Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՇԽԱՐՀ


ՌԴ-ում աշխատանքային միգրանտների թիվը կնվազի

Հզոր հարվածի տակ հայտնված փոքր բիզնեսը չի կարողանա պահպանել աշխատատեղերը

Ճգնաժամը, որը, պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ, ընդգրկել է ողջ երկրագունդը, իր կնիքն է դնելու մոլորակի տնտեսության վրա, ինչի հետեւանքով կնվազեն նաեւ աշխատատեղերը։ Հայ ընթերցողներին, անշուշտ, կհետաքրքրի, թե ինչպիսին կլինի ազդեցությունը ռուսաստանյան աշխատատեղերի շուկայի վրա, քանի որ մեր հայրենակիցներից շատերը պարբերաբար այդ երկիր են մեկնում արտագնա աշխատանքի, բացի այդ, շատերն էլ ՌԴ քաղաքացի են։
Վարկանիշային գործակալությունները, ֆինանսական ինստիտուտները, բանկերը մեկը մյուսի հետեւից վերանայում են իրենց սպասումները տարբեր երկրների տնտեսություններից։ Օրինակ՝ «Bank of America»—ն ենթադրում է, որ արեւելաեվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, ՀՆԱ—ի աճի տեմպերը կնվազեն 1 տոկոսով՝ այս տարի հասնելով 5,6 տոկոսի։ Իսկ հաշվիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ չափավոր սցենարի դեպքում ռուսաստանյան տնտեսությունն անկում կապրի 3—5, վատագույն դեպքում՝ 8 տոկոսով, ինչպես 2009 թ.։
Անշուշտ, կրճատումների ռիսկն արդեն ծայրահեղ վիճակի է հասցրել որոշ ոլորտներ՝ տուրիզմը, ռեստորանային բիզնեսը եւ այլն։ Դրան աստիճանաբար կհետեւի ոչ պարենային ապրանքների մանրածախ վաճառքը։ Խոսքը հագուստի եւ կոշիկի խոշոր արտադրողների ու վաճառողների մասին է։ Հայտնի բրենդներն արդեն որոշակի դժվարություններ զգում են եւ հրաժարվում են վճարել առեւտրային հրապարակների վարձակալության համար, իսկ դա նշանակում է, որ դժվարություններ կունենան նաեւ առեւտրային կենտրոնները վարձակալությամբ հանձնողները։
Խոշոր արտադրությունը մինչեւ վերջ կպայքարի իր անձնակազմի համար, քանզի որակավորված ինժեներների ու աշխատողների դեֆիցիտը Ռուսաստանում շատ բարձր է։ Բայց կան նաեւ այնպիսիները, որոնց ստեղծված իրավիճակն արդեն հիմա բավական եկամուտ է բերում։ Անկասկած, դա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է։ Վերելք կապրեն նաեւ առողջապահությունն ու դեղագործությունը։ Այս ոլորտներում գումարներ կներդրվեն՝ իրավիճակի հետագա զարգացումը կանխելու համար, ինչին այսօր ականատես ենք։
Շահում են իրավաբանները, ֆինանսիստները ու որակյալ կադրայինները, ովքեր ի վիճակի են կազմակերպել իրենց գործունեությունը։ Դե, իհարկե, կօգտվեն նաեւ պարենային ապրանքների վաճառքն իրականացնող առեւտրային խոշոր ցանցերը։
Սովորաբար ռուսաստանյան աշխատանքի շուկան ճգնաժամերը հաղթահարում է առանց գործազրկության մակարդակի կտրուկ թռիչքի։ Աշխատակիցները հիմա ոչ լիարժեք զբաղվածության մեջ են կամ մեկնել են չվարձատրվող արձակուրդի եւ այլն։ Սակայն այս անգամ իրավիճակն այլ կլինի։ Առաջին հերթին հզոր հարվածի տակ կլինի փոքր բիզնեսը, որը չի կարող նման հարաբերություններ ունենալ անձնակազմի հետ։ Մեծ է հավանականությունը, որ շատ ոչ մեծ ձեռնարկություններ պարզապես կսնանկանան, եւ այդ դեպքում նրանց աշխատողներն ավտոմատ կերպով կհայտնվեն փողոցում, իսկ նոր աշխատանքի տեղավորման հեռանկարները մշուշոտ կլինեն։ Նման խնդիրները բնորոշ կլինեն ծառայությունների ոլորտին՝ հանրային սնունդ, տուրիզմ, կենցաղային ծառայություններ, տրանսպորտ։ Սակայն պահանջարկի սեղմման ալիքը շղթայի օրենքով կարող է հասնել նաեւ մյուս ոլորտներին, ներառյալ՝ սննդի ապրանքների արտադրությանը։ Ուստի շատ կարեւոր է, որ պետությունը փոքր բիզնեսին արագ օգնի ֆինանսապես՝ այդ կերպ կանխելով չվճարումների ու ազատումների շղթայական ռեակցիան։
Իսկ խոշոր բիզնեսի եւ պետական հատվածի համար նման խնդիրները պակաս ծայրահեղ կլինեն, որովհետեւ այնտեղ անվտանգության լուսանցքը մեծ կլինի, նրանց ապրանքների ու ծառայությունների պահանջակն էլ այդքան մեծ անկում չի արձանագրի։ Փորձագետները փորձել են կանխատեսել, թե ինչպիսին կլինի իրադարձությունների ընթացքը։ Այս մասին հայտնում է «Արգումենտի ի ֆակտին»։

Լյուդմիլա Ժելտուխինա, «Սիներգիա» կառավարման ֆակուլտետի առեւտրային տնօրեն.
–Ռուսաստանի աշխատանքի շուկան տնտեսական անկման պատճառով արդեն ուժեղ հարված է ստացել։ Առաջինը տուժել են գեղեցկության սրահները, օդանավակայանները, տուրիստական, հավաքագրման գործակալությունները, ֆիտնես—ինդուստրիան, ավտոսալոնները։ Այսինքն՝ այն ոլորտները, որոնք հնարավոր չէ աշխատեցնել օնլայն կամ որտեղ հնարավոր չէ արագ վերաձեւավորել բիզնեսը։ Կարեւոր է նկատել, որ վերը նշված ոլորտների շատ աշխատակիցներ այժմ անգործ են մնացել։ Նույնիսկ տեխնիկայի, հագուստի խանութների խոշոր ցանցերն իրենց աշխատողներին չվճարվող արձակուրդ են տրամադրել մինչեւ օգոստոս, ինչը շատ ավելի է խորացրել առանց այդ էլ ծանր վիճակը։
Ո՞վ կմնա ալիքի վրա։ Նրանք, ովքեր կայուն են՝ հոսքային ծառայությունները եւ կրթական հաստատությունները։ Իրենց լավ կզգան տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, իրավաբանները, որոնց եկամուտները կարող են աճել։
Մարդիկ, քանի դեռ տանը նստած են, զբաղվում են օնլայն խաղերով, ֆիլմեր, գովազդ դիտում, սովորում օնլայն, գրքեր կարդում, զբաղվում երեխաներով եւ հաճախ սնունդ ու մթերքներ պատվիրում։ Համապատասխանաբար պահանջված են տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, մարզիչները, մարկետոլոգները, օնլայն դայակներն ու սուրհանդակները։ Պետք է հասկանալ, որ աշխատանքի շուկան կվերականգնվի։ Բայց ոչ միանգամից, այլ մի քանի տարի հետո։

Միխայիլ Գորյանոյ, առեւտրային եւ արտադրական ընկերության գլխավոր տնօրեն.
–Իրավիճակը բացասաբար կանդրադառնա նաեւ հյուրընկալության ինդուստրիայի վրա, որը, իր հերթին, ներառում է տուրիզմը։ Դժվարությունների կբախվի նաեւ զվարճանքի ոլորտը, որտեղ ֆիզիկական ներկայությունը հնարավոր չէ փոխհատուցել հեռակա առաջարկվող ծառայություններով։ Հեռավար աշխատանքի տեղափոխումը հարմար չի կարող լինել բոլորի համար։ Ցածր արդյունավետությամբ աշխատակիցները կարող են չպահպանել աշխատատեղերը։ Առեւտրային մենեջերները, որոնք չեն կարողանա կատարել պլանը, նույնպես ռիսկի գոտում են։
Այն ոլորտներում զբաղվածները, որոնք անձնական նվազագույն շփում են պահանջում, կարող են ծանր կերպով չզգալ ճգնաժամը։
Սահմանների փակումը նշանակում է, որ աշխատանքային միգրանտների թիվը նույնպես կնվազի։ Կարելի է ենթադրել, որ շարքային շինարարները, ցածր որակավորում ունեցող մասնագետները, ինչպես նաեւ հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատողները կարող են նոր աշխատատեղեր ակնկալել։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

08-04-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO