային ժողովի դիտորդական խմբի ղեկավար, խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնելով Արցախում կայացած համապետական ընտրությունների վերաբերյալ, մասնավորապես ընդգծեց գործընթացի բարձր կազմակերպվածությունը եւ ընտրողների ակտիվությունը, «ինչը վկայում է երկրի ապագայի նկատմամբ նրանց դրսեւորած հայրենասիրության եւ մեծ պատասխանատվության մասին»։ Ի պատասխան այն հարցի, թե նոր կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությամբ պայմանավորված, միջազգային դիտորդների բացակայությունը կարո՞ղ է բացասական ազդեցություն ունենալ ընտրությունների վրա եւ կասկածի տակ դնել քաղաքական իրադարձության արժանահավատությունը, Ա. Սիմոնյանը նշեց, թե ինքը ոգեւորված է ընտրատեղամասերում «հստակ արտահայտված» կարգապահությամբ եւ ընտրողների աննախադեպ ակտիվությամբ, ինչն, իր համոզմամբ, կարեւոր գործընթաց է Արցախի հիմնախնդրի կարգավորումը եռակողմ բանակցություններին ապահովելու համատեքստում։ «Իմ համոզմամբ, համապետական ընտրությունները մեկ անգամ եւս ապացուցեցին, որ Արցախի Հանրապետությունն ավելի կայացած, անկախ, ժողովրդավարական երկիր է, քան հարեւան որոշ պետություններ»,–ասաց նա՝ կարծիք հայտնելով, թե միջազգային հանրությունը հարգանքով պիտի վերաբերվի Արցախում կայացած նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին։
Անդրադառնալով քվեարկության ժամանակ նկատված վրիպումներին եւ խախտումներին, Ա. Սիմոնյանը նշեց, թե դրանք այնքան էլ էական նշանակություն չունեն։ Նրա խոսքով, «նկատված կուտակումները հաստատ ուղղորդված չէին, եւ դա պարզապես խոսում է այն մարդկանց ակտիվության մասին, ովքեր շտապում էին ժամ առաջ կատարել իրենց քաղաքացիական պարտքը»։
Երեկ ԿԸՀ մամուլի կենտրոնում ԱՀ համապետական ընտրություններն է ամփոփել եւ կայացած քաղաքական իրադարձությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու առումով բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանի դիտորդական խումբը։ Ընտրություններն օրինակելի է որակել նաեւ միակ միջազգային դիտորդ Վլադիմիր Զախարովը (Ռուսաստան)։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը լրագրողների խնդրանքով մարտի 31—ին Արցախում կայացած ընտրությունները համեմատելով Ադրբեջանում՝ փետրվարին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ, մասնավորապես նշեց. «Բոլոր արձանագրված խնդիրներով հանդերձ այս ընտրությունները որեւիցե կերպ ուղղակի չեն կարող համեմատվել Ադրբեջանում փետրվար ամսին կամ վերջին տարիներին տեղի ունեցած որեւիցե ընտրության հետ։ Ընդհանրապես, համեմատության որեւէ եզր չկա։ Որակապես բացարձակապես տարբեր հարթություններում են այս ընտրությունները»։ Սրբուհի Արզումանյանն անդրադարձել է նաեւ ընտրությունների ընթացքում գրանցված բողոքների եւ խախտումների վերաբերյալ տեղեկություններին։ Նա նշել է, որ ԿԸՀ-ն ստացել է 9 դիմում-բողոք, դատախազությունը՝ 44 հաղորդում։ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակն արձանագրել է ընտրախախտումների 12 դեպք։ ԿԸՀ թեժ գիծ են զանգահարել 30 քաղաքացի՝ 6-ը ենթադրյալ խախտումների եւ 24-ը՝ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

02-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO