Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԼՂՀ


Վերանորոգվում է Մելիքատունը

Աղավնո-Արքունագետ գետի ափին է հայոց պատմական Ծիծեռնավանք գյուղը, որտեղ պահպանվել է համանուն վաղ միջնադարյան վանական համալիրը՝ Սուրբ Գեւորգ եռանավ բազիլիկ տաճարով։ Ծիծեռնավանք գյուղի հարեւանությամբ՝ մոտ 1 կմ հարավ է Մելիքաշեն գյուղը, որը միջնադարում եղել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Աղահեճ-Քաշաթաղ գավառի Մելիք-Հայկազյանների նստավայրը՝ Խնածախ գյուղին զուգահեռ։
Երջանկահիշատակ Սամվել Կարապետյանն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում նկարագրելով այս փոքր բնակավայրը, որտեղ է հուշարձանը, գրում է՝ այն եղել է Քաշաթաղ բնակավայրը եւ մելիքանիստը։ Նշելով մելիքական ապարանքի մասին՝ գրում է. «…Սովորաբար դրանք առանձին դղյակներ կամ պալատներ էին։ Ամեն դեպքում դրանք իրենց ամրությամբ ու շքեղությամբ մեծապես տարբերվել են մյուս բնակիչների տներից, իսկ Աղավնոգետի հովտի գյուղերից միայն ներկայիս Սուլթանքյանդում (18—րդ դարում, երբ հայաթափվեց Աղավնոյի հովիտը, այստեղ բնակություն հաստատած քրդերը մելիքանիստ գյուղը կոչել են Սուլթանքյանդ. Զ. Ը.), որը գոյություն է ունեցել եւ գրեթե ամբողջությամբ պահպանվել է միջնադարյան իշխանական պալատի կամ մելիքական ապարանքի հուշարձանախմբում»։
1993 թ. ազատագրվեց Հայոց այս տարածքը եւս, եւ մեր բնակավայրերը վերահայացան։ Կիսավեր վիճակում մեզ է հասել Մելիք—Հայկազյանների ապարանքը, որը, ըստ պատմաբան—հնագետ գիտնականների, կառուցվել է 15—րդ դարի վերջում։ Խորհրդային տարիներին ադրբեջանցիներն իրենց ոճով ձեւափոխել էին հուշարձանը։ Ազատագրումից հետո այն վերակառուցվեց որպես հյուրատուն—հյուրանոց։ Հնարավորինս վերականգնվեց շենքի նախնական տեսքը։ Այս տարիների ընթացքում հյուրանոցն ընդունել է զբոսաշրջիկների, հնագիտական արշավախմբի անդամների, ճանապարհաշինարարների եւ այլոց։ Այժմ ունի վերանորոգման խնդիր, եւ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի տնտեսական բաժնի աշխատակիցներն սկսել են վերանորոգման աշխատանքները։
Նախօրեին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի հետ այցելեցինք Մելիքաշեն, ծանոթացանք կատարվող աշխատանքներին։ Այս օրերին տնտեսական բաժնի աշխատակիցները, Էդիկ Խաչատրյանի ղեկավարությամբ, սկսել են բարեկարգել ապարանքի տարածքը, վերականգնել սենյակների հատակները, էլ. հոսանքագծերը, սանհանգույցները, կատարել այլ աշխատանքներ, որոնք լինելու են շարունակական։ Աղավնոյի հովիտը հարուստ է հայոց պատմաճարտարապետական հուշարձաններով՝ վանքեր, եկեղեցիներ, ամրոցներ, կամուրջներ, խաչքարեր ու տապանաքարեր եւ այլն։ Շատ են նաեւ բնական հուշարձաններն ու գեղատեսիլ վայրերը։ Այս առումով Մելիքատունը վերանորոգումից հետո կարող է ընդունել հատկապես ակտիվ հանգիստ սիրող զբոսաշրջիկների, որոնց թիվը տարածք գնալով ավելանում է։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

09-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO