Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՇԽԱՐՀ


Լիբիայի ԱՀԿ-ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը

Ազգային բանակը ռազմական ակնհայտ առավելություն ունի, եւ դժվար թե հաջողվի խախտել Հաֆթարի պլանները

Թուրք զինվորականները եւ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունը (ԱՀԿ) կտրուկ ավելացրել են դեպի մայրաքաղաք շարժվել շարունակող ֆելդմարշալ Խալիֆ Հաֆթարի զորքերի դիրքերին անօդաչուների հարվածների թիվը։ Անկարան նման սցենար փորձել է իրականացնել սիրիական Իդլիբ ներխուժման ժամանակ։ Բայց, չնայած կորուստներին, Լիբիայի ազգային բանակի (ԱԲ) ստորաբաժանումներին հաջողվել է մոտենալ Տրիպոլիին, եւ մարտերն արդեն ընթանում են մայրաքաղաքի արվարձաններում։ Հիմա ԱԲ—ն ռազմական ակնհայտ առավելություն ունի։ Եվ դժվար թե անօդաչուների միջոցով հաջողվի խախտել Հաֆթարի պլանները։
Լիբիայում իրավիճակին ծանոթ աղբյուրներն «Իզվեստիային» հայտնել են, որ թուրքական «Bayraktar TB2» անօդաչուներն ակտիվացրել են մարտական աշխատանքը։ Դրանց թռիչքների քանակն զգալիորեն ավելացել է. հարվածներ են հասցվում Հաֆթարի բանակի դիրքերին առաջնագծում, ինչպես նաեւ նրա թիկունքային բազաներին ու օդանավակայաններին։ Օրերս ԱՀԿ—ն հայտարարել է, որ ռազմաճակատին մոտ գտնվող Տարխուն քաղաքի օդանավակայանում անօդաչուի հարվածով ոչնչացրել են բեռնատար մի ինքնաթիռ, որն ԱԲ—ի համար զենք ու զինամթերք է բերել։ ԱԲ—ի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ ալ—Միսմարիի խոսքերով՝ ինքնաթիռը նաեւ դաշտային հոսպիտալի համար կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ դեղորայք է բերել։ Օդանավի տիպն ու նրա պատկանելությունը չեն ճշտվում։ Տարբեր տեղեկություններով՝ խոսքը Աշ—12—ի կամ Աշ—32—ի մասին է։
Անօդաչուների հաջող գրոհների մասին տեղեկությունների մեծ մասը վերջին օրերին ստացվում է Բենի—Վալիդ քաղաքի շրջանից։ ԱԹՍ—ի հարվածով այնտեղ այրել են մի թրեյլեր, որը Հաֆթարի տանկերից մեկն էր տեղափոխում։ Ոչնչացվել են նաեւ ԱԲ—ին պատկանող նավթով լցված ցիստեռներ։
Թուրքիան ձգտում է բեկել իրավիճակը՝ օգտագործելով տեխնոլոգիական հնարավորություններ։ Սակայն ԱԹՍ—ների արդյունավետությունը, դատելով տեղի ունեցածից, խիստ վիճելի է։ Դրանում վստահ են փորձագետները։ Հայտնի է, որ անօդաչուների հնարավորությունները սահմանափակ են։ Դրանց կիրառումը հոգեբանական որոշակի ազդեցություն է գործում։ Արաբական տիպի զինվորի համար հակառակորդի անօդաչուի ձայնը գլխավերեւում բավական ճնշող է։
Նշենք, որ այսքան անօդաչուների օգտագործումը ցուցադրում է Հաֆթարի հակաօդային պաշտպանության թուլությունը։ Հակառակ դեպքում նրա հակառակորդը մեծ թվով անօդաչուների կորուստ կունենար։ Օրերս Լիբիայի ԱԲ—ն հայտարարել է, որ վերջին տարում հակառակորդի 23 թուրքական արտադրության անօդաչու է խփել։ Սակայն լուսանկարների օգնությամբ «Bayraktar TB2»—ի ոչնչացման միայն 10 փաստ է հաստատվել։
Քաղաքացիական պատերազմը Լիբիայում առաջին կոնֆլիկտն է, որում կողմերն օգտագործում են ժամանակակից հարվածային անօդաչուներ։ ԱՄԷ—ն Հաֆթարի բանակը համալրել է չինական «Wing Loong»—երով։ Իսկ Թուրքիան սեփական արտադրության 20 հատ «Bayraktar» է տվել իր դաշնակցին՝ ԱՀԿ—ին։
Արտադրողի տվյալներով՝ թուրքական անօդաչուն 630 կգ քաշի դեպքում կարող է բարձրացնել 55 կգ զինամթերք։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 7 կմ է։ Ի վիճակի է շարժվել 130 կմ/ժ արագությամբ։ ԱԹՍ—ի գործողության շառավիղը սահմանափակված է ուղիղ ռադիոտեսանելիությամբ եւ չի գերազանցում 150 կիլոմետրը։ «Bayraktar TB2»—ի զինանոցում, որպես հիմնական զենք, MAM—C եւ MAM—L ռումբերն են՝ լազերային ճառագայթով։ Դրանք կշռում են համապատասխանաբար 8 եւ 23 կգ, եւ նրանց մարտական մասը թույլատրում է խոցել ավտոմեքենաներ ու թեթեւ զրահատեխնիկա։ Սակայն, ինչպես նշում են փորձագետները, դրանք բավարար չեն՝ լավ զրահավորված թիրախներն ու հսկա շինությունները լիովին ոչնչացնելու համար։
Ավելի վաղ ԶԼՄ—ները տեղեկություններ են տարածել, որ Տրիպոլիի մոտ գտնվող Միտիգայի ավիաբազայի վրա հարձակման ժամանակ ֆելդմարշալ Հաֆթարի ԱԹՍ—ներին հաջողվել է ոչնչացնել մի քանի «Bayraktar»։
Թուրքիան անցած տարվա դեկտեմբերին առավել վճռական դիրք էր զբաղեցրել Սարաջի կառավարությանն օգնելու հարցում։ Տարածաշրջանային լրատվամիջոցների տեղեկություններով՝ Անկարան սիրիացի մարտիկներից հավաքել է 2000 մարդուց բաղկացած արշավախմբային կորպուս եւ տեղափոխել Լիբիա, ինչպես նաեւ զինված ուժերին զրահատեխնիկա ու զենք է մատակարարել։ Միտիգայի ավիաբազայում, անօդաչուներից բացի, տեղավորված են եղել նաեւ միջին հեռահարության «Hawk» տեսակի զենիթահրթիռային համակարգեր։
Այս տարի տեղեկություններ են եղել, որ թուրքական անօդաչուները, մայրաքաղաքից բացի, թռչում են նաեւ Միսուրատ քաղաքի օդանավակայանի վրա։ Դրանց օգնությամբ ԱՀԿ—ն փորձում է զսպել Հաֆթարի բանակի հարձակումը երկրի՝ իր մեծությամբ երկրորդ քաղաքի վրա, որը դեռ նրա վերահսկողության տակ է։
Այդուհանդերձ, չի հաջողվի բեկել պատերազմի ընթացքը։ Արդեն այս տարում Տրիպոլիում բազավորված ԱՀԿ—ն կորցրել է կարեւոր ռազմավարական Սիրտ նավահանգստային քաղաքը։ ԱԲ—ն շարունակում է շարժվել դեպի Միսուրատ եւ արդեն մարտական գործողություններ է ծավալում նրա արվարձաններում։
Անկարան ստիպված է ավելի ու ավելի ակտիվորեն ներգրավվել կոնֆլիկտում։ Անցած շաբաթ նրա ֆրեգատը, որը պարեկություն է անում Լիբիայի ափերի մոտ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կիրառել է հեռահար զենիթահրթիռային համակարգ, որպեսզի խփի Հաֆթարի անօդաչուներից մեկը եւ պաշտպանի իր դաշնակցին ԱԲ—ի հարվածներից։ Դա լիբիական կոնֆլիկտում թուրքական ռազմածովային ուժերի առաջին ուղղակի միջամտությունն էր։
Լիբիայում, սակայն, պատերազմական գործողությունները դեռ կշարունակվեն։ Անկարան կարող է ծայրահեղ որոշումներ կայացնել, այդ թվում՝ մեծաթիվ զինուժի տեղափոխումը Լիբիա։ ԱՀԿ—ի պարտությունը հարված կլինի նաեւ Թուրքիայի հեղինակությանը եւ նրա ղեկավարի ամբիցիոզ պլաններին։ Էրդողանը բավական վճռական կգործի, որպեսզի չպարտվի։
Արաբներն ասում են, որ իրենց հիշողությունը երկար է, այն դեպքում, որ սպիտակների լեզուն է երկար։ Այն, ինչ Էրդողանն արեց Լիբիայում, երկար կհիշեն։ Թուրքիան տարածաշրջանում ոչ մի հեռանկար չի ունենա։ Այդ երկրի դրությունը կթուլանա նաեւ մյուս ուղղություններում։
Պատրաստեց
Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

09-04-2020





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO