Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է

Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 թ. հունվարի 1-ից էականորեն բարձրացնել բնակարանների համար սահմանված հարկերի չափերը։ Նախատեսվում է, որ այն հաշվարկվելու է ոչ թե բնակարանի կադաստրային արժեքի հիման վրա, այլ շուկայականին մոտ արժեքի։
Բանն այն է, որ Հայաստանում անշարժ գույքի կադաստրային արժեքն էականորեն տարբերվում է շուկայական արժեքից։ Գույքահարկը փաստացի մնալու է նույնը՝ գույքի արժեքի 0.5-1 տոկոսի շրջանակներում, բայց շուկայականին մոտ արժեքի հիման վրա հաշվարկելու դեպքում այն զգալիորեն կավելանա։ Բնականաբար, լրատվական դաշտում տեղ գտան նաեւ դժգոհություններ։
Խնդրի դիտարկումը հարկավոր է սկսել այն հանգամանքից, որ գոյություն ունի հարկերի հաշվարկման ու գույքի իրական, շուկայական արժեքի միջեւ անհամապատասխանություն։ Հարկերը հաշվարկվում էին նախկինում ըստ միավոր անշարժ գույքի կադաստրային արժեքի, իսկ կադաստրային արժեքը գնահատվում էր ըստ միավոր անշարժ գույքի հնարավոր եկամտաբերության։ Կադաստրային արժեքները Հայաստանում հաշվարկվել էին 1990—ական թթ., երբ անշարժ գույքի եկամտաբերությունը եղել է այսօրվա համեմատ էականորեն ցածր։
Արդյունքում 20—30 տարիների ընթացքում Հայաստանում տնտեսության զարգացմամբ պայմանավորված՝ աճել է անշարժ գույքի եկամտաբերությունը ու դրան զուգընթաց՝ գույքի շուկայական արժեքը, բայց փոփոխություններ չեն կատարվել անշարժ գույքի գոտիականության ու կադաստրային արժեքների մեջ, ինչից էլ առաջացել է գույքահարկի ու շուկայական արժեքների միջեւ այդ անհամապատասխանությունը։
Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ միավոր գույքով կարողանում են շատ ավելի մեծ գումար աշխատել, պայմանական ասած, կամ նյութական ավելի մեծ արժեք ստեղծող գործունեությամբ զբաղվել՝ վճարելով անհամեմատ ավելի փոքր գույքահարկ։ Եվ կառավարության սույն որոշումը, որը որոշ դժգոհությունների առիթ դարձավ, գալիս էր կարգավորելու ժամանակի ընթացքում առաջացած այս անհամապատասխանությունը։
Բարձրաձայնված կարծիքներում, իհարկե, կային նաեւ որոշակի ռացիոնալ տարրեր՝ կապված թոշակառուների, նրանց ժառանգություն ստացած բնակարանների բարձրացվող գույքահարկերի հետ։ Ենթադրենք, կան բնակարաններ, որոնք գտնվում են Երեւանի կենտրոնում, որոնց շուկայական արժեքը բարձր է, ըստ այդմ գույքահարկն ընդունված որոշման արդյունքում բավականաչափ կբարձրանա եւ այդտեղ բնակվող միայնակ թոշակառուների համար վճարելու դժվարություններ կստեղծի։ Դժվար է ասել՝ իմաստ ունի՞, արդյոք, կամ հնարավո՞ր է որոշ բացառություններ սահմանել թանկարժեք տներ ժառանգություն ստացած, բայց ցածր եկամուտներ ունեցող որոշակի խմբերի պատկանող անձանց համար։ Դա առավել ճշգրիտ կկարողանան նշել օրենքը մշակող անձինք, բայց մեծ հաշվով՝ գույքահարկի բարձրացումը տրամաբանական է։
Յուրաքանչյուր շարքային քաղաքացու տեսանկյունից ցանկացած թանկացում բացասական երեւույթ է, բայց պետության տեսանկյունից խնդիրն այլ է։ Պետք է լինեն վճարումներ, եւ դրանք պետք է տրամաբանված լինեն։ Չէ՞ որ այդ վճարներից գոյանում է պետական բյուջեն, որն էլ լուծում է հանրային նշանակության խնդիրներ, պետությունն այդ միջոցներով թոշակներ ու աշխատավարձեր է վճարում եւ այլն։ Պետությունը, բնականաբար, պետք է ունենա եկամտի աղբյուրներ՝ հարկեր եւ մաքսեր, բայց դրանք պետք է լինեն խելամտության սահմաններում։
Գույքահարկերի այս բարձրացումը, կարծում եմ, չի անցնում խելամտության սահմանները, քանի որ երբ համեմատում ենք հատկապես ավտոմեքենաների գույքահարկերի չափերի հետ, ապա դրանք ներկայումս էականորեն զիջում են վերջիններիս։

Դավիթ ՊԵՏՐՈՍՅԱՆ

03-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO