Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել

Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ունենալու

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ սորտավորման գործընթացով զբաղվող խումբ է ձեւավորվել։ Հանրապետության բոլոր բժիշկները զանգով ներկայացնում են պացիենտի վիճակը, հետազոտության արդյունքները, որից հետո որոշվում է պացիենտի որտեղ լինելու հարցը։ Կա՛մ մնում է տանը, կա՛մ գնում է հիվանդանոց՝ ըստ իր վիճակի։
Նշելով այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տնօրեն Արտակ Ջումալյանն ասաց. «Այս պահին արդեն ձեւավորված խումբը զանգեր է ընդունում բժիշկներից, կատարում դասակարգում՝ ըստ հիվանդի լաբորատոր գործիքային հետազոտության արդյունքների եւ գանգատների։ Հաշվի առնելով տարիքը՝ կատարվում է ընտրություն։ Հստակեցվում է՝ ով որ հիվանդանոց պիտի գնա, եւ կա՞, արդյոք, անհրաժեշտություն հիվանդանոց գնալու, թե՞ պոլիկլինիկայի բժշկի հսկողության տակ մնալու անհրաժեշտություն է առաջանում։ Մի քանի գործոն կա՝ տարիքը, խրոնիկ հիվանդության առկայությունը, դիագնոստիկայով հաստատված թոքաբորբը։ Եթե անձը չունի խրոնիկ հիվանդություն, մեծ տարիքի չէ, ապա բժշկի որոշմամբ պացիենտը մնում է տանը, հսկվում տեղամասային բժշկի կողմից»։
Ա. Ջումալյանն այնուհետեւ հավելեց՝ բոլոր այն պացիենտները, ովքեր հսկվում են տանը, գանգատների առկայության դեպքում շտապօգնության մեքենայով բերվում են պոլիկլինիկա։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում կորոնավիրուսի առաջին՝ ամենափոքր վարակակիրը 17 տարեկան է եղել։ 7 տարեկան էլ երկրորդ դեպքն է եղել։ Այս պահին պացիենտները դուրս են գրվել։ Հավասարությունը պահում են կանայք եւ տղամարդիկ. «Երեւի թե հավասար են»։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ Հայաստանում հունիսի 3—ի ժամը 11։00—ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10 524 դեպք, որոնցից 3454—ը՝ առողջացած։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6841 պացիենտ։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 61 650 թեստավորում։ Այսպիսով՝ կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 515 նոր դեպք եւ 27 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 170 (ավելացել է եւս 12—ով) դեպք։
Հարցին՝ այսպես շարունակվելու դեպքում հունիսի կեսերին ի՞նչ պատկեր կունենանք, Ա. Ջումալյանը պատասխանեց՝ չգիտեն դինամիկան ինչ ընթացք կունենա, աճը պայմանավորված է մի քանի գործոններով. «Սահմանափակումների թուլացումից հետո ժողովուրդը չի պահում սահմանված կանոնները, շատացրել ենք նաեւ թեստերի քանակը։ Եթե այն ժամանակ միջինը արվում էր 400—500, այսօր արդեն 1200—1300 է, եւ ավելի»։ Երբեմն ախտանշաններ, ջերմություն չունենալու դեպքում անձը կարող է վարակակիր լինել։ Բժիշկը պարզաբանում է՝ հիվանդությանը բնորոշ հիմնական ախտանշաններն են ջերմությունը, հազը, համի եւ հոտի զգայության կորուստը։ Այդ ամենը համարվում է հիվանդությանը բնորոշ ախտանշան, սակայն գրանցվում են դեպքեր, երբ վիրուսակիրը գանգատներ չի ունենում. «Մեզ մոտ գրանցվեց դեպք. պացիենտը կոնտակտավոր էր, ուներ մինիմալ գանգատ, կատարվեց թեստավորում։ Դրական պատասխանից հետո պոլիկլինիկայում մնաց հսկողության տակ։ Միգուցե պացիենտ լինի, որ առհասարակ գանգատներ չունենա, քանի որ բոլորիս մոտ իմունային համակարգը տարբեր է»։
Մասնագետը նկատում է՝ հասարակության շրջանում անլուրջ վերաբերմունք կա համավարակի նկատմամբ. «Թե որտեղի՞ց է բխում, ինչո՞վ է պայմանավորված, չեմ կարող ասել»։ Նրա խոսքով՝ որեւէ մեկը կանխատեսումներ անել չի կարող, թե հիմա ինչ փուլում ենք եւ մեկ շաբաթ հետո վիրուսակիրների ինչ թիվ ենք ունենալու։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

04-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO