Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանն ավելացրել է կոնյակի արտահանման ծավալները

2019 թ. 10 ամսվա արտահանումը գերազանցել է 2018 թ. ամբողջ տարվա ցուցանիշը

Կոնյակի շուկայի խնդիրներից խոսելիս դրանց խորքային պատճառները հասկանալու համար միայն ներմուծման ու արտադրության պատկերը ներկայացնելը բավարար չէ։ Պետք է պատկերացնենք նաեւ արտահանման կառուցվածքը։ Ինչ են ցույց տվել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները, ինչքան կոնյակ ենք արտահանել 2018 եւ 2019 թթ. եւ որ երկրներ ենք տարել մեր երկրի ամենահեղինակավոր խորհրդանիշներից մեկը։
«ՀՀ»—ին տրամադրած ՏՄՊՊՀ տվյալների համաձայն՝ 2018 թ. 35 ընկերության կողմից արտահանվել է շուրջ 11 մլն լիտր կոնյակ (100 տոկոս սպ.)։ Իսկ 2019 թ. հունվարի 1—ից մինչեւ 2019 թ. հոկտեմբերի 31—ն ընկած ժամանակահատվածում 38 ընկերության կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակ (100 տոկոս սպ.)։
Ինչ վերաբերում է կոնյակի արտահանման երկրներին, ապա 2018 թ. Հայաստանից կոնյակի 88 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, 7 տոկոսը՝ Ուկրաինա, 3 տոկոսը՝ Բելառուս։ 2019 թ. առաջին տասը ամիսներին կոնյակի 89 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, իսկ Ուկրաինայի եւ Բելառուսի մասնաբաժինները կոնյակի արտահանման մեջ կազմում են համապատասխանաբար 5 եւ 4 տոկոս։ Համեմատելով 2018 եւ 2019 թթ. առաջին տասը ամիսների ընթացքում արտահանված կոնյակի ծավալները՝ որպես դրական փոփոխություն կարող ենք փաստել, որ 2019 թ. առաջին տասը ամիսների ընթացքում 2018 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ կոնյակի արտահանման ծավալները աճել են 37 տոկոսով։
Պարզվում է՝ կոնյակից զատ Հայաստանը նաեւ կոնյակի սպիրտ է արտահանում։ 2018 թ. 11 ընկերություն արտահանել են շուրջ 12 մլն լիտր կոնյակի սպիրտ (100 տոկոս սպ.), որի արտահանման կառուցվածքում 73 տոկոսը պատկանում է առաջին երեք խոշոր՝ «Գլոբալ ալկո», «Բագրատ գրուպ» եւ «Պռոշյանի կոնյակի գործարան» ընկերություններին։ 2018 թ. կոնյակի սպիրտի 99 տոկոսն արտահանվել է Ռուսաստան, 0.5 տոկոսը՝ Ուկրաինա, 0.1—ական տոկոս՝ Մոլդովա եւ Բելառուս։
Գանք 2019 թ. տվյալներին։ Հունվարի 1—ից մինչեւ 2019 թ. հոկտեմբերի 31—ն ընկած ժամանակահատվածում 14 ընկերություն արտահանել են շուրջ 12 մլն լիտր կոնյակի սպիրտ (100 տոկոս սպ.)՝ հավասարվելով 2018 թ. ամբողջ տարվա ընթացքում արտահանված կոնյակի սպիրտին։ 2019 թ., սակայն, կոնյակի սպիրտ արտահանող խոշոր ընկերությունների կազմում փոփոխություններ են եղել։ «Բագրատ գրուպի» եւ «Պռոշյանի կոնյակի գործարանի» կողքին հայտնվել է «Վեդի ալկոն»։ Սրանց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի սպիրտի արտահանման մեջ կազմել է 73 տոկոս։
ՏՄՊՊՀ—ն համեմատել է նաեւ 2018 եւ 2019 թթ. առաջին 10 ամիսների ընթացքում արտահանված կոնյակի սպիրտի ծավալները։ Պարզ է դարձել, որ 2019 թ. դիտարկվող ժամանակահատվածում արտահանվել է մոտ 15 տոկոսով ավելի շատ կոնյակի սպիրտ, քան 2018 թ. նույն ժամանակահատվածի ընթացքում։
«2019 թ. առաջին 10 ամիսների ընթացքում զգալիորեն ավելացել են կոնյակի արտահանման ծավալները՝ գերազանցելով 2018 թ. ամբողջ տարվա ցուցանիշը։ Ընդ որում, 2019 թ. ավելացել է նաեւ կոնյակ արտահանող ընկերությունների թվաքանակը՝ 33—ից հասնելով 38—ի։ Միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ 2019 թ. առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է նույնքան կոնյակի սպիրտ, որքան կոնյակ»,–ամփոփեց ՏՄՊՊՀ նախագահը։
Այս ապրանքի շուկայի կառուցվածքային պատկերն ի մի բերելու համար բաց մնացին իրացման տվյալները։ Հետաքրքիր է՝ քանի լիտր կոնյակ է իրացվել մեր երկրում, եւ հիմնականում ինչ կոնյակ են նախընտրել սպառողները (նկատի ունեմ հնեցման տարիները)։ Այս հարցումով դարձյալ դիմեցինք ՏՄՊՊՀ։
Ըստ այդմ, 2018 թ. Հայաստանում իրացվել է շուրջ 900 հազար լիտր կոնյակ (100 տոկոս սպ.), իսկ 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում՝ շուրջ 300 հազար լիտր կոնյակ (100 տոկոս սպ.)։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ 2018 եւ 2019 թթ. առաջին կիսամյակի ընթացքում հանրապետություն ներմուծված կոնյակը ընդունվել է որպես ամբողջությամբ իրացված, որի պարագայում ընդհանուր իրացման ծավալում այն կազմել է մինչեւ 0,2 տոկոս։
«Հաշվի առնելով կոնյակ ապրանքատեսակի առանձնահատկությունները՝ հնեցման տեւողությունը, գնային դիապազոնը, մենք շուկայի կառուցվածքի ուսումնասիրության եւ առավել խոշոր ընկերությունների վերհանման նպատակով առանձնացրել ենք «3—5 տարի հնեցմամբ հայկական արտադրության կոնյակներ», «6—10 տարի հնեցմամբ հայկական արտադրության կոնյակներ» եւ «10 տարուց ավելի հնեցմամբ հայկական արտադրության կոնյակներ» ապրանքային շուկաները,–ասաց Գեղամ Գեւորգյանը,–եւ արձանագրել ենք հետեւյալ իրավիճակը»։
Մասնավորապես, «3—5 տարի հնեցմամբ հայկական արտադրության կոնյակներ» ապրանքային շուկայում 2018 թ. տնտեսավարողների իրացման ծավալները բնեղեն արտահայտությամբ կազմել են 659 հազար լիտր (100 տոկոս սպ.)։ Շուկայում իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող ընկերությունների՝ «Պռոշյանի կոնյակի գործարանի», «Երեւանի կոնյակի գործարանի» եւ «ՄԱՊ»—ի ընդհանուր մասնաբաժինը կազմում է 95 տոկոս։ Միաժամանակ, 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում տնտեսավարող սուբյեկտների իրացման ծավալները բնեղեն արտահայտությամբ կազմել են 183 հազար լիտր (100 տոկոս սպ.)։ Իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող վերոնշյալ ընկերությունները պահպանվել են՝ կոնյակի իրացման մեջ ունենալով 93 տոկոս մասնաբաժին։
«6—10 տարի հնեցմամբ հայկական արտադրության կոնյակներ» ապրանքային շուկայում 2018 թ. տնտեսավարող սուբյեկտների իրացման ծավալները բնեղեն արտահայտությամբ կազմել են 221 հազար լիտր (100 տոկոս սպ.)։ Շուկայում իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող երեք ընկերության՝ «Պռոշյանի կոնյակի գործարանի», «Երեւանի կոնյակի գործարանի» եւ «Երեւանի Արարատ կոնյակի—գինու—օղու կոմբինատի» մասնաբաժինների գումարը կազմել է 96 տոկոս։ Միաժամանակ, 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում տնտեսավարողների իրացման ծավալները բնեղեն արտահայտությամբ կազմել են 107 հազար լիտր (100 տոկոս սպ.)։ Իրացման մեծ ծավալներ ունեցող ընկերությունները պահպանվել են, որոնց կողմից իրացվել է կոնյակի 97 տոկոսը։
Իսկ ինչ վերաբերում է «10 տարուց ավելի հնեցմամբ հայկական արտադրության կոնյակներ» ապրանքային շուկային, ապա համաձայն իրականացված հաշվարկների՝ 2018 թ. տնտեսավարողների իրացման ծավալները բնեղեն արտահայտությամբ կազմել են 19 հազար լիտր (100 տոկոս սպ.)։ Նշված շուկայում իրացման առավել խոշոր ծավալ ունեցող «Երեւանի կոնյակի գործարանի», «Պռոշյանի կոնյակի գործարանի» եւ «Երեւանի Արարատ կոնյակի—գինու—օղու կոմբինատի» ընդհանուր մասնաբաժինը իրացման մեջ կազմել է 98 տոկոս։ Միաժամանակ, 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում տնտեսավարողների իրացման ծավալները բնեղեն արտահայտությամբ կազմել են 8 հազար լիտր (100 տոկոս սպ.), որի պարագայում իրացման առավել խոշոր ծավալներ ունեցող վերոնշյալ ընկերությունների մասնաբաժինը կազմել է 95 տոկոս։
Ամբողջական խնդիրները հասկանալու համար բաց մնաց մեկ հարց՝ կոնյակի շրջանառության ոլորտում մրցակցային միջավայրի գնահատականը։ Եվ արդյոք դա հասկանալու համար հանձնաժողովը, ասենք, 1 լիտր կոնյակի ստացման համար անհրաժեշտ ծախսի հաշվարկ արե՞լ է։
Պարզվում է՝ այո, դա էլ է արվել, որից հետո միայն ՏՄՊՊՀ—ն հնչեցրել է խնդիրների լուծման ուղիները։ Սա, իհարկե, առանձին թեմա է, ինչին նույնպես կանդրադառնանք՝ հաշվի առնելով ոլորտի կարեւորությունը մեր երկրի համար՝ ելնելով դրա շղթայական արդյունքներից (չմոռանանք առաջնային օղակները գյուղատնտեսության բնագավառում)։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

09-04-2020





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Ռենտգեն համակարգ՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցին
Մինչ վերջերս կորոնավիրուսի ախտանիշներով հիվանդներին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցից ստիպված ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO