Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հին համակարգը նորով փոխարինելը ժամանակի պահանջ է

Խստացվել է վարորդական իրավունքի ստացման կարգը

Ավտոճանապարհային երթեւեկության անվտանգության բարձրացման, ավտոտրանսպորտային պատահարների թիվը նվազեցնելու եւ երթեւեկության կանոնների խստագույն ապահովման համար փոփոխման է ենթարկվել վարորդական իրավունքի ստացման կարգը։
Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունն ընդունեց վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու եւ վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձեւերն ու նկարագրերը սահմանելու մասին որոշումը։
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում նոր նախագծով։ «ՀՀ»—ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ավտոմոտոսպորտի դպրոցի տնօրեն Արտաշես Ստեփանյանը նշեց, որ փոփոխությունների են ենթարկվել թե՛ տեսական քննության հարցաշարերի քանակը եւ թե՛ գործնական քննության՝ վարումների վայրերն ու ժամանակահատվածը։
Տեսական հարցաշարը գրեթե կրկնապատկվում է՝ 620 հարցից դառնալով շուրջ 1200։ Քննության համար նախատեսվում է ոչ թե 10, այլ 20 հարց։ Դրական արդյունք գրանցելու համար հարկ կլինի պատասխանել արդեն ոչ թե նվազագույնը 9 հարցին, այլ՝ 18—ին։ Նախատեսվում է գործնական քննությունն անցկացնել արդեն 2 փուլով, վարում ավտոդրոմում եւ քաղաքային պայմաններում՝ ընդհանուր առմամբ 40 րոպե տեւողությամբ։ Գործող օրենքն, ըստ Արտաշես Ստեփանյանի, խնդրահարույց էր նաեւ այս առումով։ Ավտոդրոմ չլինելու պատճառով վարորդներն անցնում են քաղաքային վարման։ Նորից նույն սկզբունքն էր, եթե կտրվեց քննությունից, կարող է տեղում նորից գումար վճարել, դարձյալ հանձնել քննությունը եւ այդպես շարունակ, ինչն, ըստ նրա, որոշակի կոռուպցիոն գործընթաց է պարունակում։ Ավտոդպրոցի տնօրենը նկատեց՝ գործող օրենքները, նախկին հարցաշարերը համահունչ չեն այսօրվա մեքենաների պայմաններում երթեւեկության կազմակերպմանը։
Եթե մեքենան մեծ արագություն է ունենում, դա ոչ թե վարորդի «շնորքն» է, այլ մեքենայի։ Վարորդը պետք է կարողանա արգելակել մեքենան, ինչն անելու համար պետք է իմանա, թե որքան ժամանակ, որքան տարածություն է իրեն հարկավոր, եւ միայն երթեւեկության կանոններն իմանալը քիչ է։ Նոր նախագիծը, ըստ Ա. Ստեփանյանի, դրական փոփոխություն կարելի է որակել, քանի որ բխում է անվտանգ երթեւեկության կանոնների պահպանման կարեւոր գործոնից. «Նոր վարորդը պետք է իմանա անվտանգ երթեւեկության հիմունքները։ Եթե ճանապարհային երթեւեկության կանոնները մեկ անգամ սովորեն, էլ երբեք չեն մոռանա։ Իսկ նոր հարցաշարերը փոփոխությունների են ենթարկվել անհիշելի ժամանակներից, եւ ժամանակի պահանջ էր նոր կարգ սահմանելը»։
Արդյոք, վկայականների ստացման գործող համակարգը թերի էր, եւ խստացումները թույլ կտան առավել բարեխիղճ մոտենալ քննական պրոցեսին... «Հայաստանում վարորդական իրավունքների տրման կարգը արդեն վաղուց էր հնացած, իսկ հարցաշարերը չափազանց հին էին, բացի այդ, նոր կարգը բխում է նաեւ ԵԱՏՄ—ԵՄ համաձայնագրի շրջանակներում առկա պարտավորություններից նաեւ վկայականների տրման առումով։ Եթե այդ պարտավորությունները չկատարվեն, մեր վարորդական իրավունքները չեն ընդունվի օտար երկրում, եւ այն մարդիկ, ովքեր արտերկրում վարորդ են աշխատում, չեն կարողանա մեքենա վարել»,–մանրամասնեց Ա. Ստեփանյանը։
Քաղաքացիների այն մտավախությանը հակադրվելով, թե այսպիսով էլ ավելի է բարդանալու վկայականի ստացման գործընթացը եւ հավելյալ դժվարություններ է ստեղծելու քննական պրոցեսում, նա ասաց՝ դա էլ արվում է այն նպատակով, որպեսզի վկայական ստանան միայն որակյալ վարորդները. «Հայաստանում տարեկան միջինը 300 զոհ ենք ունենում ավտոտրանսպորտային պատահարներից։ Այդ պատահարների մի մասն էլ տեղի է ունենում հենց այն վարորդների մեղքով, ովքեր չեն տիրապետում մեքենա վարելու կանոններին։ Մի փոքր կդժվարանա վարորդական իրավունքի ստացման կարգը, սակայն համոզված կլինենք, որ ստացողն անվտանգ է վարելու մեքենան։ Տարիներ հետո միայն կզգանք այս ամենի դրական արդյունքը։ Ճանապարհային ոստիկանությունն էլ պետք է էլ ավելի խստացնի վերահսկողությունը խախտումներն արձանագրելու ուղղությամբ»։
Վարորդական իրավունքի ստացման այս նոր կարգը, ըստ զրուցակցիս, էապես կկրճատի վթարների թիվը՝ մատնանշելով եվրոպական երկրների փորձը, որտեղ ավտոտրանսպորտային պատահարները համեմատաբար քիչ են, այն պատճառով, որ վարորդները սովորում են ոչ միայն երթեւեկության կանոնները, այլեւ անվտանգ երթեւեկելու հիմունքներ։ Նշենք, որ նախագիծը հանրային քննարկման էր դրված դեռեւս նախորդ տարվանից, եւ զրուցակցիս տեղեկացմամբ, դրա ընդունումը հետաձգվեց՝ պայմանավորված բալային համակարգի ներդրմանն ուղղված ծավալային աշխատանքներով։
Որքանով նոր համակարգով վարորդական իրավունքի տրման կարգը եւ քննական պրոցեսի խստացումը կօգնեն ապագա վարորդներին զերծ մնալու կոռուպցիոն ռիսկից եւ չդիմելու ավանդական ճանապարհով վկայական ստանալու սովորույթին։ «Կոռուպցիոն ռիսկ չի կարող լինել, քանի որ եթե նախկին համակարգով տեսագրվում էր միայն տեսական քննությունը, ապա նոր օրենքով նախատեսվում է տեսաձայնագրել նաեւ գործնական քննության ողջ պրոցեսը։ Իհարկե, կհաստատեմ՝ հնարավոր չէ 100 տոկոսով բացառել անբարեխիղճ մոտեցումը, սակայն չեմ կարծում, թե ռիսկի գնացող տեսուչներ կամ վարորդներ կլինեն, քանի որ ճիշտ գնահատելով առկա ռիսկը, չեն վտանգի իրենց՝ հասկանալով հնարավոր անբարեհաճ զարգացումները»,–ասաց ավտոդպրոցի տնօրենը։
Ի դեպ, նախագիծը ուժի մեջ կմտնի վեց ամսից։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

03-04-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO