Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՇԽԱՐՀ


Իտալիան արդեն ոչ թե վիրուսից, այլ աղքատությունից է վախենում

Այս երկիրը հասել է սովի եւ սոցիալական պայթյունի եզրին

Երբ իտալացիներին ուղարկեցին տուն՝ կարանտինի, նրանք իրենց պատշգամբներում երգուպար էին անում։ Միասնություն էին ցուցադրում՝ թափահարելով ազգային դրոշակները։ Երեք շաբաթ անց, երբ կարանտինը դեռ շարունակվում է եւ նույնիսկ խստանում, հայրենասիրական եռանդը խամրեց։
Երկրում աստիճանաբար սոցիալական լարվածություն է թափ առնում։ Իտալացիները, հատկապես՝ Ապենինյան թերակղզու աղքատ հարավում ապրողները, սկսել են հասկանալ, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում, ինչպես նրանց հեռուստաէկրանից ծանուցում է վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ Ինչ—որ բան երկրում խախտվել է…
«Մենք այլեւս պատշգամբներում երգուպարի չենք բռնվում,–իտալական «La Stampa» թերթին տված մեկնաբանությունում նշել է Նեապոլում ապրող քահանա Սալվատորե Մելուզոն։–Այժմ մարդկանց վախն է պատում, եւ ոչ թե վիրուսի, այլ գալիք աղքատության կապակցությամբ։ Շատերը աշխատանքից զրկվել են՝ հայտնվելով սովի եզրին։ Եվ հիմա երկար հերթեր են կուտակվում՝ սննդի վաուչեր ստանալու ակնկալիքով»։
Լարվածությունն առավել զգալիորեն աճում է համեմատաբար ավելի աղքատ հարավային տարածաշրջաններում՝ Կամպանիայում, Կսլաբրիայում, Սիցիլիայում, Ապուլիայում, ուր մարդկանց մոտ արդեն սպառվում են կուտակած սննդամթերքի ու գումարների պաշարները։ Տեղական իշխանությունները նախ փորձեցին փոքր խանութների սեփականատերերին ստիպել, որ սննդամթերքը անվճար տրամադրեն։ Սակայն նրանք հրաժարվում են՝ պատճառաբանելով, որ այդ դեպքում իրենք կսնանկանան։ Ի դեպ, Իտալիայի հարավում ոստիկանությունն արդեն պարեկություն է իրականացնում սուպերմարկետներում՝ գողությունները զսպելու նպատակով։
Ոչ վարձու կամ սոցիալական արտոնություններ չապահովող պայմանագրերով աշխատողները, փաստորեն, զրկվեցին ապրուստի միջոցներից։ Առավել զգալիորեն դա ազդեց սպասարկման ոլորտի աշխատակիցների վրա։
Պալերմոյից (Սիցիլիա) Պարիզիո Էզզինը, ով մատոցող էր աշխատում, լրագրողներին հայտնել է, որ իր աշխատավարձն այլեւս չի ստանում։ «Ունեմ կին եւ երկու երեխա, հիմա մեր կուտակումների հաշվին ենք ապրում։ Բայց դրանք անվերջ չեն։ Իմ բանկին խնդրել էի հետաձգել բնակարանի դիմաց գանձվող վարձը, բայց ինձ մերժեցին։ Ներկայիս իրավիճակը մեզ հիրավի ծնկաչոք է անում»,–փաստում է Էզզինը։
Այսօր Իտալիայում աղետալի վիճակում է շուրջ 3,3 մլն քաղաքացի, նրանք հիմնականում ապրում են հենց երկրի հարավում։ Վարչապետ Կոնտեն արդեն չի բացառում, որ սովը կարող է պաշարել ողջ Իտալիան։ Ջանալով նվազեցնել նշմարվող սոցիալական դժգոհությունների ալիքը, նա հայտարարել է, որ ձեւավորված Համերաշխության ֆոնդից 4,3 մլրդ եվրո անմիջապես կփոխանցվի բոլոր մունիցիպալիտետներ, իսկ լրացուցիչ 400 մլն եվրո կտրամադրվի քաղաքապետերին՝ բնակչությանը սնվելու կտրոններ բաժանելու համար։ Սակայն քաղաքապետերն արդեն հայտարարել են, որ այդ գումարները բավարար չեն լինելու։
«Բոլորովին բավարար չէ,–պնդում է Կատանիայի քաղաքապետ Սալվո Պոլյիսեն։–Մենք ավելին էինք ակնկալում։ Հուսով եմ, որ կառավարությունը կկարողանա այս խնդիրը կարգավորել։ Իրավիճակը չափազանց նուրբ է, քանի որ բնակչության էական մասը զրոյական եկամուտ ունի այսօր։ Բայց եթե կառավարությունն ակնկալում է, որ նշված գումարը կօգտագործվի մարդկանց սննդի կտրոնների նպատակով, ապա այլ բաների համար մունիցիպալիտետները փող չեն ունենա։ Իսկ այդ նոր 400—միլիոնանոց տրանշը, եթե այն բաժանվի բոլոր մունիցիպալիտետների միջեւ, շիկացած թավայի վրա մի կաթիլ ձեթ կաթացնել է, ուրիշ ոչինչ»։
Ի դեպ, իտալական մաֆիան առկա տնտեսական բարդություններից արդեն օգուտ է քաղում։ Ոստիկանությունը սոցցանցերում բացահայտել է մի կասկածելի խումբ՝ կազմակերպված հանցավորությանը պատկանելու հատկանիշներով։ Այդ խումբը կոչվում է «Ազգային հեղափոխություն» եւ համացանցի միջոցով մարդկանց կոչ է անում թալանել սուպերմարկետները։ Դրա հետ մեկտեղ, պարզվեց, որ խմբի անդամները զբաղվում են ավազակությամբ եւ տների ու բնակարանների ալան—թալանով։ «Նրանք մտադիր են խուճապ սերմանել բնակչության շրջանում, անկարգություններ հրահրել,–նշեցին Իտալիայի ոստիկանության Digos ահաբեկչության դեմ պայքարի Սիցիլիայի ստորաբաժանումում։–Եվ մտադիր են, ամբոխին խառնվելով, կողոպտել սուպերմարկետներն ու դեղատները՝ այդ ապրանքները հետագայում «սեւ շուկայում» վաճառելու նպատակով…»։
Իտալիայի իշխանություններն այսօր լուրջ խնդիրների առջեւ են կանգնած։ Երեւի բոլորի համար իմաստ ունի ուշադիր հետեւել այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններին, որպեսզի հասկանան, թե ինչ կարող է սպառնալ նաեւ իրենց՝ կորոնավիրուսի համավարակը սեղմ ժամկետներում չսանձահարելու դեպքում։
Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

08-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO