Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում

Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին

ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարության նպատակներից է սահմանադրական բարեփոխումների անցկացումը։ Այդ նպատակով տարեսկզբին ստեղծվեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որի առաջին նիստը կայացել է դեռեւս փետրվարի 21-ին։
Թեեւ նախատեսված էր մինչեւ տարեվերջ ունենալ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, սակայն ստեղծված իրավիճակը որոշակի փոփոխություններ է մտցրել նաեւ մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների մեջ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հանձնաժողովում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ներկա պայմաններում փորձում են աշխատել օնլայն տարբերակով, ինչն այս պարագայում առավել արդյունավետ է, թեեւ հասկանում են, որ օնլայնը լավագույն ձեւաչափը չէ։ «Փորձում ենք վեր հանել, թե ինչ խնդիրներ ենք ունեցել տարբեր ոլորտներում եւ ըստ դրա շտկումներ տալ։ Շրջանակը երբեք դատական համակարգով չի սահմանափակվել։ Մենք անդրադառնալու ենք բոլոր այն կարգավորումներին, որոնք կարեւոր եւ անհրաժեշտ են, բացառությամբ չփոփոխվող հոդվածների։ Քննարկվում են համակարգային առումով սահմանադրական փոփոխությունների իրականացման հարցերը»,–ասաց նա՝ շեշտելով, որ «համակարգայինը» բացարձակապես չի նշանակում, թե կառավարման համակարգի փոփոխություններ կլինեն։ Պատգամավորի խոսքով, նախատեսված են այնպիսի շտկումներ, որոնք կթույլատրեն առավել ժողովրդավարացնել ՀՀ—ում սահմանադրական կարգավորումները։ «Քաղաքական կառավարման մոդելի փոփոխության հարց նախատեսված չէ, եւ մենք աշխատում ենք գործող խորհրդարանական կառավարման համակարգի շրջանակներում համապատասխան հստակեցումներ եւ առանցքային փոփոխություններ կատարել»,–հավելեց պատգամավորը։
Վ. Վարդանյանը հանձնաժողովի աշխատանքները գնահատում է առավել քան արդյունավետ, քանի որ ապահովված է թե՛ մասնագիտական շերտը, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առկայությունը, որոնք համատեղ փորձում են եւ ինստիտուցիոնալ, եւ մասնագիտական, եւ հայեցակարգային լուծումներ գտնել։
2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությունն աչքի է ընկնում հոդվածների առաձգականությամբ, այսինքն՝ մի մասը կարող էր փոփոխվել Ազգային ժողովի կողմից, մյուսները՝ հանրաքվեի։ Վ. Վարդանյանի կարծիքով՝ ԱԺ—ն պետք է առավել ակտիվ լինի՝ վեր հանելով խնդիրները եւ համապատասխան լուծումներ տալով, իսկ արդեն գլոբալ փոփոխությունների համար պետք է ստանալ իշխանության կրողի՝ ժողովրդի համաձայնությունը։
Այն հարցին, թե արդյոք խորհրդարանն ունի՞ այն ամբողջ գործիքակազմը, որպեսզի լիարժեք գործի խորհրդարանական կառավարման մոդելը, զրուցակիցս նկատեց, որ խորհրդարանական կառավարման համակարգը նոր է, եւ պետք է համապատասխան ադապտացիայի ենթարկվեն մի շարք դրույթներ. «Մի շարք ինստիտուտներ Սահմանադրության մեջ ի սկզբանե խեղաթյուրված են ներկայացվել, որոշ ինստիտուտներ էլ բացակայում են։ Կան նաեւ այնպիսիները, որոնք խնդրահարույց կարող են լինել խորհրդարանական կառավարման տեսանկյունից»։
Վ. Վարդանյանը բազմիցս նշել է, որ ամբողջությամբ նախագահական եւ խորհրդարանական կառավարման համակարգերը ցույց են տվել իրենց արդյունավետությունը։ Այնինչ երբ սկսում ենք այդ համակարգերը փոփոխությունների ենթարկել, ապա շատ դեպքերում գրոտեսկային լուծումներ ենք ստանում, եւ դրանք որեւէ կերպ չեն օժանդակում ժողովրդավարության ամրապնդմանը։ «Այս ամենից ելնելով՝ պետք է ունենանք մեր մոդելները, որոնք մեր պատմության եւ փորձառության արդյունքում ուսումնասիրվել, փորձարկվել են, եւ հասկացել ենք՝ աշխատում են, թե ոչ»,–պարզաբանեց պատգամավորը։ Նրա խոսքով, օրինակ, էթիկայի հանձնաժողովին «ad hoc» բնույթ տալը խոչընդոտ է ստեղծելու, քանի որ յուրաքանչյուր դեպքի համար անհրաժեշտ է լինելու ԱԺ նիստ հրավիրել, հանձնաժողով ձեւավորել, կազմ որոշել եւ այլն։ Այս պարագայում էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը կարող է լինել մշտական գործող հանձնաժողով, որպեսզի կարողանա արդյունավետ լուծել նման հարցերը։
Կարեւոր քայլերից կլինի, օրինակ, ԱԺ ամբիոնից պետական մարմինների ներկայացուցիչներին լսելու հնարավորության նախատեսումը։ Ըստ էության, այդ հնարավորությունից ներկայումս խորհրդարանը զրկված է, չնայած ամենօրյա ռեժիմով աշխատանքային կամ ոչ պաշտոնական քննարկումներ են իրականացվում տարբեր պետական մարմինների ներկայացուցիչների հետ։ «Համեմատության համար նշեմ, որ Գերմանիայի Բունդեսթագը կարող է հրավիրել ցանկացած պետական կամ հանրային պաշտոնյայի եւ լսել նրան։ Մենք նման խնդիր ունենք. Հայաստանում կառավարության հետ հարց ու պատասխանը սահմանափակվում է կառավարության անդամներով։ Պետք է մտածենք այդ ձեւաչափը ինստիտուցիոնալ դարձնելու մասին»,–նշեց նա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

03-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO