Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԱՅԼՔ...


Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը

Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ տնտեսական օգուտ քաղում

«Տարածում. կենդանիների վարակները եւ հաջորդ մարդկային համավարակը» գրքի հեղինակ, մեզ արդեն «ՀՀ» նախորդ հրապարակումից ծանոթ Դեյվիդ Քվամենը նշում է. «Մենք մտնում ենք անտառներ, ներխուժում ենք էկոհամակարգեր, որտեղ իրենց տանը՝ բնական միջավայրում, տարբեր կենդանիներ են ապրում, որոնք էլ մեզ անհայտ տարբեր վիրուսների կրողներ են։ Այդ կենդանիների էկոհամակարգերը վերացնելով՝ մենք բնական տերերից դուրս ենք մղում վիրուսներին։ Եվ վիրուսները, փնտրելով նոր տերերի, գտնում են մեզ՝ էկոհամակարգը ոչնչացնող մարդկանց։ Այնպես որ, մեզ նոր համավարակներ են սպասվում»…
Կորոնավիրուսի այս օրերին բնության պաշտպանության խնդիրները նորովի դիտարկելիս՝ նկատել էինք, որ Կարմիր գիրքը ուղղակի ցուցիչ է այն բանի, թե տվյալ երկրում ինչպես են պաշտպանվում էկոհամակարգերը։ ՀՀ—ի կենդանիների Կարմիր գրքից խոսել ենք։ Ցավոք, բույսերի Կարմիր գիրքն էլ է հարուստ։ Հայաստանի ֆլորան բազմատեսակ է, եւ այս շքեղությունը պահպանելու փոխարեն Կարմիր գիրքը հաստացնելը, մեղմ ասած, անխելամտություն է։
Հայաստանի Հանրապետությունը աչքի է ընկնում բուսական համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ, որը տարածքի բարդ ֆիզիկաաշխարհագրական պայմանների եւ ֆլորոգենետիկական տեսակետից նպաստավոր աշխարհագրական դիրքի արդյունք է, 1 կմ քառ. տարածքի վրա հաշվում են ավելի քան 100 տեսակ, որն աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից է։ Ի դեպ, խոսքը բարձրակարգ բույսերի մասին է։ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տվյալներով՝ Հայաստանի բուսական աշխարհը ներկայացված է անոթավոր բույսերի մոտ 3600 տեսակներով, որոնք ընգրկված են 922 ցեղերում եւ 160 ընտանիքներում (որպեսզի պարզ դառնա, թե ինչ թիվ է սա, մեկ այլ թվով բացատրեմ՝ Կովկասի ֆիտոբազմազանության 50 տոկոսը,— Ա.Մ.)։
Տարբեր տվյալների համաձայն՝ տեսակների քանակով ծաղկավոր բույսերին չեն զիջում նաեւ ջրիմուռները, մամուռները եւ քարաքոսերը, որոնց տեսակային կազմը դեռ ամբողջությամբ բացահայտված էլ չէ։ Մեր ֆլորայի հարստության մեկ ցուցանիշ էլ կա. զուտ տեղական (աբորիգեն) տեսակների եւ մնացորդային (ռելիկտային) բուսատեսակների առկայությունը։ Միայն քարաքոսների 290 տեսակ է հայտնի, 190 տեսակը միայն Սեւանի ավազանում է։ 430 տեսակ էլ մամռանմաններ ունենք։
Եթե այս ամենին զուգահեռ հիշենք Ն. Վավիլովի սխեման, ըստ որի՝ Հայաստանը հասկավոր հացաբույսերի առաջացման բնօրրաններից է, մեր շքեղության ամբողջ հմայքը կերեւա։ Այն եզրափակենք կարեւոր մեկ այլ փաստով. Հայաստանի կենսաբազմազանությունը չափազանց հարուստ է տնտեսական արժեքավոր տեսակներով։ Բույսերի մոտ 2000 տեսակ օժտված են սննդարար, կերային, դեղատու, ներկատու, եթերայուղատու, մեղրատու, խեժատու հատկանիշներով։
Տարիներ առաջ, երբ բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական ռազմավարությունն էր քննարկվում, նշվել էր, որ բնական եւ անտրոպոգեն ներգործության պատճառով ներկայումս առավել կամ պակաս չափով պահպանության կարիք ունի Հայաստանի ֆլորայի տեսակների համարյա կեսը, «35 արժեքավոր բուսատեսակ իսպառ անհետացել են Հայաստանի տարածքից, եւ անհետացման եզրին են գտնվում մի շարք բուսատեսակներ, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում»։
Այժմ Կարմիր գրքում ներառված 675 բույսերի տեսակները կամ կրիտիկական վիճակում գտնվող են (անհետացման չափազանց բարձր ռիսկի առջեւ կանգնած տեսակ վայրի բնության մեջ), կամ վտանգված տեսակ են, խոցելի տեսակ, վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ։
Գառնառվույտ հայկականը, որ Հայաստանի էնդեմիկ է, վտանգված տեսակ է («ՀՀ»—ն վերջերս խոսել էր նաեւ ձկնաշխարհի վտանգված էնդեմիկների մասին)։ Եվ, ի դեպ, սա Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Հանդիպում է Լոռու (Ձորագետի վերին հոսանք), Սեւանի (Շորժա) եւ Գեղամի (Գռիձոր) ֆլորիստիկական շրջաններում։ Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Սեւան» ազգային պարկի տարածքում։
Վտանգված տեսակ է նաեւ «Կորնգան Հայաստանին», որ նույնպես Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չի եղել։ Հանդիպում է Գեղամի եւ Երեւանի (Ջրվեժ, Ողջաբերդ, Զովաշեն, Գառնի գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանից բացի, աճում է Նախիջեւանում։
Թե գառնառվույտ հայկականը եւ թե կորնգան Հայաստանին վտանգել ենք դրանց աճելավայրերի կորստի, հողերի դեգրադացիայի հետեւանքով։
Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չի եղել նաեւ անտառային տափոլոռը, բայց, իբրեւ վտանգված տեսակ, հայտնվել է ներկայիս Կարմիր գրքում։ Վտանգվել է աճելավայրերի կորստի կամ ճանապարհաշինության հետեւանքով հողերի դեգրադացիայի պատճառով։ Այսօր պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում։
Կոկռոշազգիներից վտանգված է հաղարջենի հայկականը, որ Հայաստանի էնդեմիկ է։ Տեսակին սպառնում է տարածման եւ բնակության շրջանների կրճատում՝ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 2 կարգավիճակով՝ հազվագյուտ տեսակ։ Հանդիպում է միայն Վերին Ախուրյանի (Ամասիայի շրջակայք) եւ Ջերմուկի ֆլորիստիկական շրջաններում։ Եվ, ցավոք, պահպանության միջոցառումներ չեն իրականացվում։
Սոսազգիներից վտանգված տեսակ է սոսի արեւելյանը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 1 կարգավիճակով՝ ոչնչացման անմիջական սպառնալիքի ենթակա։ Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ծավ գետի ողողատում եւ առանձին ծառեր՝ մոտակա անտառներում։ Պահպանվում է «Սոսու պուրակ» արգելավայրում, «Շիկահող» պետական արգելոցի տարածքում։
Կարող ենք շարունակել՝ խոսելով վտանգված հացազգիներից, հոնազգիներից, դդմազգիներից եւն։ Բայց սա էլ բավարար է՝ հասկանալու, որ մեր բուսաշխարհին շատ զգույշ ու խնամքով պետք է մոտենանք, որովհետեւ ամեն բույս վերանալով՝ իր հետ տանում է նաեւ իր փոքրիկ կլիման, դաշտը։ Մեզ շքեղ բուսաշխարհ է բաժին ընկել. գեղագիտական հաճույքից զատ մենք կարող ենք նաեւ սնվել, բուժվել եւ տնտեսական օգուտ ստանալ։
Բայց ի՞նչ ենք անում մենք. շատ անշուք ենք վերաբերվում. ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ տնտեսական օգուտ քաղում (բացառություններին՝ հարգանքս)։ Հա, մեկ—մեկ, այն էլ հատուկենտ բույսեր, որ ճանաչում ենք, ուտում ենք։ Այսքանը։ Մինչդեռ պետք է հասկանանք՝ հարուստ բուսաշխարհը մեզ տրված է իբրեւ պարգեւ։ Եվ, գիտենք, թե ինչ է լինում պարգեւը չգնահատողների հետ։ Բնության եւ մարդու միջեւ բնական սահմանները պե՛տք է պահպանվեն։ Հակառակ պարագայում հետեւանքը ցավալի է, եւ հենց մարդու համար։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

02-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO