Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ԼՂՀ


«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»

Հիշողություններ գրողների առաջին համահայկական խորհրդաժողովից

2004 թվականին էր։ Երեւանում կայացած գրողների առաջին համահայկական խորհրդաժողովին առնչվող միջոցառումների ժամանակ, որին մասնակցում էին Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի գրողներ, պատվիրակներից յուրաքանչյուրը ձգտում էր պարզել իր հետաքրքրությունը գրականության, գրչընկերների գրական նախասիրությունների նկատմամբ։ Խորհրդաժողովը միմյանց հաղորդակցվելու եւ հավատ ներշնչելու հրաշալի առիթ էր տվել բոլորիս։ Եվ օտարվելու երբեմնի մտավախությունը հետզհետե փոխվում էր լավատեսության ու ներշնչանքի պահերի։ Սկիզբ առած անկաշկանդ զրույցը տաքանում, երկարում էր դահլիճից դուրս, սեղանի, թեկուզեւ մեկ բաժակ սուրճի շուրջ...
Արձակագիր, բանաստեղծ Թորոս Թորանյանի խոսքերով, Արցախի ճակատագիրն իրեն դեռ ուսանողական տարիներից է մտահոգել։ 60—ական թվականներին, երբ ուսանում էր Երեւանի բժշկական ինստիտուտում, քաջատեղյակ էր հիմնախնդրին։ «Հաճախ էինք կիսվում ուսանող–դասախոսներով, եւ անասելի ցավ էի զգում ադրբեջանական լծի տակ գտնվող հայկական հինավուրց երկրամասի ու նրա արժանապատիվ, առաքինի ժողովրդի համար,–ասաց նա։–Արցախում ծանոթ—բարեկամներ շատ ունեի, մտերմություն էի հաստատել այն ժամանակ իր հայրենասիրական հայացքներով Հայաստանում եւ սփյուռքում քաջ հայտնի «13—ի նամակի» համահեղինակ, ականավոր գրող ու պատմաբան Բագրատ Ուլուբաբյանի հետ։ Պրոֆեսոր Ճաղարյանը, որ ծննդով Արցախից է, խոստացել էր մի անգամ ինձ իր հետ Ստեփանակերտ տանել, սակայն, ցավոք, սփյուռքի ուսանողի իմ կարգավիճակը միշտ խոչընդոտ էր այցի համար՝ դուրս չմնալով անվտանգության մարմինների տեսադաշտից։ Հետագայում ուսումն ավարտեցի, Սիրիա մեկնեցի եւ այնտեղ աշխատանքի անցա։ Արցախյան շարժումը ոգեշնչեց, տակնուվրա արեց սիրտս։ Եվ ինքնաբուխ ծնվեց Արցախին նվիրված բանաստեղծություններիս առաջին շարքը»։
Ապա խոստովանեց, որ իր մեկնումը Սիրիա շատ էր նման Հայաստան վերադառնալուն։ Եվ երբ երեւանաբնակ վաղեմի ծանոթներից մեկն իրեն հարցրել է, թե քանի օր է, ինչ Հայաստանում է, Թ. Թորանյանը նրան պատասխանել է. «Իսկ մի՞թե ես գնացել եմ իմ հայրենիքից»... Ու ճակատագիրը 2017—ին նրան մշտապես Հայաստան բերեց ընտանիքով։
Սփյուռքահայ անվանի բանաստեղծ Զահրատն իրեն արցախցի էր համարում։ «Պապերս արմատներով Գորիսից են,–ասում էր նա։–18—րդ դարի վերջերին ճակատագրի բերումով հայտնվեցինք Թուրքիայում։ Չեմ ուզում կրկին ողբերգական դեպքերը հիշել, որովհետեւ յուրաքանչյուր տխուր առիթ մտաբերելով՝ մեռնում ու նորից ծնվում եմ... Արցախն ինձ միշտ լիցքավորել, ոգեւորել է։ Բանաստեղծություն ունեմ՝ «Ղարաբաղցի եմ» վերնագրով...»։
Նրա տարերքը պոեզիան է։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է Պոլսի «Ժամանակ» թերթում։ «Լավ եմ գրում, թե վատ, արդեն ընթերցողը կնկատի»,–ասում էր Զահրատը։
Նրա վրա անմոռանալի տպավորություն էին թողել Հայաստանի ԳՄ նախագահ Լեւոն Անանյանի կազմակերպչական եռանդն ու ոգին, դիմացինին հասկանալու եւ հարգելու կարողությունը, հյուրերի նկատմամբ ցուցաբերված հոգատար վերաբերմունքը։ «Ես զգացի, որ Հայաստանում ու Արցախում ինձ ճանաչում եւ ընթերցում են, ու իմ անձի նկատմամբ համակրանք կա, ինչը տարեց գրողիս չափազանց շատ հուզեց»,–ուրախությունը չթաքցրեց Զահրատը։
Իմ այն հարցին, թե չէ՞ր ցանկանա, արդյոք, Արցախ այցելել, Զահրատը հառաչեց. «Թողնելով Հայաստանը՝ մտածում եմ, որ տուն եմ գնում՝ վերստին Երեւան գալու մտադրությամբ։ Տարիք առած մարդը միշտ էլ կարոտում է։ Երազում եմ գոնե մեկ ամիս ապրել Ղարաբաղում ու շնչել նրա կենարար օդը»...
Բեյրութի «Նոր կյանք» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Կազանչյանի հետ զրույցը կայացավ Օշականում։ «Լինելով սփյուռքահայ, բռնագաղթված Եդեսիայից, որտեղ Մաշտոցը ստեղծել է հայերենի այբուբենը, այսօր Օշականում եմ՝ մեծ դպրապետի ծննդավայրում։ Ու չգիտեմ ինչու՝ ուշքս ու միտքս Արցախում են, կրկին Գանձասարն ու Ամարասն եմ հիշում։ 6 տարի առաջ եղել եմ Ղարաբաղում, բայց այդպես էլ չեմ հասցրել կարոտս կարգին առնել»,–ասաց նա։
Իր խոսքով, բանաստեղծություններ գրել է մանուկ հասակում։ Գրական նախասիրությունների մեջ առանձնանում են արձակ գործերը, մասնավորապես՝ պատմվածքն ու վիպակը, հուշագրությունը։ Նրա խոսքերով, գրողների խորհրդաժողովը սիրելու, նվիրվելու, միմյանց ճանաչելու, արժեքավորելու եւ գնահատելու հնարավորություն տվեց բոլորին. «Հանդիպումների ժամանակ շարունակ որոնում էի իմ ժողովրդի բնավորությունը, որին սփյուռքում այնպես կարոտել ենք։ Երջանիկ եմ, որ Հայաստանում գտա բարություն, հյուրասիրություն, սրտացավություն եւ փոխըմբռնում։ Իսկ վաղը մեկնում եմ երկիրն այն, որտեղ հայրս է թաղված։ Չմոռանալով սակայն, որ պապերիս գերեզմաններն այստեղ են՝ Զանգեզուրում։ Գնում եմ՝ Հայաստանը սրտիս մեջ, գնում եմ, բայց նորից եմ գալու»։
Արձակագիր եւ բանաստեղծ Հրանտ Մարգարյանը Հայաստանում ունեցած իր տպավորությունները կիսելու ժամանակ նշեց, որ իր սերը թատրոնն է, թուլությունը՝ բանաստեղծությունը։ Ավելի քան 25 թատերական գործերի հեղինակ է, որոնք գլխավորապես բեմադրվել են անգլերեն լեզվով։ «Արցախը միշտ էլ իմ հպարտության առանցքն է եղել։ Նա, փաստորեն, լուծեց սփյուռքով մեկ տարածված բոլոր հայերի վրեժը,–ասաց նա։– Հայաստանյան խորհրդաժողովը մի ընտանիքի տակ հավաքեց եւ համախմբեց աշխարհի հայ գրողներին։ Այն մերձեցրեց բոլորիս եւ ոգեշնչեց նոր ձեռնարկումների։ Համոզված եմ, որ մեր սպասելիքները կարդարացվեն։ Հպարտության զգացումով ու խանդավառությամբ եմ տուն վերադառնում, սակայն համոզված եմ, որ հայրենիքի կարոտն ինձ կրկին Երեւան կբերի»...
Բեյրութի «Բագին» հանդեսի գլխավոր խմբագիր Պողոս Սնապյանը առանձնահատուկ սեր էր տածում Արցախի նկատմամբ։ «Արցախն իմ կյանքում առանցքային նշանակություն ունի, հատկապես վերջին տարիներին։ Երբ 1993—ին այցելեցի Լեռնային Ղարաբաղ եւ սեփական աչքով տեսա ժողովրդի անպարտությունը, նրա հաղթելու ոգին, մի միտք արտահայտեցի։ Այսօր էլ հավատարիմ եմ մնում իմ խոսքերին՝ Արցախի համար արժե թե՛ մեռնել ու թե՛ մեռցնել»,–հուզմունքով հիշեց «Բագինի» խմբագրապետը։
Երկար տարիներ Ռոպեր Հատըճյանը խմբագրում է «Մարմարա» թերթը։ Գրողների խորհրդաժողովի վերաբերյալ նա նույնպես սիրով իր տպավորությունները կիսեց ինձ հետ. «Ստեղծագործում եմ գրեթե բոլոր ժանրերով, բացի բանաստեղծությունից։ Սակայն յուրաքանչյուր գործում առկա է բանաստեղծության շունչը։ «Մարմարա» թերթի «Հուշատետր» սյունակի տակ ամեն համարում գրական ստեղծագործություններ ենք տպագրում... Պոլսում ապրող բոլոր հայերին է հայտնի, որ ղարաբաղցիները պատվավոր, ավանդապաշտ, հայրենասեր ու հյուրասեր ժողովուրդ են։ Գիտեն նաեւ, որ Արցախը բնության անկրկնելի, գողտրիկ անկյուն է եւ գրականության, մշակույթի ու գիտության շատ երախտավորներ է տվել։ Իմ սրտում Արցախն առանձնահատուկ տեղ ունի»։
Վերջում Ռ. Հատըճյանն ավելացրեց, թե ինքը մեծ ցանկություն ունի այցելելու Արցախ եւ անչափ հպարտ ու երջանիկ կզգա այնտեղ միմյանց ձեռք սեղմելու համար...
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am
Ստեփանակերտ

04-04-2020





26-05-2020
Իշխանաձորում հիմնվել է ձիթենու այգի
Հաջողության դեպքում 4-5 տարի անց արդեն բերք կտան



26-05-2020
Արամ Խաչատրյան. Ապպիոսյան ճանապարհի խորհուրդը
«Ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ...


26-05-2020
Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 289 նոր դեպք, առողջացել է ևս 75 պացիենտ
Հայաստանում մայիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


26-05-2020
Տարեցները կարոտ էին նման ցերեկույթի
«Հայաստանի ինտերկապ» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Վանաձորի տարեցների տանը ...


26-05-2020
Արցախում բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթությունը կդառնա անվճար
Առաջին անգամ «Վերջին զանգը» չհնչեց նաեւ Արցախում

Արցախի ...


26-05-2020
Հերոսի հետ՝ Բարձրաքաշում
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, ...


26-05-2020
Տոնեցինք Երկրորդ Ծաղկազարդը
Մայիսի 24-ին Հայ առաքելական եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ՝ ...



26-05-2020
Սիրիական հակամարտության լուծումը դեռ չի երեւում
Մերձավոր Արեւելքում անվտանգության ...

26-05-2020
Եգիպտացորենի մշակությանը զարկ տալով՝ թռչնաբուծությունն էլ տեղից կշարժենք
Որոնք են առաջին ամենագլխավոր ...

26-05-2020
Թուրքիան չարտերային չվերթներ բացելու մտադրություն ունի
Մինչեւ կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության ...

26-05-2020
Գործող չեմպիոնի լուրջ հայտը
Շուրջ 2,5 ամսվա ընդմիջումից հետո ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +11... +13
ցերեկը +22... +24

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO