Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.05.2020
ՄԱՐԶԵՐ


Վստահ ու լավատեսորեն

Զարգացման ծրագրերի շնորհիվ գրանցված հաջողությունները ոգեւորիչ են

Լոռի Բերդ խոշորացված համայնքի Բովաձոր, Մեդովկա բնակավայրերում, Տաշիր քաղաքում պետական աջակցությամբ եւ մասնավոր ներդրումներով իրականացվում են անասնապահության զարգացման ծրագրեր։ Դրանց ընթացքին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այցելեց համայնքներ։
Բովաձորցի Սարգիս Մարիկյանը «Փոքր եւ միջին անասնաշենքի կառուցման (վերակառուցման) եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով կառուցում է պոլիէթիլենային տարբերակով անասնաշենք, որը նախատեսված է 45 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար։ Առաջին փուլով նախատեսված աշխատանքներն ավարտված են, աջակցության մի մասը կառուցողն ստացել է։ Ավարտին մոտ է երկրորդ փուլը։ 35 մլն դրամ արժողությամբ ծրագրի շուրջ 50 տոկոսը փոխհատուցելու է պետությունը։ Անասնագլխաքանակը եւս գործարարին տրամադրվելու է պետական աջակցության ծրագրով։ Մարզի ղեկավարը տեղեկացավ եւ ողջունելի համարեց հատկապես այն, որ տնտեսավարողը չի բավարարվել եղածով եւ պատրաստվում է հիմնել նաեւ ջերմոցային տնտեսություն՝ օգտագործելով գոմաղբը, նպատակադրվել է ընդլայնել մշակովի ցանքատարածությունները եւ անասնագլխաքանակի համար կերային մշակաբույսեր աճեցնել։
Առաջընթացի մեջ է «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ—ին պատկանող Բովաձորի տոհմային թռչնաբուծական ֆերման, որը ստեղծվել է մասնավոր ներդրմամբ եւ գործում է ավելի քան 5 տարի։ Արտադրվում են ինկուբացիոն ձվեր, որոնք տեղափոխվում են ընկերությանը պատկանող Նուբարաշենի թռչնաֆաբրիկա, աճեցվում եւ սպառվում են՝ որպես «Էրեբունի» ապրանքանիշ։
Լոռի Բերդը, որի կազմում է Բովաձորը, համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի վկայությամբ՝ շնորհիվ պետական աջակցության ծրագրերի, կարողացել է անցած երկու տարվա ընթացքում ընդլայնել մշակովի հողատարածքներն ավելի քան 400 հեկտարով։ Միայն Բովաձորում 360 հեկտար չմշակվող հողատարածքներ են եղել, այժմ դրանցից 200—ը մշակվում են։
–Համայնքում չպիտի լինեն չմշակվող հողատարածքներ,–վստահեցնում է համայնքի ղեկավարը եւ որպես համոզիչ փաստարկ՝ հավելում,–սուբվենցիոն ծրագրերով եւ Տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ համայնքի տեխնիկական պարկը հագեցված է, նախորդ տարի տեղադրվել է հակակարկտային 6 կայան, այս տարի կտեղադրվեն եւս 9—ը։ Այս ամենը խթան է, որպեսզի ավելի շատ մարդիկ շահագրգռված լինեն մշակելու իրենց հողատարածքները։
Տաշիրում կառուցվում է նոր անասնաշենք, ուր ընթանում են երկրորդ փուլի աշխատանքները։ Գործն իրականացվում է եռակողմ ֆինանսավորմամբ՝ Շվեյցարիայի համադաշնության զարգացման եւ համագործակցության գործակալության եւ Ավստրիական զարգացման գործակալության «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ—Հյուսիս» ծրագրով, պետական աջակցությամբ եւ մասնավոր ներդրմամբ։
2019 թ., երբ սեփականատերը որոշել էր ֆերմա հիմնել, մտածում էր ունենալ գոնե 20 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ծրագրերի շնորհիվ հիմա նա՝ Վահրամ Մկրտչյանը, կարող է եռապատկել այդ թիվը։
Մեդովկայում Արմեն Ավետիսյանը ընտանեկան բիզնես է հիմնել դեռեւս 1993 թ.։ Սկզբում զբաղվել է միայն հողագործությամբ, արդեն շուրջ 20 տարի նաեւ՝ անասնապահությամբ։ Այժմ ֆերմերային լուրջ տնտեսություն ունի՝ շուրջ 450 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, 250 գլուխ խոզ, մշակովի ցանքատարածություններ, հարուստ տեխնիկական պարկ։ Նա ավարտին է հասցրել նաեւ սպանդանոցի կառուցումը, որն առայժմ միակն է տարածաշրջանում։ Այստեղ կկազակերպեն ոչ միայն սեփական կենդանիների մորթը, այլեւ կընդունեն պատվերներ։
Մարզի ղեկավարը, պատրաստակամություն հայտնելով օգտակար լինելու ցանկացած հարցում, կարեւորեց փորձառու գյուղատնտեսների առաջավոր փորձը, որն ուսանելի է սկսնակների համար։ Գրանցված հաջողություններն, իրոք, ոգեւորիչ են։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

22-05-2020





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO