Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է

Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը զբաղված է բոլորովին այլ հոգսերով, ծագել է խոշոր սկանդալ, որը լրջորեն վտանգել է օլիմպիական խաղերի անցկացումը Տոկիոյում։ «Տոկիո-2020» կազմկոմիտեի անդամ, ճապոնացի գործարար Խարույուկի Տակախասին կասկածվում է օլիմպիական մայրաքաղաքի ընտրության որոշիչ քվեարկությունից առաջ ՄՕԿ-ի անդամներին կաշառելու մեջ։
Գործարարն արդեն ընդունել է, որ Տոկիոյի հայտավորման կոմիտեից 8,2 մլն դոլար է ստացել միջազգային կարեւոր պաշտոնյաներին նվերներով շահագրգռելու համար, բայց դա չի համարում դատապարտելի արարք, քանզի, նրա խոսքերով, Ասիայում ընդունված է այդ կերպ գրավել «կարեւոր մարդկանց» ուշադրությունը։ Նա չի ժխտել, որ թվային տեսախցիկներ եւ «Seiko» ժամացույցներ է նվիրել ՄՕԿ-ի գլխավոր պաշտոնյաներին, քանզի ասիացիները սովոր չեն դատարկ ձեռքերով հյուր գնալ։ Սակայն, «Reuters» գործակալության հաղորդմամբ՝ պարզվել է, որ կատարվածը դուրս է գալիս քաղաքավարության սովորական դրսեւորման սահմաններից, քանզի միայն ժամացույցներն արժեցել են 46,5 հազար դոլար։ ՄՕԿ-ի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ տեղյակ չի եղել իր անդամներին նվիրատվության մասին։
Փաստաթղթերից պարզվել է նաեւ, որ ժամանակին Տոկիոյի հայտավորման կոմիտեն 1,3 մլն դոլար է փոխանցել երկրի նախկին վարչապետ Յոսիրո Մորիի գլխավորած մեծ ճանաչում չունեցող ոչ կոմերցիոն ինստիտուտին։ Մորին հայտնել է, որ այդ գումարը հիմնականում օգտագործվել է միջազգային աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը վերլուծելու նպատակով։ Իրականում, դեռ 2016-ին տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ճիշտ այդքան գումար է փոխանցվել Սինգապուրում գործող խորհրդատվական ընկերություններից մեկին, որը ղեկավարում է ՄՕԿ-ի հայտնի անդամի որդին։ Թեպետ, այն ժամանակ հայտարարվել էր, որ դա լիովին օրինական վճարում է տրամադրած ծառայության դիմաց, բայց Ճապոնիայում, այնուհանդերձ, հետաքննություն սկսվեց, որի ընթացքում էլ գործին միացած ֆրանսիական դատախազության քննիչները պարզեցին ՄՕԿ-ի անդամներին թանկարժեք նվերներով կաշառելու փաստը։ Արդեն իսկ պարզվել է, որ միայն ՄՕԿ—ի աֆրիկացի անդամներին ավելի քան 2 մլն դոլարի ընծաներ են տրվել՝ «ճիշտ ընտրություն» կատարելու համար։
Այս գործով պաշտոնական եզրակացությունը սպասվում է մոտ ժամանակներս, սակայն արդեն կա առաջին հրաժարականը. Ցունեկաձու Տակեդան թողել է օլիմպիական խաղերի կազմկոմիտեի եւ Ճապոնիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնները՝ զրկվելով նաեւ ՄՕԿ-ի անդամակցությունից։ Այնպես որ, օլիմպիադան կարող է եւ չանցկացվել Տոկիոյում. ամենեւին էլ ոչ կորոնավիրուսի պատճառով։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

02-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO