Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հոգեւոր անկյուն

Եթե չկա հստակ նպատակամղվածություն առ աղոթքը, ապա մարդը թողնվում է մութ ուժի հայեցողությանը։ Աշխարհիկ կյանքում մարդն ապրում է անմտաբար։ Նա տեղեկատվական հեղեղատում է։ Երբ շատ հեշտ է հավատքը փոխարինել ավելի հասարակ ու հասկանալի մի բանով՝ գաղափարախոսությամբ։ Խաբկանքն այս է. Փրկենք աշխարհը։ Իսկ հոգեւոր կյանքի նպատակն է դուրս գալ աշխարհից սրտով, հրաժարվել նրանից ամբողջովին։
«Զգոնության» իմաստներից մեկը «ուշադիր լինելն է՝ վտանգից խուսափելու համար»։
Աղոթքով լցված կյանքը հնարավորություն է տալիս ճանաչելու եւ պատասխանելու թշնամու հարձակումներին մինչ դրանց վրա հասնելը։
Աղոթքի մեջ զգոնությունը մեզ համար դուռ է բացում դեպի անհասանելին։
Այն միացնում է մեզ հոգեւոր աշխարհին։
Իր խաչելության նախորդող գիշերը Հիսուս նախապես գիտեր, թե ինչ է կատարվելու Գեսթեմանում։ Նա պատվիրեց իր աշակերտներին՝ արթուն մնալ եւ զգոն լինել, սակայն նրանք քնեցին։ «Հոգիս մեռնելու չափ տրտմած է. այստեղ մնացեք եւ ինձ հետ արթուն կացեք… Եվ աշակերտների մոտ է գալիս, նրանց քնի մեջ գտնում եւ ասում Պետրոսին. այդպես մեկ ժամ էլ չկարացիք ինձ հետ արթուն մնալ։ Արթուն մնացեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք. հոգին հոժարէ, բայց մարմինը՝ տկար» (Մաթ. 26. 38, 40—41)։
Երբ մեր ներսում մեծ ցավ ենք ապրում, միշտ էլ ընտրության հնարավորություն ունենք. կամ մի կողմ թողնել այդ ցավը՝ պարզապես խեղդելով այն մեր ներսում, կամ պատասխանել դրան՝ լինելով արթուն եւ զգոն աղոթքի մեջ։ Այս պարագայում աշակերտներն ընտրեցին քունը՝ աղոթքի փոխարեն։ Հիսուս հիշեցրեց նրանց եւ մեզ, որ պետք է պայքարել մարմնի դեմ՝ աղոթքներում արթուն լինելու համար։ Մեր հոգիները հոժար են դրան։ Սուրբ Հոգին կօգնի մեզ, երբ մենք չիմանանք՝ ինչպես աղոթել։ Եթե հոժար ես աղաղակելու Նրան, Նա Ինքը կխոսի քո շուրթերով։
Աստծո խոսքը խոստանում է. «Այսպես հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետեւ թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք՝ ինչպես արժան է, չգիտենք, բայց ինքը՝ հոգին անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում։ Եվ սրտեր քննողը գիտի, թե որն է հոգու խորհուրդը. Որովհետեւ Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է» (Հռոմ.8. 26 — 27)։
Աղոթքը խաղաղեցնում է մեր մարմինը եւ շինում մեր ներսի մարդուն։ Եթե պայքարում ես զգոն ու արթուն մնալու համար, ապա ամենադժվարին պահերին աղոթիր։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

09-04-2020





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO