Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ԱՇԽԱՐՀ


Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում

Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, որոնք գլխավորապես պայմանավորված են այդ երկրում օտարերկրյա շահերի հակասություններով եւ ավելի շուտ հիբրիդային պատերազմի բնույթ են կրում։ Այժմ տարբեր գերտերություններ նախազգուշացնում են, որ Լիբիայում ընթացող հակամարտությունները, մեծ հավանականությամբ, վերածվելու են նոր Սիրիայի։
Ինչպես հայտնի է, այդ երկրում 2014—ից ի վեր երկիշխանություն է. արեւելքում՝ Տոբրուկ մայրաքաղաքով, իշխում է 2014 թ. ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը Աբդուլա ալ Սանիի ղեկավարությամբ եւ գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած ազգային բանակի աջակցությամբ։ Արեւմուտքում՝ Տրիպոլի մայրաքաղաքով, իշխում են 2012 թ. Լիբիայի հետհեղափոխական առաջին ընտրությունների արդյունքում ձեւավորված «Ազգային կոնգրեսը» եւ 2015 թ. ձեւավորված ազգային համաձայնության կառավարությունը։ Վերջինիս ՄԱԿ—ը ճանաչել է որպես երկրի օրինական իշխանություն։ Արեւելքի ու արեւմուտքի միջեւ բախումներն արդեն 6 տարի է՝ շարունակվում են, սակայն ընթացիկ տարվա հունվարից դրանք ավելի սուր բնույթ են ստացել։ Արդեն հնչում են մտահոգություններ, որ Լիբիայում զարգացումներն ընթանալու են Սիրիայի սցենարով։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը շեշտել է, որ Լիբիայում ներքին ճգնաժամը խորացել ու խիստ բարդացել է, եւ այնտեղ այժմ գործ ունենք Սիրիայի սցենարով ընթացող զարգացումների հետ։ Նման տեսակետ է հնչել նաեւ Վաշինգտոնից։ Այս առնչությամբ նշենք, որ դեռեւս փետրվարի 22—ին «ՀՀ»—ն մասնավորապես գրել էր. «Հաշվի առնելով որոշ հանգամանքներ, բացառված չէ, որ այդ երկրին սպասում է Աֆղանստանի ու Սիրիայի օրինակով դառը ճակատագիր»։ Նման տեսակետը «ՀՀ»–ն պատճառաբանել էր նախ, որ Լիբիայում եւս, ինչպես նշված դեպքերում, հակամարտությունները պայմանավորված են բազմաթիվ երկրների շահերի հակասությամբ, մանավանդ որ այս երկիրն էներգակիրներով, իր աշխարհագրական դիրքով եւ ծավալով առավել ուշագրավ է Սիրիայի ու Աֆղանստանի համեմատությամբ։ Լիբիան դասվում է խոշոր նավթ արտահանող 10 երկրների թվին, նաեւ տնօրինում է բնական գազի մեծ պաշարներ։ Բացի այդ, Միջերկրականում շուրջ 2000 կմ երկարությամբ ափ ունենալով՝ Աֆրիկայից Եվրոպա արտագաղթելու գլխավոր դարպասն է եւ այլն։ Նշենք, որ Տրիպոլիի իշխանությանը ճանաչում եւ ուղղակի կամ անուղղակի հովանավորում են Թուրքիան, Կատարը, Ալժիրը, Իտալիան, ԱՄՆ—ն եւ Եվրամիությունը։ Իսկ Տոբրուկին աջակցում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Հունաստանը, Կիպրոսը եւ այլն։ Տոբրուկի հետ Սիրիան եւս սերտ հարաբերություններ ունի, որտեղից Թուրքիան հազարավոր զինյալների է զինավարժել ու արտահանել Տրիպոլի։
Թուրքիան Տրիպոլիի հետ ռազմական, տնտեսական ոլորտներում համագործակցության բազմաթիվ համաձայնագրեր է կնքել եւ զինուժ ու զինտեխնիկա է տրամադրում արեւուտքին՝ Սորաջի կառավարությանը։ Վերջին շաբաթներին վերջինիս հաջողությունները պայմանավորված են հենց Անկարայի բազմակողմանի ռազմատեխնիկական աջակցությամբ։ Սորաջի կառավարությանը հաջողվել է Թուրքիայի ոճով անվանված՝ «Զայրույթի հրաբուխ» գործողությունների արդյունքում վերահսկողություն հաստատել ռազմավարական նշանակությամբ Ալ Վատիա օդուժի ռազմաբազայի վրա։ Ինչպես Սիրիայում, այստեղ էլ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր ճամբարներում են, սակայն Սիրիայում նրանց հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ, ինչը, թերեւս, պայմանավորված է այդ երկրում հակամարտությունների բնույթով, որտեղ չկա ձեւավորված հստակ ընդդիմադիր ճակատ։ Ուստի բախումները տեղի են ունենում, փաստորեն, Դամասկոսի ու բազմաթիվ՝ գլխավորապես ահաբեկչական, ծայրահեղ իսլամիստական խմբերի միջեւ, իսկ Թուրքիան բացահայտ աջակցում եւ հովանավորում է ոչ շատ հզոր «Սիրիայի բանակ» խմբակցությանը, իսկ ոչ բացահայտ՝ նաեւ ահաբեկչական որոշ խմբերի։ Մինչդեռ Լիբիայում ճամբարները հստակորեն սահմանազատված են, իսկ կողմերը գտնվում են հակամարտ դիրքերում։ Հետեւաբար, կարելի է նշել, որ Սորաջի վերջին երկու ամսվա արձանագրած հաջողությունները պայմանավորված են թուրքական բազմակողմանի աջակցությունը Լիբիա հասցնելով, քանի որ մինչ այդ Տրիպոլին գլխավորապես պարտություններ էր արձանագրում։ Հանգամանք, ինչը կարելի է բնութագրել որպես Թուրքիայի «հաղթանակ» ընդդեմ Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, թերեւս, նաեւ Ռուսաստանի։ Ավելին, Թուրքիան Ռուսաստանին մեղադրում է Տոբրուկի ոչ օրինական իշխանությանը աջակցելու համար, այս առնչությամբ հատկանշական է թուրքական «Անատոլու» գործակալության մայիսի 18—ի թղթակցությունը, թե Ալ Վատիա օդուժի ռազմաբազայում հայտնաբերվել են ռուսական արտադրության հակաօդային կայանքներ։ Միջազգային ԶԼՄ—ներում ու քաղաքական շրջանակներում քննարկվում է Թուրքիայի նախագծերի դեմ Լիբիայում Ռուսաստանի հնարավոր ակտիվ ներգրավման հարցը։ Ավելին, եղան հրապարակումներ, որ Մոսկվան ռազմական օդանավեր է տրամադրել Հաֆթարին, ինչը ռուսական կողմը հերքել է։
Թուրքիան, Լիբիայում վերջին հաջողություններից ոգեւորված, հայտարարում է, թե այդ երկրի հարցը անորոշության մեջ չի թողնելու, Անկարան պետք է համոզված լինի, որ Լիբիայի «օրինական իշխանությանը» չի սպառնում որեւէ բռնապետ կամ ահաբեկիչ, ինչպիսին Հաֆթարն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Ուքթայը։ Սա այն դեպքում, երբ մայիսի 25—ին Հաֆթարն իր ուժերին կոչ է արել թուրքական զավթիչ, գաղութարար ուժերի դեմ «սրբազան պատերազմ» մղել։ Իսկ մայիսի 31—ին Հաֆթարի «Լիբիայի ազգային բանակը» հայտնել է, որ խոցել են Թուրքիայի 3 անօդաչու ինքնաթիռ։ Այլ կերպ ասած՝ Անկարային հազիվ թե հաջողվի Լիբիայում «անորոշությանը» վերջ դնել՝ հօգուտ Թուրքիայի տնտեսական ու ռազմավարական շահերի։ Ըստ երեւույթին, հիբրիդային պատերազմն այդ երկրում երկար է տեւելու։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

03-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO