Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԱՇԽԱՐՀ


Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը

«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի Վաշինգտոնում, հունիսի վերջին

Ամերիկյան «Politico»-ի հեղինակները վստահ են, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելու Թրամփի առաջարկից Անգելա Մերկելի հրաժարումը նրանց բարդ փոխհարաբերությունների օրինակներից մեկն է։ ԱՄՆ-ի նախագահը ցանկանում է անցկացնել այդ միջոցառումը, քանզի ձգտում է գագաթնաժողովը վերածել ճգնաժամից նորմալ կյանքի անցման խորհրդանշանի, իսկ Գերմանիայի կանցլերը «չի ցանկանում» ընդունել առաջարկը շարունակվող կորոնավիրուսային հիվանդության պատճառով։
«Դաշնային կանցլերը շնորհակալություն է հայտնում նախագահ Թրամփին «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, որը հունիսի վերջին կկայանա Վաշինգտոնում։ Այսօրվա դրությամբ, հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընդհանուր իրավիճակը, նա չի կարող ընդունել Վաշինգտոնի հանդիպմանը մասնակցելու հրավերը»,–ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը։
Թրամփը մեկ անգամ չէ, որ քննադատել է Գերմանիային եւ, մասնավորապես, Մերկելին տարբեր առիթներով, սկսած առեւտրային ավելցուկից, վերջացրած ՆԱՏՕ—ի բյուջեին հատկացումներից։ Իսկ Մերկելը հրապարակայնորեն հայտնել է արտաքին քաղաքականության մի շարք հարցերում իր անհամաձայնությունը Թրամփի վարչակազմի միակողմանի մոտեցման հետ՝ կլիմայի փոփոխությունից մինչեւ իրանական միջուկային գործարք։
Անցած շաբաթ հեռախոսազրույցի ընթացքում սուր տարաձայնություններ են առաջացել Թրամփի ու Մերկելի միջեւ՝ կապված ՆԱՏՕ—ի, Չինաստանի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ «Հյուսիսային հոսք—2»—ի հետ, որը կապում է Գերմանիան ու Ռուսաստանը։ Այս մասին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան մի գործիչ, որը հրաժարվել է նշել իր անունը։ Գերմանական կառավարության ներկայացուցիչ Զայբերտը չի հաղորդել՝ արդյոք նրանց զրույցը լարվա՞ծ է եղել։
Մերկելի՝ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին անձամբ ներկա լինելուց հրաժարումը կարող է քայքայել Թրամփի փորձերը՝ այդ գագաթնաժողովը ներկայացնելու որպես նշանակալից իրադարձություն, որը վերջ կդնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար սահմանված բոլոր սահմանափակումներին։
Համավարակի պատճառով Թրամփը հրաժարվել է գագաթնաժողովն անցկացնել մարտին՝ հայտարարելով, որ դրա փոխարեն տեսակոնֆերանս է կազմակերպելու։ Սակայն մայիսի 20—ին թվիթերյան իր էջում նա գրել է, որ, հավանաբար, կտեղափոխի գագաթնաժողովի անցկացումը՝ ավելացնելով. «Դա գերազանց ազդանշան կլինի բոլորի համար՝ նորմալացում»։
Անցած շաբաթ Սպիտակ տունը հաղորդել է, որ այդ գագաթնաժողովը կանցկացվի Վաշինգտոնում, հունիսի վերջին, այլ ոչ թե Քեմփ Դեյվիդի նստավայրում, որտեղ Թրամփը տեղափոխել էր այդ միջոցառումն այն բանից հետո, երբ դժգոհության մեծ ալիք բարձրացավ՝ կապված այն բանի հետ, որ ամերիկյան ղեկավարը պլանավորում է գագաթնաժողովի մասնակիցներին հյուրընկալել Մայամիի իր առողջարաններում։
«Նախագահը կարծում է, որ նորմալ կյանքին անցման լավագույն օրինակը կլինի «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի անցկացումն այստեղ»,–նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակենանին։
«Մենք պաշտպանում ենք համաշխարհային այն առաջնորդներին, ովքեր գալու են այստեղ, այնպես, ինչպես պաշտպանում ենք նրանց, ովքեր աշխատում են Սպիտակ տանը,–ավելացրել է Մակենանին։–Մենք ուզում ենք, որ գագաթնաժողովը կայանա։ Կարծում ենք՝ դա տեղի կունենա։ Առայժմ արտասահմանյան առաջնորդները պաշտպանում են այդ գաղափարը»։
Մերկելը, սակայն, ով գիտնական—հետազոտողի կրթություն է ստացել, ասել է, որ իր տեսանկյունից դեռ վաղ է հունիսին զանգվածային միջոցառումներ կազմակերպել՝ հաշվի առնելով, որ վիրուսը շարունակում է տարածվել, իսկ փորձագետները կոչ են անում զգուշություն ու սոցիալական հեռավորություն պահպանել, չնայած տնտեսությունների աշխատանքի աստիճանական վերսկսմանը։
Պաշտոնյաները, ովքեր տեղյակ են բանակցություններին, հայտնել են, որ Մերկելի պատասխանը սարսափելի զայրացրել է Թրամփին, եւ վերջինս զանգահարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։
Մեկնաբանելով Թրամփի ու Մակրոնի հեռախոսազրույցը՝ Սպիտակ տան ներկայացուցիչները հաղորդել են, որ նախագահները քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում արձանագրած հաջողությունները եւ համաշխարհային տնտեսությունների աշխատանքի վերսկսման հարցում առաջընթացը։ Նրանք շեշտել են, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի՝ մոտ ժամանակներս անցկացումը շատ կարեւոր է։ Թրամփն ու Մակրոնը քննարկել են նաեւ համաշխարհային քաղաքականության կարեւորագույն հարցերն ու երկկողմ հարաբերությունները։
Քննարկումների բովանդակությանը ծանոթ աղբյուրները հաղորդել են, որ Մերկելը հանդես է եկել նաեւ Եվրամիության ղեկավարների գագաթնաժողովի՝ հունիսի 19—ին անցկացման դեմ՝ ընդգծելով, որ առերես բանակցությունները հուլիսից շուտ չպետք է վերսկսվեն։
Եվրամիության երկրներին անհրաժեշտ է շտապ պայմանավորվել առաջիկա 7 տարվա նոր բյուջեի շուրջ, որն արդեն հունվարի 1—ից պետք է ուժի մեջ մտնի եւ որն այսօր ներառում է օգնության հսկայական փաթեթ, որն անհրաժեշտ է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների հաղթահարման համար։ Շատ պետությունների ղեկավարների կարծիքով՝ նման համաձայնության կարելի է հասնել, եթե բոլորին հաջողվի հավաքել մեկ շենքում։
Չնայած պաշտոնյաները հաստատում են, որ Մերկելի հրաժարումն առաջին հերթին բացատրվում է վարակաբանական իրավիճակի առանձնահատկություններով, նրանք նաեւ կարծում են, որ «Մեծ յոթնյակի» երկրների լիդերներն անհանգստացած են, որ Թրամփը կարող է օգտագործել իրենց այցելությունը համատեղ հաջող լուսանկարներ անելու համար, որոնք նրան անհրաժեշտ են՝ նախագահական առաջիկա ընտրություններից առաջ հայտարարելու համար, որ համաշխարհային տնտեսությունների վերադարձը նորմալ վիճակի եղել է, անկասկած, իր ջանքերի շնորհիվ։
Հ. Գ. Հայտնի է դարձել, որ գագաթնաժողովը, որին այս անգամ հրավիրված է նաեւ Ռուսաստանը, հետաձգվել է եւ կանցկացվի սեպտեմբերին։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

02-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO