Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Կունենանք թոքերի օդափոխման սարքերի սեփական արտադրություն

Հայ մասնագետներն արդեն գործի են անցել

Պարզվում է, որ ՏՏ լուծումներ առաջարկող հայ գիտնականները կարող են նաեւ առողջապահության ոլորտի համար այս խիստ կարեւոր օրերին անհրաժեշտ լինել իրենց գիտական եւ արտադրական ներուժով։ Խոսքը վերաբերում է կորոնավիրուսով վարակված, մասնավորապես, ծանր վիճակում գտնվող պացիենտների համար թոքերի արհեստական օդափոխման սարքեր արտադրելու գաղափարին։ Այս պահին այդ սարքերը Հայաստանը ստիպված է ներկրել արտերկրից, սակայն սեփական արտադրության մեջ ինքնաբավ լինելու պարագայում հնարավոր կլինի դրանք շատ ավելի ռացիոնալ տեղաբաշխել եւ նպաստել պացիենտների շուտ ապաքինմանը։
Մի խումբ մասնագետների կողմից այս օրերին դիտարկվում են թոքերի արհեստական օդափոխության սարքեր արտադրելու հնարավորությունները։ Օրեր առաջ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ այդ նպատակով նախարարությունն ակնկալում է թոքերի արհեստական օդափոխման սարքերի նախագծման, իրականացման ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարներ եւ առաջարկներ ստանալ տարբեր կազմակերպություններից ու անհատներից։
Արդյունաբերական ավտոմատացման ոլորտում նման սարքերի արտադրության ինչպիսի՞ ներուժ ունենք։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ հայաստանյան ինդուստրիալ ոլորտում կան հզոր ընկերություններ, որոնք ունեն բավարար հմտություններ նման սարքերի արտադրությանը զարկ տալու համար։ Օրինակ՝ Գորիսում, ինչպես նա նշեց, «Արմատ» լաբորատորիաների սաներն արդեն արհեստական շնչառության սարք են հավաքել եւ այժմ փորձարկում են այն։
«Արդյունաբերական ավտոմատիկայի ոլորտում հայկական ՏՏ ընկերությունները բավական մեծ պոտենցիալ ունեն եւ ոչնչով չեն զիջում համաշխարհային չափորոշիչներին։ Նույնիսկ տեխնոլոգիական առումով ունենք ամենաբարձր մակարդակը։ Բժշկական ուղղվածության ընկերություններ կան, որոնք կկարողանան արհեստական օդափոխման սարքեր նախագծել ու արտադրել։ Նրանց արտադրողականությունը, վստահ եմ, կծածկի ոչ միայն երկրի ներսում առկա պահանջարկը, այլ նաեւ պատվերներ կընդունի արտերկիր արտահանելու համար»,–նշեց Կարեն Վարդանյանը։ Նա միաժամանակ տեղեկացրեց, որ այդ սարքերի արտադրությունը բավական բարդ է էլեկտրոնիկայի առումով, այսինքն, դրանք պետք է ծրագրավորվեն։ Այդ նպատակով շատ ընկերություններ դիմել են համապատասխան բուժհաստատություններ՝ խոտանված հին սարքերը վերցնելու եւ ուսումնասիրելու նպատակով։
Ըստ Կարեն Վարդանյանի, դրանց արտադրության համար միայն տեխնոլոգիական գիտելիքները բավարար չեն, բժշկական փորձառություն է պետք ունենալ։ Այստեղ կարիք կլինի, որ բժիշկները ինժեներների հետ համագործակցեն, որովհետեւ շնչառական սարք արտադրելու համար պետք է տվյալներ հաղորդվեն, ինչը բարդ ծրագրավորման աշխատանք է պահանջում։ ԱՏՁՄ գործադիր տնօրենը համոզված է՝ հայ մասնագետները կկարողանան շնչառական այս սարքերի արտադրություն սկսել, իսկ հաջողելու դեպքում նաեւ արտահանել, քանի որ, նրա խոսքով, աշխարհում նման սարքերի պահանջարկը բավական մեծ է։
Ի դեպ, արհեստական շնչառության ապարատներն առայժմ վերանորոգվում են միայն ինժեներական քաղաքում։ Այնտեղ աշխատանքներ են տարվում նաեւ արհեստական շնչառության նոր սարքերի նախագծման, մշակման եւ իրականացման, ինչպես նաեւ արտադրության կամ մասնակի արտադրության ուղղությամբ։
Օրերս ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ թոքերի արհեստական օդափոխման 7 համակարգ այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել եւ պատրաստ են շահագործման։ Նախարարը հույս է հայտնել, որ այդ սարքերի առկայությունը թույլ կտա մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։ Կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններ եւ անհատներ արդեն ներկայացրել են իրենց առաջարկներն ուսումնասիրման եւ դասակարգման համար։ Նշենք, որ «Ռոսատոմ» ընկերությունն, օրինակ, պատրաստ է թոքերի արհեստական օդափոխման սարքերում կիրառվող 3 D կափույրներ արտադրել։ Նման բաղադրիչների պահանջարկն առողջապահության համակարգում բազմակի մեծացել է՝ պայմանավորված ստեղծված իրավիճակով։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am

08-04-2020





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO