Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի

«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանի հետ զրուցել է ընտրական նոր օրենսդրության շուրջ, մասնավորապես՝ որո՞նք են առանցքային մոտեցումները, ի՞նչ սկզբունքների մշակման ուղղությամբ են աշխատում օրենսդիրները եւ այլն։
–Պարոն Դանիելյան, ե՞րբ կունենանք նորացված ընտրական օրենսդրություն։
–Ընտրական օրենսգիրքը, որպես ընտրությունները կարգավորող համալիր փաստաթուղթ, շարունակաբար փոփոխության է ենթարկվում։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները նոր ձեւավորված Ազգային ժողովի առաջնահերթություններից են եղել՝ հաշվի առնելով դրանում եղած բազմաթիվ խնդիրները։ Մենք որդեգրել ենք փոփոխության փուլային մոտեցումը՝ ըստ հարցերի հրատապության։ Օրինակ՝ տեղական ինքնակառավարման մարմինների մասով ԸՕ—ի խիստ կարեւոր փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է՝ աջակցություն ստանալով բոլոր խմբակցությունների կողմից։ Այն կընդունվի մինչեւ գարնանային նստաշրջանի ավարտը։ Հիշեցնեմ, որ 2021 թ. սպասվում են ՏԻՄ ընտրություններ՝ այդ թվում նաեւ Հայաստանի 2—րդ եւ 3—րդ քաղաքներում։ Աշնանը, կարծում եմ, կունենանք մեկ այլ փաթեթ, որի միջոցով կշտկենք այն բացթողումները, որոնք թիրախավորվել են 2018 թ. աշնանը ներկայացված, բայց նախորդ գումարման Ազգային ժողովի կողմից երկու անգամ չընդունված նախագծով։ Համավարակի հանգամանքով պայմանավորված՝ կարվեն նաեւ լրացուցիչ կարգավորումներ։
Այս դեպքում շտապելու անհրաժեշտություն չէր լինի, եթե չլիներ համավարակը, քանի որ Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները լինելու են 2023—ին։ Մինչ այդ ընտրությունները, ընտրական օրենսգրքի եւս մեկ փոփոխություն կարող է լինել սահմանադրական մեծ փոփոխություններից հետո՝ այդ փոփոխություններով պայմանավորված կառուցակարգերը համապատասխանեցնելու համար։
–Ի՞նչ փիլիսոփայություն է ընկած փոփոխությունների հիմքում, ո՞րն է լինելու նոր մոտեցումների առանցքը։
–Եթե կարճ՝ փոփոխությունների հիմնական նպատակը Հայաստանի ընտրովի մարմիններն ավելի ներառական, ներկայացուցչական, հաշվետու եւ թափանցիկ դարձնելն է՝ թե՛ տեղական եւ թե՛ պետական մակարդակում։ Փոփոխությունների հիմնական փիլիսոփայությունը սահմանվել է դեռ 2018 թ. հոկտեմբերին հրապարակված հայեցակարգով։ Շատ կարեւոր է նաեւ ոչ միայն փոփոխությունների բովանդակությունը, այլեւ այդ բովանդակությունը պատրաստելու գործընթացը։ Մենք հաստատակամ ենք, որ այս կարեւորագույն փոփոխությունները նախ նախաձեռնվեն հենց Ազգային ժողովում եւ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների մասնակցությամբ եւ ապա քննարկվեն մանրամասնորեն, առանց շտապողականության՝ ներառելով նաեւ քաղաքացիական հասարակության ու արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին։ 2019 թ. սկզբից, երբ նախաձեռնել ենք աշխատանքային խումբը, կարողացել ենք կազմակերպել ավելի քան մեկ տասնյակ հրապարակային հանդիպումներ, խորհրդարանական լսումներ, մարզային քննարկումներ, որոնց ընթացքում ոչ միայն ներկայացրել ենք մեր մոտեցումները, այլեւ լսել ենք թե՛ քաղաքացիների եւ թե՛ ընդդիմախոսների կարծիքը։ Նման ներառական գործընթաց այսպիսի օրենքների ընդունման ընթացքում Հայաստանում երբեւէ տեղի չի ունեցել։ Իհարկե, սա նշանակում է, որ այդ փոփոխությունների նախապատրաստումը ավելի շատ ժամանակ եւ այլ ռեսուրսներ է պահանջում, սակայն հենց այդ նկատառումով մենք փոփոխությունների գործընթացը մեկնարկել ենք շատ ավելի վաղ՝ Ազգային ժողովի ձեւավորումից անմիջապես հետո։
–Իսկ առանց կուսակցությունների մասին նոր օրենքի արդյունավետության ի՞նչ մակարդակ կարող է ապահովել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը։
–Կուսակցությունների մասին օրենքի եւ հարակից օրենքների փոփոխությունների փաթեթը պատրաստ է դեռ գարնան սկզբից։ Այն ուղարկվել է նաեւ միջազգային գործընկերներին՝ Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ—ին։ Ստացված առաջարկները ներկայացվել են նաեւ ընդդիմադիր խմբակցություններին՝ նրանց մոտեցումներն ամրագրելու նպատակով։ Փաթեթն ունի բազմաթիվ էական փոփոխություններ, եւ ակնկալում ենք, որ ուժի մեջ կմտնի 2021 թ.։ Սակայն դրանց ազդեցությունը կուսակցական համակարգի առողջացման վրա լինելու է երկարաժամկետ։ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն անուղղակիորեն է առնչվում կուսակցությունների հետ կապված օրենսդրական փոփոխություններին։
–Երկրում բազմակուսակցական համակարգի ամրապնդման եւ այդ համակարգի առողջացման համար համապատասխան խթաններ պարունակելո՞ւ է օրինագիծը։
–Միանշանակ։ Կուսակցական համակարգի առողջացումը կուսակցությունների հետ կապված օրենսդրական փոփոխությունների առանցքն է։ Ավելի կոնկրետ՝ այս նախագծի նպատակն է կուսակցությունները դարձնել ավելի հաշվետու, թափանցիկ, ժողովրդավարական եւ ներառական, բացառել բիզնեսի կողմից ուղղակի ֆինանսավորումը եւ էապես կրճատել անուղղակի ֆինանսավորման հնարավորությունները։ Այս նախագծով, օրինակ, խրախուսվելու է ներքին ժողովրդավարությունը՝ նվազեցնելով կուսակցությունները միանձնյա կառավարելը։ Ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվելու կանանց եւ երիտասարդների ներգրավման համար եւ այլն։
–Ի վերջո, հրաժարվելո՞ւ ենք բոնուսային համակարգից, եւ այդ հրաժարումն ի՞նչ կտա քաղաքական դաշտին։
–Արդեն հրաժարվել ենք։ Վերեւում նշված առաջին ընթերցմամբ ընդունված ԸՕ—ի փոփոխություններով ՏԻՄ մակարդակում վերացվել է բոնուսային համակարգը։ Բոնուսային համակագը նախահեղափոխական Հայաստանի իշխանությունների մտավոր գործունեության արդյունքն էր, որի նպատակն էր համամասնական ընտրակարգի պայմաններում առանց մեծամասնության քվեները ստանալու իշխանության մնալու հարցը լուծել։ Ուստի այն պարզապես հակաժողովրդավարական է։ Իսկ դրա վերացումը Հայաստանը կդարձնի ավելի ժողովրդավարական, քաղաքական դաշտը՝ ավելի համաձայնողական։ Այն պարզապես ստիպելու է, որ քաղաքական ուժերը երկխոսեն եւ համաձայնության գան այն պարագայում, երբ դրանցից որեւէ մեկը չունի ընտրողների մեծամասնության վստահությունը՝ արտահայտված քվեով։
–Ժողովրդավարության խորացման առումով նախագիծն ունի՞ հստակ եւ առարկայական ներուժ։ Ինչպե՞ս կգնահատեք այն։
–Այո, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների նպատակը մեր երկիրն ավելի ժողովրդավարական, 2018 թ. ժողովրդավարական հեղափոխությունը ինստիտուցիոնալ, իսկ դրա ձեռքբերումները անշրջելի դարձնելն է։ Դա անպայմանորեն ենթադրում է մտածված, առանց շտապողականության գործընթաց։
Ցավոք, այդ գործընթացը հաճախ դուրս է մնում քաղաքական անցուդարձի լուսաբանման օրակարգից, մինչդեռ հենց այս տեսակի փոփոխություններն են, որ ազդում են Հայաստանի երկարաժամկետ զարգացման վրա, եւ ոչ թե քաղաքական բամբասանքները, որոնք այսօրվա լրատամիջոցների մի զգալի մասի հիմնական բովանդակությունն են։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

04-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO