Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

30.09.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հավատքի թշնամիները

4. Երկմտում
Երկմտումը դա անվստահություն է, կասկած, թե արժե՞ որպես ճշմարտություն ընդունել որեւէ պնդում կամ պնդումների համակարգ։
Բերենք «երկմտում» բառի իմաստային մի քանի հոմանիշ. անվստահություն, կասկած, տատանում, ցրվածություն, կասկածամտություն, ամուր հավատքի բացակայություն, անվճռականություն, անվստահություն, դժվարություն, հուզմունք, զգուշավորություն։
«Միայն թէ թող հաւատքով խնդրէ առանց երկմտելու, որովհետեւ երկմտողը նման է ծովի հողմակոծուած եւ տատանուած ալիքին» (Հակոբոս 1։ 6)։
Երկմտումը Աստծուն ոչ լիարժեք նվիրվելու առկայությունն է։ Լիարժեք նվիրումը վկայում է այն մասին, որ մարդը վստահում է Աստծուն եւ Աստծո Խոսքին իր ողջ սրտով եւ մտքով։
«Իսկ նա, որ խղճմտանք է անում, եթէ ուտէ դատապարտուած է, որովհետեւ հաւատքից չէ. եւ ամեն ինչ որ հաւատքից չէ, մեղք է» (Հռովմ. 14։23)։
Ինչպե՞ս հաղթահարել երկմտանքը։
—Դադարել լսել կասկածամտության ձայնը կամ մարմնավոր միտքը, որոնք սովոր են ընդդիմանալ Աստծուն։
«Եւ քո ճշմարտութեան խօսքը ամենեւին մի հեռացնիր իմ բերանիցը. Որովհետեւ քո իրաւունքին եմ յուսացած» (Սաղմ.119։ ՎԱՎ 43)։
«Եւ քո վկայութիւնների համար կխօսեմ թագաւորների առաջին, եւ չեմ ամաչիլ» (Սաղմ. 119։ ՎԱՎ 46)։
«Այսուհետեւ, եղբայրներս, զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը» (Եփես. 6։ 10)։ (Ամրացեք Ամենակարող Աստծո հավատքի մեջ)։
«Ուրէմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը, որ մեծ վարձքի հատուցումն ունի» (Եբր. 10։ 35)։ (Մի կորցրեք վստահությունն ու արիությունը)։
5. Տրտմություն
Տրտմությունն ահավոր մեղք է։ Այն բացասականորեն գունազարդված տրամադրություն է, հոգու ճնշված վիճակ, որն ուղեկցվում է ուժերի ընդհանուր անկմամբ։ Տրտմությանը հատուկ են վիրավորվածության զգացողությունը, անպատճառ դժգոհությունը, հիասթափությունը։ Խիստ տրտմությունը հանգեցնում է դեպրեսիայի։
Քրիստոնյաները պետք է լինեն ուշադիր, երբ առաջանում է ուժաթափություն՝ զգայական կամ ֆիզիկական թուլության կամ հոգնածության պատճառով։ Թախիծ, նեղվածություն կամ հիասթափություն՝ այլ քրիստոնյաների պահվածքի պատճառով։
«Եւ աղօթքիցը վերկացավ եկավ իր աշակերտների մօտ, եւ նորանց քնի մէջ գտավ տրտմութիւնից. Եւ ասեց նորանց. Ինչու՞ էք քնում. վեր կացէք, աղօթք արէք, որ փորձութեան մէջ չմտնէք» (Ղուկ. 22։ 45 —46)։
Ինչպե՞ս խուսափել տրտմությունից։
Մենք պետք է որոշում ընդունենք լինել ուժեղ Աստծով, հուսալով նրա օրհնությանը։ Թող Աստծո օրհնությունը, որ մեզ շնորհ է տրված, իզուր չանցնի։
«Եւ մենք գործակից լինելով նաեւ աղաչում ենք, որ դուք Աստուծոյ շնորհքը զուր տեղը չընդունէք։ Որովհետեւ ասում է. Ընդունելի ժամանակում լսեցի քեզ, եւ փրկութեան օրումն օգնեցի քեզ. ահա հիմա է ընդունելի ժամանակ. ահա հիմա է փրկութեան օր» (Բ Կորնթ. 6։ 1—2)։
«Նորա համար հաստատեցէք թուլացած ձեռները, եւ տկարացած ծունկերը» (Եբր. 12։ 12)։
«Ամէն զօրութիւնով զօրացած իր փառքի զօրութեան համեմատ, ամեն համբերութեան եւ երայնմտութեան մէջ ուրախութիւնով» (Կողոս. 1։ 11)։
«Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնն ուտելիք եւ խմելիք չէ. այլ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ ուրախութիւն Սուրբ Հոգովը» (Հռովմ. 14։ 17)։
Ուրախությունը մեղք չէ, այն ցրում է հոգնությունը, որից առաջանում է տրտմություն, ինչը շատ վատ բան է։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

22-05-2020





29-09-2020
Ժամանակն է իրերն ու երեւույթներն իրենց անուններով կոչել
Թուրքը թշնամի է, այլ ոչ՝ հակառակորդ

Հայաստանը պատերազմի ...


29-09-2020
Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խումբը դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան
Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Կանադա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բրայան Մեյն ...


29-09-2020
Թուրքիան եւ Ադրբեջանը վերածվել են համաշխարհային չարիքի
«Ողջ աշխարհը դա կհասկանա, երբ կրակ շնչող գազանը եռաժանիով ...


29-09-2020
Որտե՞ղ է թուրքին ներել-հանդուրժելու սահմանը
Թուրքիային նոր իրավիճակ է պետք, հանուն որի օգտագործում է ...


29-09-2020
Կենաց ու մահու հերթական պատերազմ
Կեսգիշերին հերթական կամավորական խումբը մեկնեց առաջնագիծ: Իսկ Քաշաթաղի շրջկենտրոն ...


29-09-2020
ՏՏ-ն պետք է կիրառություն գտնի էներգետիկայի բնագավառի խնդիրների լուծման համար
Ինչ է արվելու կիբերանվտանգության ապահովման համար

Որեւէ ոլորտի ...


29-09-2020
Կայսրինը Կայսրին տուէք, եւ Աստուծունը՝ Աստուծուն
Հին հրեաների մոտ օրենքը նույնականացվում էր կրոնի հետ: Դատավորները ...



29-09-2020
ՀՀ ԱԺ հայտարարությունը
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ ...

29-09-2020
Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք
Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ...

29-09-2020
Անհնար է հաղթել մի ժողովրդի
Որը ժամերի ընթացքում վերածվում է միասնական ...

29-09-2020
Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO