Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԱՇԽԱՐՀ


Անորոշություն նավթի շուկայում

Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային շուկայում աննախադեպ գնանկում է արձանագրվել, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի պատճառով պահանջարկի կրճատումով, ինչպեսեւ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) ու դրանից դուրս Ռուսաստանի գլխավորությամբ խոշոր արտահանողների պայմանավորվածության՝ OPEC+—ի փլուզմամբ։ Վերջինս իր գոյության տարիներին բավական արդյունավետ է գործել։ 2016 թ. վերջին, երբ միջազգային շուկայում նավթի գնանկման հետեւանքով մեկ բարելի գինը 30 դոլարից իջնելու միտում էր ցուցաբերում, OPEC+—ի որոշմամբ կրճատվեցին արտահանության ծավալները, ինչի արդյունքում շուկայում արագ տեմպերով գնաճ արձանագրվեց։
Դեռեւս 2019 թ. դեկտեմբերին OPEC+—ը նավթարդյունաբերության նախարարների համաժողովում որոշում էր ընդունել արտահանությունը օրական 1,2 մլն բարելով կրճատելու մասին, որը պետք է հաստատվեր 2020 թ.մարտի 5—ի համաժողովում։ Սաուդյան Արաբիան մարտյան համաժողովին ներկայացրեց օրական 1,5 մլն բարել կրճատելու առաջարկ, ինչը Ռուսաստանը մերժեց։ Էր Ռիյադն ի պատասխան որոշում ընդունեց ավելացնել արդյունահանության ու արտահանման ծավալները, ինչը հանգեցրեց միջազգային շուկայում կտրուկ գնանկման՝ մեկ բարելի գինը տատանվում էր 20—22 դոլարի սահմանում։ Հանգամանք, ինչի պատճառով արդեն որոշ արդյունահանողներ սկսեցին աշխատել վնասով։ Ապրիլի 2—ին էներգետիկայի միջազգային գործակալության գործադիր տնօրեն Ֆաթեհ Բիրուլը հայտնել է, որ ներկա դրությամբ արտահանման 5 տոկոսը տեղի է ունենում վնասով, ինչը, սակայն, շարունակվելու է, քանի որ դադարեցումը շատ ավելի մեծ ծախսերի հետ է կապված։ Նա նշել է, թե դա առավելապես վերաբերում է Կասպից ծովի ավազանի երկրներին։ Նման գնանկումը, որը շարունակվելու միտում ունի, լուրջ հարված կլինի նաեւ ԱՄՆ—ին, որտեղ լայն տարածում ունի «շեյլ» տեսակի (թերթաքարի նավթարդյունահանություն) նավթը, որի ինքնարժեքը բավական բարձր է։ Ըստ որոշ ԶԼՄ—ների, այդ տեսակի նավթի մեկ բարելի գինը շուկայում հասել է 10 դոլարի։
Ապրիլի 2—ին Կատարի նախկին վարչապետ Համդ բին Ջասեմը, թերեւս, հենց նշյալ հանգամանքը նկատի ունենալով եւ Ռուսաստան—Սաուդյան Արաբիա «նավթի գների պատերազմին» անդրադառնալով, հայտնել է, որ այն ոչ թե «գների պատերազմ» է, այլ համաձայնեցված գործողություն, որը նպատակամղված է ԱՄՆ «շեյլ» տեսակի նավթ արտադրող ընկերություններին շուկայից դուրս մղելուն (www.irna.ir, 2 ապրիլի, 2020 թ.)։ Նշենք, որ ԱՄՆ—ն հենց «շեյլի» արտադրությունն անհրաժեշտության դեպքում մեծացնելով՝ սանձահարում է միջազգային շուկայում նավթի մեծ տեմպերով գնաճը։ Հետեւաբար, կարելի է նշել, որ Ռուսաստան—Սաուդյան Արաբիա «գների պատերազմը» առնվազն հանգեցրել է նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գների հարցը քննարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի հետ։ Միաժամանակ նրանց հորդորել է համաձայնության գալ արտահանումը կրճատելու հարցում, թեեւ Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, թե Մոսկվա—Էր Ռիյադ բանակցություններ չկան։
Ընդսմին, Թրամփը հայտարարել է, թե Պուտինի եւ Համդ բին Ջասեմի հետ բանակցություններում համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ նրանք օրական արդյունահանությունը կրճատելու են 10 մլն բարելով՝ նշելով, որ ԱՄՆ—ն եւս պատրաստ է միանալու դրան։ Թեեւ Ռուսաստանը հայտարարել է, թե արդյունահանության կրճատման վերաբերյալ համաձայնություն չի եղել, սակայն ապրիլի 2—ին Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ արդյունահանության ծավալները մեծացնելու պլանները չեղարկվել են։ Մյուս կողմից Էր Ռիյադը պահանջել է OPEC+—ի նավթարդյունաբերության նախարարների արտահերթ նիստ գումարել, եւ բացառված չէ, որ նիստին ներկա կգտնվի նաեւ ԱՄՆ ներկայացուցիչը, չնայած նման հայտարարություն Սպիտակ տնից չի հնչել։ Հնարավոր է նաեւ, որ նիստը չգումարվի։ Եվ, ահա, ապրիլի 2—ին նավթի գները միջազգային շուկայում թռիչքային աճ արձանագրեցին, «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելը հասավ 30 դոլարի։
Այդուհանդերձ, միջազգային շուկայում գնաճի հարցում, ինչպես նշել են ԶԼՄ-ները, զգալի դեր է ունեցել Չինաստանը, որի ղեկավարությունը համապատասխան կառույցներին կարգադրել է ապրիլի 2—ից էժանացած նավթով լցնել երկրի ռազմավարական պահեստները, ինչը նույն օրն առավոտյան արդեն հանգեցրել էր 12 տոկոս գնաճի։ Մյուս կողմից, եթե ԱՄՆ նախագահի հայտարարած կրճատումները տեղի չունենան, ապա ամենայն հավանականությամբ գնաճը կսահմանափակվի Չինաստանի գնումներով պայմանավորված, ինչը չի հանգեցնի գնաճի լուրջ փոփոխությունների։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

04-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO