Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայկական կոնյակը՝ հայկական սպիրտից, սա էլ՝ ՀՀ-ի եւ Արցախի խաղողի հատուկ սորտերից

Իսկ ինչ են վկայում այդ խմիչքի ու դրա սպիրտի ներմուծման ծավալները

Հաշվի առնելով կոնյակի խոշոր գործարաններից մեկի (մի քանիսի՝ թեկուզ) խաղողի մթերման ծավալները եւ այն ծավալները, թե Հայաստանն ինչքան խաղող է արտադրում, խզում չի՞ առաջանում։ Ուզում եմ ասել, այդ դեպքում մյուս տնտեսավարողները ինչի՞ց են կոնյակ արտադրում։ Հայկական կոնյակի հարգը հաշվի առնելով՝ չեմ կարող չմտահոգվել. տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանին առիթով փոխանցեցի դիտարկումս։
Նա չհերքեց, որ խնդիրներ կան. «Մենք նայել ենք խաղողի ձեռք բերման շուկան։ Այո, հայտնաբերել ենք խնդիրներ, ձեռք բերման տվյալները որոշ դեպքերում չեն համընկել մեր տվյալների հետ (հիմա ստուգում ենք)։ Բայց անհանգստացնող բան կա. որոշ տնտեսավարողների արտադրանքի ինքնարժեքը շատ ավելի քիչ է, քան մեր ստացածը, նույնիսկ՝ ոչ խելամիտ քիչ է։ Սա մի քանի բան է ենթադրում. կամ անբարեխղճ մրցակցություն կա, եւ կոնյակն իրականում չի համապատասխանում ստանդարտին, կամ՝ բացատրությունը պետք է տան իրենք՝ հասկանանք, թե ինչու է այդպես։ Մեր կոնյակի հարգից եք խոսում, այո, մենք աշխարհի մակարդակով մրցունակ արտադրանք ունենք՝ թե գնային եւ թե որակական առումով, բայցեւ ունենք ստանդարտներին չհամապատասխանող ապրանք, որի դեմ պետք է պայքարենք։ Դա կբերի նաեւ խաղողագործության եւ, ընդհանրապես, շղթայի զարգացմանը»։
Որոշեցի հասկանալ՝ ինչ է կատարվում իրականում՝ թիրախում կրկին հայկական կոնյակի համբավի պաշտպանությունը նկատի ունենալով։
Բանն այն է, որ կոնյակի շրջանառության ոլորտի իրավակարգավորումներով հստակ ամրագրված է, որ հայկական կոնյակը պատրաստվում է 3 տարվանից ոչ պակաս հասունացած հայկական կոնյակի սպիրտներից, իսկ հայկական կոնյակի սպիրտն իր հերթին ստացվում է Հայաստանի եւ Արցախի տարածքներում աճեցրած խաղողի հատուկ սորտերից ստացված գինենյութերից։ Ուստի առանձնակի կարեւորություն է ներկայացնում նաեւ Հայաստան ներմուծված կոնյակի սպիրտի կառուցվածքը։
Ըստ այդմ, քանի որ հանձնաժողովը նախորդ տարի ուսումնասիրել էր կոնյակի շուկան, որոշ հարցեր ուղղեցինք ներմուծման կառուցվածքին առնչվող (չնայած այն հանգամանքին, որ կոնյակի շրջանառության ոլորտի ապրանքային շուկաներում չի ներառվել ներմուծված կոնյակը, այդուհանդերձ, հանձնաժողովի կողմից դիտարկվել է նաեւ ներմուծված կոնյակի կառուցվածքը)։
Այսպիսով, ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2018 թ. 8 ընկերության կողմից Հայաստան է ներմուծվել շուրջ 1,582 լիտր կոնյակ (100 տոկոս սպիրտ)։ Ըստ ներմուծման ծավալների, կոնյակ ներմուծած առաջին երեք ընկերությունն են՝ «Սարգիս Կարոլինա», «Էյ Դի Էֆ շոփս» եւ «Արտէքսիմ», որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի ներմուծման մեջ կազմել է 86 տոկոս։ 2018 թ., ըստ ներմուծման ծավալների, առաջին երեք երկիրն են՝ Ֆրանսիան՝ ներմուծման մեջ 55 տոկոս մասնաբաժնով, Շվեյցարիան եւ Վրաստանը՝ 15—ական տոկոս մասնաբաժիններով։ Հանձնաժողովն ուսումնասիրել է նաեւ 2019 թ. հունվարի 1—ից մինչեւ 2019 թ. հոկտեմբերի 31—ն ընկած ժամանակահատվածում ներմուծված կոնյակի կառուցվածքը, որի համաձայն նշված ժամանակահատվածում 9 ընկերության կողմից Հայաստան է ներմուծվել 725 լիտր կոնյակ (100 տոկոս սպիրտ)։ Ներմուծման ամենամեծ մասնաբաժինն ունեցող 3 ընկերության («Սարգիս Կարոլինա», «Էյ Դի Էֆ շոփս» եւ «Ալֆա ֆուդ սերվիս») ընդհանուր մասնաբաժինը կոնյակի ներմուծման մեջ կազմել է 90 տոկոս։ Այս ժամանակահատվածում կոնյակ ներմուծվել է հիմնականում 3 երկրից՝ Ֆրանսիայից՝ 37 տոկոս, Իսպանիայից՝ 32 տոկոս եւ Վրաստանից՝ 26 տոկոս մասնաբաժիններով։
Համեմատելով 2018 եւ 2019 թթ. առաջին 10 ամսում Հայաստան ներմուծված կոնյակի ծավալները, կարող ենք նկատել, որ 2019 թ. հունվարի 1—ից մինչեւ 2019 թ. հոկտեմբերի 31—ն ընկած ժամանակահատվածում ներմուծված կոնյակի ծավալները (725 լիտր) 2018 թ. նույն ժամանակահատվածի (992 լիտր) համեմատ կրճատվել են մոտ 27 տոկոսով։
Գանք կոնյակի սպիրտի ներմուծման ծավալներին։ Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2018 թ. 7 ընկերության կողմից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ միլիոն լիտր կոնյակի սպիրտ (100 տոկոս սպ.)։ 2018 թ. կոնյակի սպիրտի ներմուծման կառուցվածքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կոնյակի սպիրտի ներմուծման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն «Վեդի ալկո», «Արտաշատ վինկոն» եւ «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունները՝ ընդհանուր 71 տոկոս, ընդ որում, նշված ժամանակահատվածում կոնյակի սպիրտ գլխավորապես ներմուծվել է Վրաստանից։
Իսկ 2019 թ. հունվարի 1—ից մինչեւ 2019 թ. հոկտեմբերի 31—ն ընկած ժամանակահատվածում ներմուծվել է ավելի քան 2 անգամ շատ կոնյակի սպիրտ, քան ամբողջ 2018 թ., ընդ որում, առաջին երկու խոշոր ներմուծող՝ «Բագրատ գրուպ» եւ «Արտաշատ վինկոն» ընկերությունների կողմից ներմուծվել է կոնյակի սպիրտի շուրջ 90 տոկոսը՝ մեծամասամբ Վրաստանից։ Իսկ եթե ավելի որոշակի, ապա 2018 թ. եւ 2019 թ. առաջին 10 ամսում ներմուծված կոնյակի սպիրտի ծավալների համեմատության արդյունքում կարող ենք արձանագրել, որ 2019 թ. հունվարի 1—ից մինչեւ 2019 թ. հոկտեմբերի 31—ն ընկած ժամանակահատվածում ներմուծված կոնյակի սպիրտի ծավալները (2,323,056 լիտր (100 տոկոս սպ.) մոտ 55 տոկոսով գերազանցում են 2018 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը (1,043,057 լիտր (100 տոկոս սպ.)։
Որպեսզի հնչեցրածս հարցի պատասխանն ամբողջական դառնա, պետք է կոնյակի արտադրության թվերին էլ ծանոթանանք։ Դարձյալ ըստ ՏՄՊՊՀ—ի տվյալների, 2018 թ. 23 ընկերություն ընդհանուր առմամբ արտադրել է 9,993,564 լիտր (100 տոկոս սպ.) կոնյակ։ Կոնյակ արտադրող առաջին 3 խոշոր՝ «Երեւանի Արարատ կոնյակի—գինու—օղու կոմբինատ», «Երեւանի կոնյակի գործարան» եւ «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերությունների ընդհանուր մասնաբաժինն արտադրված կոնյակի մեջ կազմել է 68 տոկոս։ 2019 թ. 1—ին կիսամյակում 21 ընկերության կողմից արտադրվել է 5,220,793 լիտր (100 տոկոս սպ.) կոնյակ։ Ընդ որում, առաջին 3 խոշոր կոնյակ արտադրող ընկերության (կազմը չի փոխվել) ընդհանուր մասնաբաժինը նվազել է՝ կազմելով կոնյակի արտադրության 62 տոկոսը։
Դատելով թվերից՝ մտահոգությունս անհիմն չէր։ Խնդիրը կա, ուրեմն որո՞նք են լուծման ուղիները։ Պատասխանն ստանալու համար նախ պիտի կոնյակի արտահանման կառուցվածքն էլ պատկերացնենք։ Սրա մասին, սակայն, առանձին կխոսենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

08-04-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO