Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր

Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի խանգարի

Յուրաքանչյուր ոք պիտի հասկանար, որ կոշտ սահմանափակումների վերացումը բերելու է վարակի տարածման ակտիվացման։ Հակառակ սպասում կարող էր ունենալ այն մարդը, ով զուրկ է տրամաբանությունից կամ պատկերացում չունի նոր կորոնավիրուսի լուրջ բնույթի մասին։ Ի՞նչ կարելի էր անել, որ ե՛ւ սահմանափակումները հանվեին, տնտեսությունը սկսեր աշխատել, ե՛ւ վարակի տարածման սկզբնական մակարդակը հնարավոր լիներ պահել անփոփոխ, եթե մարդկանց շփման պայմանները կտրուկ ընդլայնվում էին։ Այդ միջոցը մեկն էր ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր՝ բոլորս, առանց բացառության բոլորս պետք է գիտակցենք մեր անհատական պաշտպանվածության կարեւորությունը եւ լուրջ պատասխանատվություն վերցնենք մեզ վրա։ Ասել է թե՝ «Կրենք դիմակ, փրկենք կյանքեր»։
Պահի լրջությունը գիտակցողները, ինչ խոսք, ավելի շատ են եւ կատարում են այդ պարտականությունը, բայց չգիտակցողներն էլ քիչ չեն։ Երբեմն այն տպավորությունն ես ստանում, թե առանձին մարդկանց համար կորոնավիրուսի վտանգ գոյություն չունի, եւ նրանք մատների արանքով են նայում հատուկ դրության պարետության ներկայացրած պահանջներին՝ պարզապես չկատարելով դրանք կամ կատարելով ձեւը պահելու չափ։ Առանց հատուկ ստուգումների եւ շրջայցերի էլ կարելի է ասվածի ճշմարիտ լինելու մեջ համոզվել։ Բավական է անցնել մեկ—երկու փողոց, լինել հասարակական սննդի սպասարկման մեկ—երկու կետում, առեւտրի մեկ—երկու խոշոր խանութ այցելել, մտնել հասարակական տրանսպորտի մեկ—երկու երթուղու մի քանի ավտոմեքենա, եւ կտեսնենք ամբողջ իրականության մանրակերտը։ Իսկ իրականությունը գոնե Երեւանում գոհացնող չէ։ Տարրական մի փաստ։ Սահմանված է վարակից պաշտպանվելու հստակ կանոն. կրել պաշտպանիչ դիմակ, հագնել ձեռնոց (կամ օգտվել ախտահանիչ հեղուկներից), պահպանել սոցիալական հեռավորություն։ Սրանցից ոչ մեկը լիարժեք չի կատարվում։ Պաշտպանիչ դիմակ կրելը մի տեսակ վերածվել է խանութ կամ տրանսպորտ մտնելու տոմսակի։ Միայն՝ մտնելու։ Իսկ թե ինչ են անում ներսում, արդեն այլ բան է. դիմակները շատ դեպքերում հայտնվում են ծնոտների տակ կամ միայն բերաններին։ Ախտահանիչ հեղուկներից շատ քչերն են օգտվում։ Իսկ սոցիալական հեռավորության պահպանման մասին մոռանալ է տալիս անհրաժեշտ մթերքը կամ պիտույքն ընտրելու կենտրոնացվածությունը։
Պատահական մտել եմ Երեւանի հասարակական տրանսպորտի թիվ 57 երթուղու ավտոբուսներից մեկը։ Ուղեւորները շատ չեն։ Կանգառներից մեկում ավտոբուս է մտնում առանց դիմակի, բավականին երիտասարդ մի տղամարդ։ Վարորդը ոչ մի դիտողություն չի անում։ Նստելուց հետո (վարորդի կողքի նստարանին) ուղեւորը գրպանից հանում է դիմակը եւ, «կախելով ականջներից» հագցնում ծնոտին ու մինչեւ վերջնականգառ նստում այդ վիճակում։ Վարորդը կրկին ոչինչ չի ասում։ Սա եզակի դեպքերից չէ տրանսպորտում, տարածված երեւույթ է, որը վկայում է ձեւականության վերածվող սովորության մասին։ Ի դեպ, թիվ 27 երթուղու ավտոբուսներից մեկում մոտ կես ժամ երթեւեկության ընթացքում չեմ նկատում որեւէ մեկին, որ օգտվի ախտահանիչ հեղուկից, չնայած երկու մուտքի վրա էլ հեղուկը կա։ Այդ միջոցը մի տեսակ ավելորդ է համարվում ուղեւորների համար։ Ձեռնոց կրելու դեպքում ալկոգելից չօգտվելը դեռ հասկանալի է, մինչդեռ մերկ ձեռքերի պարագայում հասկանալի չէ։ Տրանսպորտ մտնելով՝ մեզ հետ այնտեղ ենք մտցնում պոտենցիալ վիրուսը եւ վտանգի ենթարկում ուղեւորասրահում գտնվող բոլոր ուղեւորներին, բայց հարկ չենք համարում վարակազերծել մեր ձեռքերը։ Նույն կերպ ուղեւորասրահից մեզ հետ կարող ենք տանել վիրուսը եւ ախտահարել բոլոր այն տարածքները, ուր մտնում ենք իջնելուց հետո։ Գոնե մեր տները հաստատ մտնում ենք...
Սովորություն է դառնում պաշտպանիչ դիմակները փողոցում չկրելը, գրպանում կամ պայուսակում պահելը, որ կարգը պահողների հարցի դեպքում՝ ունե՞ն դիմակ թե ոչ, հանեն ցույց տան։ Թվում է՝ սա զավեշտի շարունակությունն է։ Հասարակական տրանսպորտի կանգառներից մեկում (Մարգարյան փողոց) մի խումբ երիտասարդներ իրար քիպ նստած ինչ—որ բան են պատմում եւ ծիծաղում։ Նրանցից ոչ մեկը դիմակով չէ։ Գուցե գրպաններում եւ պայուսակներում ունեն։ Բայց ի՞նչ իմաստ ունի գրպանում եւ պայուսակում ունենալը, եթե այսքան մոտ նստած իրար հետ շփվում են առանց դրանց օգտագործման։ Էլ ո՞ր դեպքում պիտի կրեն գրպաններում եւ պայուսակներում ունեցած դիմակները։ Էլ չենք խոսում ձեռնոցների մասին։
Սուպերմարկետներից մեկում նկատում եմ, որ սահմանված կարգին չհետեւելու օրինակներ տալիս են եւ գնորդները, եւ սպասարկողները։ Միակ բանը, որ քիչ—շատ համապատասխանում է կարգին, հաճախորդներին ընդհատումներով ներս թողնելն է։ Այստեղ այնքան էլ պետք չէ մեղադրել սպասարկող անձնակազմին, քանի որ գործող գլխավոր անձը հաճախորդն է։ Եթե ամբողջ օրվա ընթացքում նա փորձում է առաջ տանել իր քմահաճությունը, սպասարկողները վաղ թե ուշ հոգնելու են եւ թուլացնելու են հսկողությունը։ Դա պարզապես հնարավոր չէ։ Քաղաքացիներն առաջին հերթին իրենք են պարտավոր հարգել կարգը, որ նշանակում է՝ թանկ գնահատել իրենց եւ մյուսների կյանքը։ Եթե նրանց վարքի համար ամբողջ պատասխանատվությունը թողնենք սպասարկող անձնակազմի վրա, ուրեմն ունենալու ենք քաոտիկ վիճակ։
Վերադառնանք պաշտպանիչ դիմակների ոչ լիարժեք կրման երեւույթին։ Դիմակով միայն բերանը ծածկելը վարակի ճանապարհը փակելու կես միջոց է։ Իսկ կես միջոցը հավասար է միջոցի լրիվ բացակայության, քանի որ քիթն անպաշտպան պահելը ինքնապաշտպանության առումով զրոյացնում է արդյունքը։ Այդպես վարվողները չե՞ն գիտակցում թույլ տված սխալի հետեւանքը։ Կարծում ենք՝ նրանց միտքն այդքան խորը չի հասնում, կանգ է առնում միայն շնչելը հեշտացնելու պահանջի մակարդակում, մանավանդ շոգ եղանակին։ Մի բան էլ է նկատվում. որոշ մարդիկ ընդհանրապես իրենց վայել չեն համարում դիմակով քիթ—բերան փակելը։ Երբեմն մեծամտաբար հնչում է «Ես խո կնիկ չեմ» արտահայտությունը։Վարակը տղամարդ եւ կին չի ջոկում, չունի ոչ սեռ, ոչ էլ, առավել եւս... կուսակցականություն։ Այդ վտանգի դեմ կռվելն էլ ենթադրում է միասնական, համերաշխ ճակատի կազմակերպում։ Սա այն պահը չէ, երբ կեցվածք ու պահվածք թելադրողը կուսակցական գաղափարն է։ Այս անողոք թշնամին թիրախ է ընտրել մարդ արարածին, որտեղ էլ լինի այդ մարդը, ինչ ազգության էլ լինի, մաշկի ինչ գույն էլ ունենա, ինչ գաղափար էլ կրի իր մեջ։ Ավելին՝ Covid—19—ի հաղթանակը չի կարող գոհունակություն ու հրճվանք պատճառել որեւէ մեկին, ինչը, ցավոք, նշմարվում է մեր իրականությունում։ Այստեղ մեկ լուծում կա՝ ընդհանուր ուժերով հաղթել ընդհանուր թշնամուն։ Այլ տարբերակ չունենք։
Հ. Գ. Փողոցներում նկատում ենք շպրտված պաշտպանիչ դիմակներ եւ ձեռնոցներ՝ վերածված աղբի, ինչպես պոլիէթիլենային տոպրակները կենցաղ մտնելու առաջին իսկ օրվանից դարձան կենցաղային աղբի բաղադրիչ։ Մի՞թե դիմակներին ու ձեռնոցներին էլ վիճակված է քամու բերանն ընկած օդ բարձրանալ, ապա փարվել մեր ոտքերին ու դեմքերին...
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

03-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO