Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Մաքսերի իջեցում, վարկերի տոկոսադրույքների զրոյացում…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է օգտատերերի հարցերին

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի քան երեք ժամ տեւած ուղիղ եթերում պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։ Ինչ խոսք, առաջին հերթին պետք է ընդգծել այս անմիջական շփման մշակույթի կարեւորությունը։ Հատկապես կարանտինային ու արտակարգ իրավիճակի պայմաններում, երբ հանրության մոտ առկա է անորոշության ու խուճապի զգացում, վարչապետի խոսքն ու պարզաբանումներն առավել քան սպասված են։ Կարեւոր է, որ վարչապետն իր խոսքով ցույց տա, որ համավարակի հետ կապված խնդիրը հաղթահարելի է, եւ բացի այդ, կյանքը կանգ չի առել, ու կառավարության ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ հանրային կյանքի, տնտեսության տարբեր ոլորտներ։
Թերեւս, հանրությանն առավել մտահոգող հարցերից մեկը պարենի թանկացումների հարցն է, որի մասին հաճախակի ենք լսում նաեւ մեր առօրյայում։ Եվ դրա վերաբերյալ հարցին ի պատասխան վարչապետը մի քանի պարզաբանում ներկայացրեց։ Նախ, որ թանկացման որոշակի դրսեւորումներ կարող են կապված լինել արտարժութային տատանումների հետ, որի ռիսկերը կանխելու նպատակով ներկրող ընկերություններին արտոնյալ վարկեր են տրամադրվում։ Երկրորդ միջոցառումը, որ իրականացվել է կառավարության կողմից, 600 անուն ապրանքի՝ արդեն բարձրացված մաքսատուրքերի՝ նախկին տարիֆներին վերադարձն է, որն իրականացվել է ԵԱՏՄ—ի հետ բանակցությունների շնորհիվ։ Այդ ապրանքներից են՝ միսը, կարագը, բրինձը, արեւածաղկի ձեթը, հնդկաձավարը, մարգարինն ու բժշկական պարագաները։ Կանխատեսվում է, որ այս միջոցառումը եւս որոշ չափով մեղմելու է գնաճը։
Կարեւոր էր նաեւ վարկերի տրամադրման վերաբերյալ վարչապետի անդրադարձը։ Նա նշեց, որ գյուղատնտեսական միկրովարկերի տոկոսադրույքները զրոյացվել են, ինչը բնականաբար շահագրգռող գործիք է գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց համար։ Այսինքն՝ պետության համար առաջնային անհրաժեշտության պարենային ապրանքների մասով կառավարությունն առաջնային ջանքեր է գործադրում։ Սա ռազմավարական առումով կարեւոր ուղղություն է։
Արտոնյալ վարկեր են տրամադրվելու նաեւ տուրիզմի ոլորտի ներկայացուցիչներին։ Հյուրանոցներին ցուցաբերված աջակցությունների թվում վարչապետն ընդգծեց կորոնավիրուսի վարակակիր լինելու կասկածանքով մեկուսացված քաղաքացիների համար որպես կացարան օգտագործվող շուրջ քսան հյուրանոցի՝ կառավարության կողմից վարձակալման հանգամանքը։ Դա իր հերթին նորից աջակցություն է հյուրանոցներին, որոնք այսպես թե այնպես պետք է մատնվեին պարապուրդի տուրիստական հոսքերի բացակայության պատճառով։
Կոռուպցիայի, մենաշնորհների ու ստվերի դեմ պայքարի համատեքստում վարչապետը նշեց, որ Հայաստանի պետական բյուջեն ավելացել է մեկ միլիարդ հարյուր միլիոն դրամով։ Այս համատեքստում՝ ի պատասխան Վրաստանում տեղի ունեցած վարդերի հեղափոխության եւ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ու դրանց արդյունքների միջեւ համեմատության մասին հարցին, վարչապետն ընդգծեց. «Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությունն ունեցել է աշխարհաքաղաքական կոնտեքստ, եւ աշխարհաքաղաքական բեւեռներից մեկը շահագրգռված է եղել բոլոր հնարավոր ձեւերով ապացուցել, որ այդ գործողությունն արդյունավետ է։ Եվ այդտեղ ահռելի մեծ քանակությամբ նվիրատվություններ են արվել աշխարհաքաղաքական նպատակներով։ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները ոչ միայն չունեն աշխարհաքաղաքական կոնտեքստ, այլեւ մենք դեմ ենք եղել եւ մինչեւ հիմա էլ դեմ ենք աշխարհաքաղաքական կոնտեքստներին։ Եվ այս ամենը մինչեւ հիմա շատ շատերը չեն ընկալել։ Մենք ունենք գործընկերներ, բայց չունենք հովանավորներ։ Եվ մենք ենք այդպես ցանկացել»։
Վարչապետը նաեւ ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը որեւէ արտաքին ուժ չի մասնակցել, եւ ամեն ինչ արվել է, որ այդ գործընթացը լինի բացառապես ներհայաստանյան գործընթաց։
Նիկոլ Փաշինյանը կարեւորեց նաեւ Արցախում տեղի ունեցած ընտրությունների հանգամանքը՝ հատկապես ընդգծելով այն փաստը, որ Արցախը չի դարձել հակահեղափոխության օջախ եւ պայմանականորեն ասված՝ հակահեղափոխական ուժերը, վարչապետի խոսքով, ջախջախիչ պարտություն են կրել։
«Իմ դիրքորոշումն այն է, որ այս ընտրությունների արդյունքում մենք պետք է Արցախի նորընտիր իշխանությունների հետ երաշխավորենք եւ ապահովենք, որպեսզի Արցախում բարեփոխումներն արդյունավետ ընթանան»,–հավելեց վարչապետը։
Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

08-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO