Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հրապարակվել է ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործով մեղադրական եզրակացությունը

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Արեւելյան շրջանի դաշնային դատախազությունը հրապարակել է ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործի հետաքննության մեղադրական եզրակացությունը, որի համաձայն՝ ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ կաշառք են ստացել աշխարհի առաջնությունները Ռուսաստանում եւ Քաթարում անցկացնելու օգտին քվեարկելու համար։
Դատախազության կայքում ներկայացված 69 էջանոց փաստաթղթում հիմնավորվում են ավելի քան 30 անձանց մասնակցությամբ ֆինանսական խարդախությունների, կաշառակերության, փողերի լվացման եւ այլ հանցագործությունների մեղադրանքները։ Մեղադրյալների թվում են մասնավոր ընկերությունների նախկին եւ ներկայիս աշխատակիցներ, ՖԻՖԱ-ի եւ տարբեր աշխարհամասերի ֆուտբոլային կոնֆեդերացիաների պաշտոնյաներ, որոնց մի մասի անուններն ու զբաղեցրած դիրքը չեն բացահայտվում։ Մասնավորապես, նշվում է, որ ՖԻՖԱ-ի գործկոմի նախկին անդամներ Ռիկարդո Տեյշեյրային, Նիկոլաս Լեոսին եւ թիվ 1 հանցակցին (անունը չի բացահայտվում) կաշառք է առաջարկվել եւ վճարվել, որպեսզի 2022 թ. համաշխարհային ստուգատեսի մրցավայրի ընտրություններում նրանք նախապատվությունը տան Քաթարին։ Նրանց գործընկեր Ջեք Ուորներին վճարել են շուրջ 5 մլն դոլար, իսկ Ռաֆայել Սալգերոյին 1 միլիոն են խոստացել 2018 թ. աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացնելու օգտին ձայն տալու դիմաց։ Ընդ որում՝ Տրինիդադ եւ Տոբագոյի քաղաքացի հանդիսացող Ուորների բանկային հաշվին 2010-11 թթ. գումարներ են փոխանցվել նաեւ ամերիկյան ընկերություններից, որոնք սատարել են ռուսական հայտին։ Հավելենք, որ գործի քննությունն ընթանում էր 2015-ի մայիսից, երբ ՖԻՖԱ-ում ծագած սկանդալի արդյունքում մեղադրանք էր ներկայացվել ֆուտբոլային 14 պաշտոնյայի՝ այդ թվում կազմակերպության այն ժամանակվա ղեկավար Յոզեֆ Բլաթերին։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

08-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO