Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հողի, գյուղացու ու կորոնավիրուսի մասին

Տարիներ առաջ զրուցում էի գյուղատնտեսության ոլորտի մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ։ Նա համարյա զայրացած դժգոհում էր՝ գնում ես ամենահեռավոր լեռնային գյուղ, տեսնում ես գյուղացիները խմբերով հավաքված զրուցում—զբաղվում են։ Քեզ նկատելուն պես կհավաքվեն շուրջդ ու բողոքը կսկսեն՝ աշխատատեղ չկա, չգիտենք ինչով ապրենք, ջահելներն այդ պատճառով թողնում—հեռանում են գյուղից։ Եվ այլն, եւ այլն։ Ա՛յ, եթե գոնե մի արտադրություն լիներ գյուղում, լա՛վ, թող արտադրություն չլիներ, մի արտադրամաս լիներ, կաշխատեինք, կապրեինք։
Ու ակամա, մեղծ ասած, ժպիտ է առաջանում դեմքիդ։ Գյուղում եք ապրում, նշանակում է՝ պետք է ապրեք գյուղատնտեսական աշխատանքներով, հողն էլ՝ ոտքներիդ տակը փռված, արտադրությունն ու արտադրամասը ո՞րն են...
Այս մտածողությունը, ընդունենք, վերջին շրջանում ամրացված—նստած էր մեր գյուղի բնակիչների հիմնական մասի մոտ։ Ո՞րն էր պատճառը՝ սովետական քարոզչությո՞ւնը, այդ երկրի վարած քաղաքականությո՞ւնը, թե՞...
Ու այս համատարած՝ գյուղերում աշխատանք «չլինելու» պատճառով, հողը մնաց անմշակ։ Այն էլ՝ Հայաստանում, այս քարքարոտ երկրում, որի մի թիզ հողը ոսկու նշանակություն պետք է ունենար։ Հետն էլ չմոռանանք, թե աշխարհագրորեն ինչ դիրքում է մեր երկիրը, ովքեր են մեր հարեւանները, ովքեր են բարեկամները, եւ տարվա մեջ ինչքան ժամանակահատված կարող են փակ մնալ մեր երկրի արտաքին ճանապարհները. ոչ՝ ելք, ոչ՝ մուտք...
Իսկ վերջին շրջանում վիճակագրությունը խոսում էր երկրի վարելահողերի մոտ 40 տոկոսի մասին, որոնք անմշակ են։ Ու եթե մենք մեր հողը չենք մշակում, ուստի եւ պարենային անվտանգության մասին եղած ցանկացած խոսակցություն ընդամենը լինելու եւ մնալու է խոսակցություն։ Ի վերջո, պարենային անվտանգություն՝ ինչո՞վ, ումո՞վ։ Ներկրումո՞վ, այլ երկրների արտադրանքի հաշվի՞ն։ Եթե դու ինքդ ունես արտադրական պոտենցիալ ու այն չես օգտագործում։ Հետն էլ, ախր, չհայտարարված պատերազմի մեջ ենք…
Այսքանը քիչ էր, հիմա էլ՝ կորոնավիրուսը։ Այսօր հաշվառում ենք համաճարակի՝ մարդկանց առողջության կամ նաեւ երկրի առողջապահական համակարգի վրա թողած ազզդեցությունը։ Համաճարակի ավարտից հետո նոր կտեսնենք, թե ինչ արեց տնտեսության հետ։ Այդ դեպքում արդեն հարկ կլինի, իրոք, խոսել պարենային անվտանգությունից։
Հատկապես հիմա, երբ մեր աշխատանքային միգրանտներն այլեւս տեղ չունեն այլ երկրներում, երբ համատարած վերադառնում են հայրենիք, եւ երբ մեր կառավարությունը՝ գիտակցելով մարտահրավերների շարքը, որին պետք է բախվենք առաջիկայում, անում է քայլեր գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար, մտածում ես՝ թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, ոնց որ թե կորոնավիրուսն էլ որպես հետեւանք կարող է մի լավ բան թողնել։ Մեր հողը կգտնի իր մշակողին ու անտեր չի մնա այլեւս։ Որովհետեւ այն պայմանները, որոնք առաջարկում է մեր կառավարությունը գյուղացիական տնտեսություններին, մեղմ ասած, փնտրված են։ Դրանք պարզապես մարդկանց ասում են՝ մենք քեզ համար ամեն ինչ կանենք, քո արած գործի ռիսկերի հիմնական մասը կվերցնենք մեզ վրա, նյութական միջոցներն էլ կհատկացնենք, տեխնիկական միջոցներն էլ կտանք, այս արտոնությունը կտանք, այն արտոնությունը կտանք, որպես օգնություն այս կանենք, այն կանենք, միայն դու գնա ու կանգնիր քո հողի գլխին։ Ու… հողիդ գլխին կանգնելով՝ նաեւ ընտանիքիդ գլխին կկանգնես, էլ ռուսաստանների ճամփեքին չես նայի։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

08-04-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO